Ուիլ Չեմպիոն
Վիլյամ Չեմպիոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | William Champion |
Ի ծնե անուն | Վիլյամ Իլան Չեմպիոն |
Ծնվել է | հուլիսի 31, 1978 Սաութհեմփթոն, Անգլիա |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, թմբկահար |
Գործիքներ | հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, ջութակ, դաշնամուր, երգեհոն, շրթնահարմոն, վոկալ |
Լեյբլ | Parlophone, Capitol Records |
Կրթություն | Լոնդոնի համալսարանի քոլեջ (2000), Cantell School? և Peter Symonds College? |
Անդամակցություն | Քոլդփլեյ |
Կայք | coldplay.com |
Ստորագրություն | |
Will Champion Վիքիպահեստում |
Վիլյամ «Ուիլ» Չեմպիոն (անգլ.՝ William Champion, հուլիսի 31, 1978, Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, Քոլդփլեյ խմբի թմբակահարը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյամ Իլան Չեմպիոնը ծնվել է Սաութհեմփթոնում, Անգլիայում։ Նրա հայրը՝ Տիմոտի Չեմպիոնը, հնագետ է Սաութհեմփթոնի համալսարանում։ Դեռ վաղ հասակից Վիլյամի մեջ դեպի երաժշտությունը սեր է տածել Tom Waits-ը։ Նրա առաջին գործիքը եղել է կիթառը, սակայն նա նաև նվագում է ստեղնաշարային գործիքների վրա, բաս կիթառ և շրթնահարմոն։ Այն բանից հետո, որ միացել է Քոլդփլեյին, հանդես է գալիս Fat Hamster անունով։
Քոլդփլեյ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմպիոնը խմբի վերջին մասնակիցն է, 1997 թվականի հուլիսի 31-ին նա միացել է խմբին։ Ուիլլը խմբի թմբկահարն է, չնայած նրան, որ նախքան խմբին միանալը հարվածային գործիքներ չի կարողացել նվագել, սակայն շատ կարճ ժամանակում սովորել է[1]։
Viva la Vida Tour շրջագայության ժամանակ Ուիլլը վոկալային մաս է ունեցել Death Will Never Conquer երգի ակուստիկ տարբերակում։
Այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի աշնանը Չեմպիոնը և Քոլդփլեյի բասիստ Գայ Բարիմենը իրենց մասնակցությունն են ունեցել նորվեգական a-ha խմբի առաջին սոլո ալբոմի ձայնագրությանը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլը Քոլդփլեյի առաջին անդամն է, ով ամուսնացել է։ 2003 թվականին ամուսնացել է ուսուցչուհի Մարիան Դարկը։ Նրանց առաջին երեխան աղջիկ է Ավա անունով, ծնվել է 2006 թվականի ապրիլի 28-ին։ 2008 թվականի մայիսի 7-ին նրանք երկվորյալներ են ունեցել՝ աղջիկ և տղա[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ali, Mehreen F. «All That Is Cold play». Dawn. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ McLean, Craig (2008 թ․ հունիսի 1). «'We're about to be fed to the lions'». The Guardian. guardian.co.uk. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին. «Will Champion (father of a two-year-old and three-week-old twins).»