Ուլունքագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եթովպիական ուլունքագործություն զամբյուղի վրա, Ազգային թանգարանի ազգագրական հավաքածուից, Ադիս Աբեբա

Ուլունքագործություն, ուլունքները մեկը մյուսին կարելու ասեղով կամ ուլունքի ասեղով թելելով միացնելու արհեստ կամ արվեստ է, կամ դրանք զգեստին կարելն է[1]։ Ուլունքները լինում են տարբեր տեսակի, ձևի և չափի։ Ուլունքներն օգտագործվում են ստեղծելու զարդեր կամ այլ անձնական զարդարանքի մասեր, դրանք նաև օգտագործվում են պատի կախիչների, քանդակների և այլ արվեստի գործերում։ Ուլունքագործության տեխնիկան լայնորեն բաժանվում է հետևյալ տեսակների․ հանգուցավոր և առանց հանգույցների հյուսվածքագործություն, թելագործություն, ուլունքներով ասեղնագործություն, ուլունքավոր մանվածքագործություն, ուլունքներովգործություն և ուլունքներով ժանյակագործություն[2]։ Հնագիտական արձանագրությունում պահպանված երկարակյաց նյութերից պատրաստված ուլունքները ի հայտ են գալիս ժամանակակից մարդու հայտվելու հետ մեկտեղ, Մարդ բանական[3]։ Ուլունքներն օգտագործվում են կրոնական նպատակներով, որպես հաջողության թալիսման, ինչպես նաև որպես բուժիչ միջոց։

Ժամանակակից երկրաչափական ուլունքագործ թևավոր մատանի Քեյթ Մք. Քիննոնից

Ժամանակակից ուլունքագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի ուլունքագործ ձևավորում Վիտտոր Քրիվելլիի կողմից

Ժամանակակից ուլունքագործությունը շատ հաճախ օգտագործվում է որպես ստեղծագործ հոբբի՝ ստեղծելու զարդեր, պայուսակներ, սկուտեղներ, ներառյալ տասնյակ այլ արհեստներ, և նույնիսկ նկարչական պատճեններ։ Ուլունքները հասանելի են տարբեր դիզայնով, չափով, գույնով, ձևով և տեսակով, որը թույլ է տարատեսակ փոփոխություններ ուլունքի արհեստում և նախագծերում։ Սովորական նախագծերը կարող են ստեղծվել սկսնակ ուլունքագործների կողմից մեկ ժամից էլ քիչ ժամանակում, այնինչ բարդ ուլունքագործությունը կարող է տևել մանրակրկիտ աշխատանքի շաբաթներ՝ հատուկ գործիքներով և սարքերով։ Շատ ազատ օրինակներ և ուղեցույցներ կարող ենք գտնել համացանցում։

Անտիկ ուլունքագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայն մանյակ, 1336–1327 ք․ա, 1327–1323 ք․ա․, կամ 1323–1295 ք․ա․, 40.522, Բրուքլինի թանգարան

Հախճապակին կավի և կրի, սոդայի և սիլիկոնե ավազե փոշու խարնուրդ է։ Այն խառնվում է ջրով՝ մածուկ դարձնելու համար և ձեւավորվում է փոքրիկ փայտի կամ ծղոտի շուրջ։ Ապա այն պատրաստ է այրվելու և դառնալու ուլունք։ Քանի որ ուլունքը տաքանում է, սոդան, ավազը և կիրը հալվում են և դառնում են ապակի, որը միաձուլվում է և պատում է կավը։ Արդյունքում ստանում ենք ամուր ուլունք՝ պատված կապտագույն ապակիով։ Այս գործընթացը հավանաբար առաջին անգամ հայտնաբերվել է Միջագետքում և հետագայում ներմուծվել է հին Եգիպտոս։ Այնուամենայնիվ, հենց եգիպտացիներն էին, ովքեր այն դարձրեցին իրենց սեփական արվեստի ձևը։ Նախքան Նարմերի 1-ին դինաստիայից (ք․ա․ 3100 թվական) մինչև Պտղոմեոսյան թագավորության վերջին դինաստիան (ք․ա․ 33 թվական) և առ այսօր, հախճապակե ուլունքները պատրաստվել են նույն ձև։ Այս ուլունքները նախորդում են ապակե ուլունքներին և հավանաբար ապակեգործության հիմք են հանդիսացել։ Եթե ուլունքագործը մի փոքր ավելի քիչ կավ և քիչ լրացուցիչ կիր է վերցնում և եթե կրակը սովորականից ավելի տաք է լինում, խարնուրդը կդառնա ապակի։ Փաստորեն, որոշ գլանային հախճապակե ուլունքները սկզբնական կավից են լինում, այնուհետ նաև վերածվում են մաքուր ապակու։ Ըստ երևույթին, ուլուքները նույնիսկ չեն էլ այրվել։ Հախճապակե ուլունքները այնքան տարածված էին, քանի որ դրանք էժան էին և քիչ աշխատուժ էր պահանջում այն սարքելու համար, քան քարե ուլունքները։ Բացի անձնական օգտագործումից և ամենօրյա կրելուց՝ դրանք օգտագործվում էին ստեղծելու ուլունքներով ցանցեր՝ մումիաները ծածկելու համար։ Հնագիտական նմուշների մեծ մասը գալիս է թաղման վայրերից[4]։ Հին Թագավորության ժամանակաշրջանից (մոտ ք․ա․ 2670-2195 թվականները) եգիպտացի արհեստավորները ձևավորեցին աստվածների, թագավորների և մահկանացուների պատկերներ, որոնք կրում էին խողովակաձև և արցունքաձև ուլունքներից պատրաստված լան մանյակներ։ Այս մանյակները կարող էին ստանալ ծաղկային նախատիպերց։ Հնագույն ժամանակներում մանյակը կոչվում էր վեսեխ, բառացիորեն՝ «լայն»[5]։ Ամերիկայում Չերոկիները օգտագործում էր ուլունքագործություն՝ պատմություններ պատմելու համար։ Նրանք պատմում էին դրանք ուլունքների օրինակներով։ Նրանք օգտագործում էին չորացած հատապտուղներ, մոխրագույն հնդկական եգիպտացորեն, ոսկորներ, թրթուրներ և երբեմն ծովախեցիներ[6][7]։

3D ուլունքագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերի ուլունքներից պատրաստված բևեռային արջ
Ուլունքագործություն` կրկնակի թելերի ասեղներով

3D ուլունքագործությունը ընդհանուր առմամբ օգտագործում է ուլունքներով գործելու տեխնիկան, հետագայում այն կարող է բաժանվել ուղիղ գործվածքի և առանց հանգույց ուլունքագործության։ Շատ 3D ուլունքագործության օրինակներ արվում են ուղիղ գործվածքով, բայց երբեմն էլ երկու տեխնիկան էլ համադրվում են նույն կտորի մեջ։ Երկու գործվածքներն էլ արվում են կամ ձկան թելով կամ նեյլոնի թելով։ Ձկան թելն ինքնին ավելի հարմար է ուղիղ գործվածքների համար, քանի որ այն ավելի ամուր է քան նեյլոնինը, ուստի այն ավելի ձիգ է կապում և ձգվելուց հեշտությամբ չի կտրվում։ Նեյլոնի թելը առավել հարմար է առանց հանգույցների գործվածքին, քանի որ այն ավելի փափուկ է և առավել ճկուն է քան ձկան թելը, որն թույլ է տալիս ուլունքները ուղիղ կապել միմյանց` արանք չթողնելով։ Փաստորեն, հազվադեպ չէ խաչաձև գործվածքի օրինակներով առանց հանգույց ուլունքագործելը։ Առանց հանգույց օրինակները շատ հեշտ է դիագրամային պատկերել, քանի որ դրանք տիպիկ ուղղաձիգ են։

Եվրոպական ուլունքագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլունքագործության պատմությունը Եվրոպայում սկսվում է դեռևս հազարամյակներ առաջ, երբ դեռ կեղևներն ու կենդանիների ոսկորները օգտագործվում էին որպես վզնոցների ուլունքներ։ Ապակե ուլունքները պատրաստվում էին 14-րդ դարի վերջին` Մուրանոյում։ Ֆրանսիական ուլունքները պատրաստվում էին 16-րդ դարում, և լամպերի ապակիները հայտնագործվեցին 18-րդ դարում։ Սերմերից պատրաստված ուլունքները օգտագործվում էին ասեղնագործության, թելագործության և զանազան մանվածքներ գործելու տեխնիկայի մեջ։

Ամերիկյան ազգային ուլունքագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ազգային ժամանակակից ուլունքագործության օրինակներ

Ոլունքագործությունը ամերիկյան ազգային արվեստ է, որը զարգացել է հիմնականում Եվրոպայից և վերջերս նաև Ասիայից ներմուծված ապակե ուլունքներ օգտագործելով։ Ապակե ուլունքները Ամերիկայում օգտագործվում են արդեն մոտ 5 դար։ Ներկայումս ուլունքագործության լայն տեսականի կա։ Մեծ լճերում Ուրսուլին միանձնուհին տոհմի համար արտադրում էր ծաղկային նախշեր, ովքեր դրանք շատ արագ տեղադրում էին ուլունքագործության մեջ[8]։ Մեծ լճերի ցեղերը հայտնի էին իրենց գունավոր պայուսակներով, որը կարող էր մի ամբողջ տարի տևեր ավարտելու համար[9]։ 20-րդ դարում սարահարթային ցեղերը, ինչպիսին էր Մեզ Պերսեն, կատարելագործեցին կոնտուրային ոճի ուլունքագործությունը, որում ուլունքի գծերը կարվում են ընդգծելու պատկերազարդ պատկերը։ Հարթավայրային ցեղերը հմուտ ուլունքագործներ են, և այսօր տղամարդկանց և կանանց պարային ռեգալիանառանձնանում է տարբեր տեսակի ուլունքագործության ոճերով։ Այնինչ հարթավայրային և սարահարթաին ցեղերը հայտնի են իրենց ձիերի ուլունքագործ հեծելասարքերով, ինչպես նաև շների համար նախատեսված ծաղկային ծածկոցներով[10]։ Ներկայիս ամենահայտնի ուլունքագործներից մեկը` Մարկուս Ամերմանը, նախաձեռնեց բարձրակարգ իրատեսական ուլունքագործ դիմանկարներ[11]։ Նրա պատկերներն ընդգրկում են 19-րդ դարի բնիկ առաջնորդներից մինչև փոփ աստղեր, ինչպիսին են Ջանեթ Ջեքսոնը և Բրուք Շիլդսը։ Ջեմի Օկուման իր ուլունքագործ տիկնիկներով հաղթել է լավագույն մրցանակը, որը ներառում էր մի ամբողջ ընտանիք կամ ձիեր կամ ձիավարներ, ամբողջը ուլունքներով գործված ռեգալիայով։ Անտիկ վենետիկյան ուոլւնքները, որ նա օգտագործում էր 22° չափից էլ փոքր էին, մոտավոր աղի հատիկի չափով[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Beadwork». Merriam-Webster. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.
  2. Libin, Nina (1998). Tatted Lace of Beads, the Techniques of BEANILE LACE. Berkeley, CA: LACIS. էջ 112. ISBN 0-916896-93-5.
  3. Dubin, Lois Sherr (2009). The History of Beads: From 100,000 B.C. to the Present. New York: Harry N. Abrams. էջեր 16. ISBN 978-0810951747.
  4. Fernandes, Beverly. «Faience Beads from Egypt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  5. «Broad Collar». Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  6. «Native American Art- Cherokee Beadwork and Basketry». nativeamerican-art.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. Cherokee, Eastern Band of. «Cherokee Indian Beadwork and Beading Patterns | Cherokee, NC». Cherokee, NC (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Dubin, p. 50
  9. Dubin, p. 218
  10. Berlo and Philips, p. 151
  11. Berlo and Phillips, p. 32
  12. Indyke, Dottie. Jamie Okuma.(չաշխատող հղում) Southwest Magazine. 2009 (Retrieved 13 March 2009)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլունքագործություն» հոդվածին։