Jump to content

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններ (1994)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններ (1994)
Ուկրաինա
1994 թվականի մարտի 27
Կուսակցություն Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն Ուկրաինայի ժողովրդական շարժում Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն
Ձայներ
(12․72%)

(5.15%)

(3.09%)

Տեսակ Խորհրդարանական ընտրություն

Պաշտոն Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր

Հաղթող Օլեքսանդր Մորոզ

Նախորդ Խորհրդարանական ընտրություններ Ուկրաինական ԽՍՀ-ում (1990)

Հաջորդ 1998 Ukrainian parliamentary election?

Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1994 թվականի մարտի 27-ին, երկրորդ փուլը՝ ապրիլի 2-10-ը[1]։ 15 քաղաքական կուսակցություններ ստացան մանդատներ, իսկ պատգամավորների մեծամասնությունը անկուսակցական էին[2]։ Այնուամենայնիվ, 112 մանդատ մնաց չլրացված, և պահանջվեց լրացուցիչ ընտրություններ 1994 թվականի հուլիսին, օգոստոսին, նոյեմբերին ու դեկտեմբերին, 1995 թվականի դեկտեմբերին և 1996 թվականի ապրիլին[1]։ Հաջորդ գումարման համար անհրաժեշտ էր լրացնել երեք հարյուր (300) մանդատ կամ խորհրդարանի երկու երրորդը (2/3):

Խորհրդային Միությունից Ուկրաինայի դուրս գալուց հետո անցկացված առաջին ընտրություններում Ուկրաինայի կոմունիստական կուսակցությունը դարձավ Գերագույն Ռադայի ամենամեծ կուսակցությունը՝ շահելով առաջին երկու փուլերում նախատեսված 338 մանդատներից 86-ը[3]։ Այս ընտրությունները նախագահի և Գերագույն Ռադայի փոխզիջման արդյունքն էին, որը ձեռք բերվեց 1993 թվականի սեպտեմբերի 24-ին քաղաքական ճգնաժամի պատճառով, որն առաջացել էր զանգվածային բողոքի ցույցերի և գործադուլների, հատկապես ուսանողների և հանքագործների կողմից։ Այդ օրը Ռադան որոշում ընդունեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել ժամանակից շուտ՝ հունիսին նախատեսված նախագահական ընտրություններից առաջ։

Ընտրական համակարգ (50%-ի կանոն)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և նախորդ ընտրությունները, այս ընտրությունները տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով 450 ընտրատարածքներում[4]։ Յուրաքանչյուր մարզին հատկացվել էր շրջանների համամասնություն՝ կախված իր բնակչությունից։ Ուստի ամենաշատ մանդատները ստացել են Ուկրաինայի առավել բնակեցված արևելյան շրջանները, մասնավորապես Դոնեցկի ավազանի շրջանները, ինչպիսիք են Դոնեցկի մարզը և Դնեպրոպետրովսկի մարզը։

Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել ձայների ավելի քան 50%-ը, իսկ ընտրությունները վավեր լինելու համար անհրաժեշտ էր քվեարկել գրանցված ընտրողների ավելի քան 50%-ը[2]։ Եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չի հավաքել ավելի քան 50%-ը, ապա երկրորդ փուլի քվեաթերթիկում նշվում էին միայն առաջին երկու թեկնածուները[2]։ Երկրորդ փուլում նույնպես կիրառվեց 50 տոկոսի կանոնը[2]։ Վերընտրություններ նշանակվում էին, եթե երկրորդ փուլի ձայների 50%-ը չբավարարվեր[2]։

Այդ պայմանների պատճառով Գերագույն Ռադայի մի քանի շրջաններ ներկայացված չէին մի ամբողջ գումարման ընթացքում[2]։ Հատկապես սուր խնդիր էր Կիևում, որին հատկացվել էր 23 մանդատ, մինչդեռ 2-րդ գումարման խորհրդարանում ընդամենը 10 ներկայացուցիչ է ներկայացրել Կիևը՝ կեսից պակասը։ Կիևը դարձավ ամենաքիչ ներկայացված շրջանը։

Կուսակցություն Ձայներ % Մանդատներ
Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն 3,683,332 12.72 86
Ուկրաինայի ժողովրդական շարժում 1,491,164 5.15 20
Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն 895,830 3.09 14
Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն 794,614 2.74 19
Ուկրաինայի հանրապետական կուսակցություն 728,614 2.52 8
Ուկրաինայի ազգայնամոլների համագումար 361,352 1.25 5
Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն 312,842 1.08 2
Ուկրաինայի ժողովրդական վերածննդի կուսակցություն 239,763 0.83 4
Ուկրաինայի լիբերալիստական կուսակցություն 173,503 0.60 0
Ուկրաինայի ազգային ասամբլեա 148,239 0.51 1
Աշխատավորների կուսակցություն 114,409 0.4 4
Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն 104,204 0.4 2
Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն 100,007 0.4 1
Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցություն 99,028 0.3 2
Ուկրաինայի աշխատավորական համագումար 83,702 0.3 0
Ուկրաինայի քաղաքացիական համագումար 72,473 0.3 2
Ուկրաինայի կանաչների կուսակցություն 71,946 0.3 0
Ուկրաինայի սոցիալ-ազգայնական կուսակցություն 49,483 0.2 0
Ուկրաինայի արդարադատության կուսակցություն 40,414 0.1 0
Ուկրաինայի պետական անկախություն 24,722 0.1 0
Տնտեսական վերածննդի կուսակցություն 20,829 0.1 0
Ուկրաինայի սլավոնական միասնության կուսակցություն 18,807 0.1 0
Ուկրաինայի ազգայնամոլների կուսակցություն 16,766 0.1 0
Ուկրաինայի համերաշխության և սոցիալական արդարության կուսակցություն 12,847 0.0 0
Ուկրաինայի սահմանադրական-ժողովրդավարական կուսակցություն 12,711 0.0 0
Ուկրաինայի գյուղացիական-դեմոկրատական կուսակցություն 11,827 0.0 0
Ուկրաինայի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն 8,576 0.0 0
Ուկրաինայի ազգային պահպանողական կուսակցություն 6,668 0.0 0
Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն 5,917 0.0 0
Ուկրաինայի գարեջուր սիրողների կուսակցություն 1,806 0.0 0
Ուկրաինայի ազատ գյուղացիների կուսակցություն 1,169 0.0 0
Ուկրաինայի ազգային փրկության կուսակցություն 515 0.0 0
Այլ կուսակցություններ 28,166 0.1 0
Անկուսակցականներ 14,894,269 51.42 168
Բոլորին դեմ 2,512,118 8.67
Թափուր մանդատներ 112
Անվավեր/դատարկ քվեաթերթիկներ 1,821,350 6.29
Ընդհանուր 28,963,982 100 450
Գրանցված ընտրողներ/մասնակցություն 38,204,100 75.81
Աղբյուր՝ Nohlen & Stöver

Խորհրդարանական խմբակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի մայիսի 11-ին Ռադայում ստեղծվել են դաշինքներ.

Քաղաքական դաշինք Մանդատներ Որպես նախագահի թեկնածու աջակցել են
Ուկրաինայի կոմունիստներ 83 Օլեքսանդր Մորոզ, Լեոնիդ Կուչմա
Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն 25[5] Oլեքսանդր Մորոզ
Ուկրաինայի ժողովրդական շարժում (ՈւԺՇ) 27 Վլադիմիր Լանովի
Միջտարածաշրջանային դաշինք 26 Լեոնիդ Կուչմա
«Դերժավնիստ» դաշինք 25 Լեոնիդ Կրավչուկ
«Կենտրոն» դաշինք 38 Լեոնիդ Կրավչուկ
«Ուկրաինայի գյուղացիներ» դաշինք. 36 Oլեքսանդր Տկաչենկո, Լեոնիդ Կրավչուկ
«Բարեփոխումներ» դաշինք 27 Վլադիմիր Լանովի
«Միասնություն» դաշինք 25
Որևէ դաշինքի չպատկանող 23
Ընդամենը 355

Գերագույն Ռադայում ստեղծված քաղաքական դաշիքները հենց այնպես չէին ներկայացնում նմանատիպ կուսակցություն։ Այնպիսի կուսակցություններ, ինչպիսիք են Ուկրաինայի գյուղացիական կուսակցությունը (ՈւԳԿ) և «Գյուղացիները բարեփոխումների համար» կուսակցությունը (ԳԲՀ) ստեղծել են «Ուկրաինայի ագրարացիներ» դաշինքը։ Թեև պատգամավորներից ոմանք, հատկապես ՈւԳԿ-ից, միացել էին սոցիալիստական դաշինքին։ Ուկրաինայի հանրապետական կուսակցությունը (ՈւՀԿ), Ուկրաինայի ազգայնականների համագումարը (ՈւԱՀ) և Ուկրաինայի դեմոկրատական կուսակցությունը (ՈւԴԿ) ստեղծել են «Դերժավնիստ» (Պետականություն) ընտրական դաշինքը։

  • Ձախամետ ընտրական դաշիքներ՝ Ուկրաինայի կոմունիստները, Սոցիալիստական դաշիք և Ուկրաինայի գյուղացիական կուսակցությունը
  • Աջամետ ընտրական դաշիքներ՝ Ուկրաինայի ժողովրդական շարժում և Դերժավնիստ
  • Կենտրոնամետ ընտրական դաշինքներ՝ Միջտարածաշրջանային դաշինք, Սոցիալական-շուկայական ընտրություն, Միասնություն և Գյուղացիները բարեփոխումների համար
  • Աջ-կենտրոնամետ ընտրական դաշինքներ՝ Բարեփոխումներ և Կենտրոն

1997 թվականի փետրվարին խորհրդարանում ներկա էին հետևյալ խմբակցությունները

  • Ձախամետ՝ Ուկրաինայի կոմունիստ (86 մանդատ), Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (25 մանդատ) և Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (38 մանդատ)
  • Կենտրոնամետ՝ Սահմանադրական կենտրոն (56 մանդատ), Միասնություն (37 մանդատ), Ներտարածաշրջանային պատգամավորների խումբ (28 մանդատ), Սոցիալական շուկայական ընտրություն (25 մանդատ) և անկուսակցականներ (25 մանդատ)
  • Ազգային դեմոկրատականներ՝ Բարեփոխումներ (29 մանդատ) և Ուկրաինայի ժողովրդական շարժում (27 մանդատ)։

Ըստ շրջանների

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջան Մանդատներ Տարածաշրջան Ընտրված պատգամավորներ
1 Կիև 23 Կենտրոնական 11
2 Ղրիմի ԻՀ 19 Հարավային 19
3 Սևաստոպոլ 4 Հարավային 4
4 Վիննիցիա 17 Կենտրոնական 16
5 Վոլին 9 Արևմտյան 8
6 Դնեպրոպետրովսկ 34 Արևելյան 34
7 Դոնեցկ 47 Արևելյան 47
8 Ժիտոմիր 13 Կենտրոնական 12
9 Զակարպատիա 10 Արևմտյան 10
10 Զապորոժիե 18 Հարավային 18
11 Իվանո-Ֆրանկովսկ 13 Արևմտյան 12
12 Կիևի մարզ 16 Կենտրոնական 16
13 Կիրովոգրադ 10 Կենտրոնական 10
14 Լուգանսկ 24 Արևելյան 24
15 Լվով 23 Արևմտյան 22
16 Նիկոլաև 11 Հարավային 11
17 Օդեսա 23 Հարավային 21
18 Պոլտավա 16 Կենտրոնական 16
19 Ռովնո 10 Արևմտյան 10
20 Սումի 13 Արևելյան 11
21 Տերնոպոլ 10 Արևմտյան 10
22 Խարկով 28 Արևելյան 25
23 Խերսոն 11 Հարավային 10
24 Խմելնիցկի 13 Արևմտյան 13
25 Չերկասի 13 Կենտրոնական 13
26 Չեռնովցի 8 Արևմտյան 8
27 Չեռնիգով 12 Կենտրոնական 12

Տարածաշրջանային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ կուսակցությունների

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղրիմ (19)

  • Անկուսակցական (11)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)
  • Ղրիմի տնտեսական վերածննդի կուսակցություն (1)

Վիննիցիայի մարզ (16)

  • Անկուսակցական (15)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)

Վոլինի մարզ (9)

  • Անկուսակցական (7)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն (1)

Դնեպրոպետրովսկի մարզ (34)

  • Անկուսակցական (25)
  • Աշխատավորական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի ժողովրդական վերածննդի կուսակցություն (1)

Դոնեցկի մարզ (48)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (24)
  • Անկուսակցական (18)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)
  • Աշխատավորական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն (1)

Ժիտոմիրի մարզ (12)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Անդրկարպատյան մարզ (11)

  • Անկուսակցական (9)
  • Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (1)

Զապորոժիեի մարզ (18)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (7)
  • Ուկրաինայի ժողովրդավարության վերածննդի կուսակցություն (1)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Իվանո-Ֆրանկիվսկի մարզ (13)

  • Անկուսակցական (10)
  • Ուկրաինայի ազգայնամոլների համագումար (2)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)

Կիրովոգրադի մարզ (12)

  • Անկուսակցական (6)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (4)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (1)
  • Ուկրաինայի դեմոկրատական կուսակցություն (1)

Լուգանսկի մարզ (23)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (14)
  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)

Լվովի մարզ (22)

  • Անկուսակցական (10)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (5)
  • Ուկրաինայի ազգայնամոլների համագումար (3)
  • Ուկրաինայի ժողովրդավարության վերածննդի կուսակցություն (2)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցություն (1)

Նիկոլաևի մարզ (11)

  • Անկուսակցական (5)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (5)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Օդեսայի մարզ (23)

  • Անկուսակցական (14)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (6)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)

Կիևի մարզ (17)

  • Անկուսակցական (11)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (3)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)

Պոլտավայի մարզ (16)

  • Անկուսակցական (13)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Ռովնոյի մարզ (10)

  • Անկուսակցական (4)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (4)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (2)

Սումիի մարզ (12)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (4)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (3)
  • Անկուսակցական (3)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Տերնոպիլի մարզ (10)

  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (2)
  • Անկուսակցական (2)
  • Ուկրաինայի ազգայնամոլների համագումար (1)
  • Ուկրաինայի ազգային ասամբլեա (1)
  • Ուկրաինայի պահպանողական հանրապետական կուսակցություն (1)

Խարկովի մարզ (25)

  • Անկուսակցական (16)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (6)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Խերսոնի մարզ (10)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (5)
  • Անկուսակցական (3)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Խմելնիցկիի մարզ (13)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (2)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Չերկասիի մարզ (13)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (3)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (2)

Չեռնովցիի մարզ (8)

  • Անկուսակցական (5)
  • Ուկրաինայի ժողովրդակա շարժում (1)
  • Ուկրաինայի սոցիալիստական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Չեռնիգովի մարզ (13)

  • Անկուսակցական (8)
  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (3)
  • Աշխատավորական կուսակցություն (1)
  • Ուկրաինայի գյուղացիական կուսակցություն (1)

Կիև (11/23)

  • Անկուսակցական (6)
  • Ուկրաինայի ժողովրդական շարժում (4)
  • Ուկրաինայի հանրապետական կուսակցություն (1)

Սևաստոպոլ (4)

  • Ուկրաինայի կոմունիստական կուսակցություն (3)
  • Անկուսակցական (1)

Ըստ ազգության

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիև (11/23)
  • ուկրաինացի (9)
  • ռուս (1)
  • բուլղար (1)
Սևաստոպոլ (4)
  • ռուս (2)
  • ուկրաինացի (1)
  • անհայտ է (1)
Ղրիմ (19)
  • ռուս (9)
  • ուկրաինացի (6)
  • հրեա (2)
  • կարաիմ (1)
  • անհայտ է (1)
Վիննիցայի շրջան (16/17)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (1)
  • լեհ (1)
Վոլինի շրջան (8/9)
  • ուկրաինացի (8)
Դնեպրոպետրովսկի մարզ (34)
  • ուկրաինացի (28)
  • ռուս (4)
  • անհայտ է (2)
Դոնեցկի մարզ (47)
  • ուկրաիներեն (27→26)
  • ռուսերեն (18→19)
  • Ադիգեացի (1)
  • հրեա (1)
Ժիտոմիրի շրջան (12/13)
  • ուկրաինացի (10)
  • ռուս (1)
  • գերմանացի (1)
Անդրկարպատյան շրջան (10)
  • ուկրաինացի (8)
  • ռուս (1)
  • հունգարացի (1)
Զապորոժիեի շրջան (18)
  • ուկրաինացի (12)
  • ռուս (6)
Իվանո-Ֆրանկիվսկի մարզ (12/13)
  • ուկրաինացի (10)
  • ռուս (1)
  • անհայտ է (1)
Կիևի մարզ (16)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (2)
Կիրովոգրադի շրջան (10)
  • ուկրաինացի (7→6)
  • ռուս (3)
  • անհայտ է (0→1)
Լուգանսկի շրջան (24)
  • ուկրաինացի (12)
  • ռուս (10)
  • չուվաշ (1)
  • հրեա (1)
Լվովի մարզ (22/23)
  • ուկրաինացի (22)
Նիկոլաևի մարզ (11)
  • ուկրաինացի (7)
  • ռուս (4)
Օդեսայի շրջան (21/23)
  • ուկրաինացի (12→13)
  • ռուս (6→5)
  • հրեա (1)
  • մոլդովացի (1)
  • բուլղար (1)
  • անհայտ է (1)
Պոլտավայի շրջան (16)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (1)
  • բելառուս (1)
Ռովնոյի շրջան (10)
  • ուկրաինացի (9)
  • անհայտ է (1)
Սումիի շրջան (11/13)
  • ուկրաինացի(11)
Տերնոպոլի շրջան (10)
  • ուկրաինացի (10)
Խարկովի շրջան (25/28)
  • ուկրաինացի (14)
  • ռուս (8)
  • հրեա (1)
  • լեհ (1)
  • անհայտ է (1)
Խերսոնի շրջան (9/11)
  • ուկրաինացի (7)
  • բելառուս (1)
  • անհայտ է (1)
Խմելնիցկիի շրջան (13)
  • ուկրաինացի (12)
  • ռուս (1)
Չերկասիի շրջան (13)
  • ուկրաինացի (13)
Չեռնովցիի շրջան (8)
  • ուկրաինացի (7)
  • ռումինացի (1)
Չեռնիգովի մարզ (12)
  • ուկրաինացի (10)
  • ռուս (2)

Ցածր մասնակցության պատճառով թափուր մնաց 112 մանդատ, իսկ ավելի ուշ՝ 1994 թվականի ամռանը (հուլիսի 24-ին ու 31-ին և օգոստոսի 7-ին) Ռադայում ընտրվեցին 20 պատգամավորներ։ Նոյեմբերի 20-ին և դեկտեմբերի 4-ին ընտրվել են ևս ինը պատգամավորներ։

1994 թվականի մայիսի 30-ին պատգամավոր Ռոման Կուպերը մահացավ սրտի կաթվածից, իսկ Լեոնիդ Կրավչուկը ընտրվեց որպես նրա փոխարինող սեպտեմբերի 25-ին։ Հուլիսի 15-ին Լեոնիդ Կուչման նախագահ ընտրվելուց հետո հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ նրա փոխարեն ընտրվեց Վասիլ Եվրուխովը։ Օգոստոսի 21-ին մահացավ պատգամավոր Վիտալի Յուրկովսկին, որին փոխարինեց Նատալյա Վիտրենկոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Nohlen, D & Stöver, P (2010) Elections in Europe: A data handbook, p1976 978-3-8329-5609-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Parliamentary chronicles, The Ukrainian Week (30 November 2018)
  3. Nohlen & Stöver, p1991
  4. Against All Odds: Aiding Political Parties in Georgia and Ukraine (UvA Proefschriften) by Max Bader, Vossiuspers UvA, 2010, 90-5629-631-0 (page 93)
  5. Political parties of the world by Alan J. Day and Henry W. Degenhardt, 2002, John Harper Publishing, 978-0-9536278-7-5, Page 479