Ուիլյամ Հենրի Մարգեթսոն
Ուիլյամ Հենրի Մարգեթսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1861[1] |
Ծննդավայր | Denmark Hill[2] |
Վախճանվել է | հունվարի 2, 1940[2][3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ և Դալվիչ Քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող և ջրանկարիչ |
Թեմաներ | դեռահասական գրականություն[4] |
Ամուսին | Հելեն Հովարդ Հաթթոն[5] |
Զավակներ | Hester Margetson? |
William Henry Margetson Վիքիպահեստում |
Ուիլյամ Հենրի Մարգեթսոն (անգլ.՝ William Henry Margetson, դեկտեմբերի 1, 1861[1], Denmark Hill[2] - հունվարի 2, 1940[2][3], Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ ու պատկերազարդող[6], որը հատկապես հայտնի է կանացի գեղագիտական դիմանկարներով։
Կյանք և աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնում, կրթություն ստացել Դալիչի քոլեջում, այնուհետև Արվեստների թագավորական քոլեջում ու Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1885 թվականին առաջին անգամ ցուցադրվել է թագավորական ակադեմիայում, հետագայում նաև բրիտանացի նկարիչների թագավորական ընկերությունում, յուղանկարիչների թագավորական ինստիտուտում ու Գրոսվենոր պատկերասրահում։
Մարգեթսոնը նկարել է յուղաներկով և ջրաներկով ու իր համար անուն ստեղծել ժամանակակից վարսահարդարում ու գլխարկներ կրող գեղեցիկ կանանց դիմանկարներով։ Ստեղծել է նաև կրոնական և այլաբանական թեմաներով աշխատանքներ։ Սկզբում աշխատել է ակադեմիական, Վիկտորյական ոճով, հետագայում օգտագործել պոստիմպրեսիոնիզմին ու պրեռաֆայելիտներին բնորոշ թեթև վրձնահարվածներ՝ հատկապես ոգեշնչվելով Լոուրենս Ալմա-Թադեմայից։ Ամենահաջողված նկարներից է «Ծովն ունի իր մարգարիտները» կտավը, որը նա ցուցադրել է 1897 թվականին Թագավորական ակադեմիայում․ այժմ գտնվում է Ավստրալիայում, Նոր Հարավային Ուելսի պատկերասրահում։
Ալֆրեդ Թեննիսոնի դիմանկարը գտնվում է Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում։
Աշխատել է նաև որպես գրքեր պատկերազարդող։ Ամուսնացել է նկարչուհի Հելեն Հաթթոնի հետ, որի հետ ծանոթացել է պատկերազարդման նախագծի վրա աշխատելիս։ Սկզբում ապրել ու աշխատել է Լոնդոնում, Հետագայում՝ Բլուբերիում ու Ուոլինգֆորդում։ Մահացել է Օքսֆորդշիրի Ուոլինգֆորդ քաղաքում 1940 թվականին, 78 տարեկան հասակում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծովն ունի իր մարգարիտները
-
Ծովեզր
-
Ամառային երեկո
-
Պոսեյդոնի սիրուհին ափի վրա
-
Քոթեջի դռան մոտ
-
Նոր օր
-
Կար
-
Աղջիկն ամբարտակի մոտ
-
Մոխրոտիկն ու կախարդ կնքամայրը
-
Հավատ
-
Թալիսման
-
Նորա
-
Լորդ Ալֆրեդ Թենիսոն
-
Հելեն Հաթթոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.dbnl.org/onzekinderboeken/jeugdlit_illustrator.php
- ↑ Union List of Artist Names — 2008.
- ↑ «William Henry Margetson | artnet». www.artnet.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հենրի Մարգեթսոն» հոդվածին։ |
|