Ուենդի Կառլոս
Ուենդի Կառլոս | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Wendy Carlos |
Ի ծնե անուն | անգլ.՝ Walter Carlos |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1939[1][2] (84 տարեկան) Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ[3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | էլեկտրոնային երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | սինթեզատոր |
Աշխատավայր | Computer Music Center? |
Լեյբլ | Columbia Masterworks? |
Կրթություն | Բրաունի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | wendycarlos.com |
Wendy Carlos Վիքիպահեստում |
Ուենդի Կառլոս (անգլ.՝ Wendy Carlos ; ծննդյան անունը՝ Վալտեր Կառլոս (անգլ.՝ Walter Carlos )․ նոյեմբերի 14, 1939[1][2], Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ[3]), ամերիկացի կոմպոզիտոր և ստեղնաշարահար, ով առավել հայտնի է որպես ֆիլմերի կոմպոզիտոր։ Հիմնականում ստեղծագործում է էլեկտրոնային երաժշտության ժանրում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուենդի Կառլոսը ծնվել է ու մեծացել է Ռոդ Այլենդում։ Բրաունի համալսարանում սովորել է ֆիզիկա և երաժշտություն, 1962 թվականին տեղափոխվել է Նյու Յորք՝ Կոլումբիայի համալսարանում ստուդիական ձայնագրում ուսումնասիրելու։ Սովորել է և քաղաքի համակարգչային երաժշտության կենտրոնում աշխատել էլեկտրոնային երաժշտության ասպարեզում ստեղծագործող տարբեր երաժիշտների հետ, ներկա է եղել Moog սինթեզատորի մշակմանը, որը նորահայտ ստեղնաշարային գործիք էր՝ մշակված Ռոբերտ Մուգի կողմից։
Ուենդին ճանաչում ձեռք բերեց իր առաջին իսկ՝ Switched-On Bach (1968) ալբոմի թողարկումից հետո, որը հիմնված էր Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության վրա։ Ընդ որում՝ ձայնագրման ընթացքում օգտագործվել էր Moog սինթեզատորը, և դա նպաստեց այդ նոր գործիքի հանրահռչակմանը, ինչպես նաև՝ Ուենդի Կառլոսի՝ երեք Գրեմմի մրցանակների արժանանալուն։ Այդ հաջողությունը խթան հանդիսացավ, որ Կառլոսն ավելի շատ աշխատի տարբեր ժանրերի ստեղնաշարային ալբոմների վրա, ներառյալ դասական երաժշտության, էքսպերիմենտալ և միջավայրային երաժշտության սինթեզված ադապտացիաները։ Կառլոսը Սթենլի Կուբրիկի երկու ֆիլմերի՝ A Clockwork Orange-ի (1971) ու The Shining-ի (1980), ինչպես նաև Ուոլթ Դիսնեյ կինոստուդիայի Tron-ի (1982, Walt Disney Productions ) կոմպոզիտորն էր։
1979 թվականին Կառլոսը հանրությանը բացահայտեց իր տրանսգենդեր լինելը՝ հայտարարելով, որ ինքը որպես կին է ապրել 1968 թվականից և 1972 թվականին սեռափոխության վիրահատություն է տարել[6][7][8][9]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Switched-On Bach ալբոմը 1969 թվականին երեք Գրեմմի մրցանակ է ստացել հետևյալ անվանակարգերում․[10] .
- Տարվա ալբոմ (դասական)
- Լավագույն դասական կատարում – գործիքային մենակատար կամ մենակատարներ
- Տեխնիկապես լավագույն ձևով իրականացված ձայնագրություն (դասական)
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Switched-On Bach (1968)
- The Well-Tempered Synthesizer (1969)
- Sonic Seasonings (1972)
- Wendy Carlos’s Clockwork Orange (1972)
- Switched-On Bach II (1973)
- By Request (1975)
- Switched-On Brandenburgs (1979)
- Digital Moonscapes (1984)
- Beauty in the Beast (1986)
- Secrets of Synthesis (1987)
- Switched-On Bach 2000 (1992)
- Tales of Heaven and Hell (1998)
Սաունդթրեքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Clockwork Orange (1971)
- The Shining (1980)
- Tron (1982)
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Switched-On Brandenburgs, Vol. Ի (1987)
- Switched-On Brandenburgs, Vol. II (1987)
- Switched-On Boxed Set (1999)
- Rediscovering Lost Scores, հատոր 1 (2005)
- Rediscovering Lost Scores, հատոր 2 (2005)
Մասնակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Electronic Music (1967, Vox Turnaboutի հետ։ Ներառում է Կառլոսի երկու ստեղծագործությունները՝ «Dialogues for Piano and Two Loudspeakers» / «Երկխոսություններ դաշնամուրի և երկու բարձրախոսների համար» (դաշնակահար Ֆիլիպ Ռեյմիի հետ) և «Variations for Flute and Tape» / «Վարիացիաներ ֆլեյտայի և ձայնագրման ժապավենի համար» (ֆլեյտահար Ջոն Հեյսի հետ)
- Moog 900 Series - Electronic Music Systems (1967)
- Peter and the Wolf (1988; Weird Al Yankovic-ի հետ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 https://english.elpais.com/culture/2022-12-12/wendy-carlos-the-brilliant-but-lonely-life-of-an-electronic-music-pioneer.html
- ↑ https://www.wendycarlos.com/biog.html
- ↑ https://seamusonline.org/seamus-award/
- ↑ «Wendy Carlos: Innovator, Composer, Pioneer». Classical Music Indy (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Composer Changes More Than Tune». New York Magazine. 12 (14): 65. 1979 թ․ ապրիլի 2. ISSN 0028-7369. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Sears, Natalie. «Meet the Queen of Electronic Music». genderamplified.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Sears, Natalie. «Meet the Queen of Electronic Music». genderamplified.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Awards | GRAMMY.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուենդի Կառլոս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Բրաունի համալսարանի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի դասական երաժիշտներ
- Ամերիկացի կին կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ստեղնահարներ
- Էլեկտրական երաժշտության ժանրի երաժիշտներ
- Կին դասական կոմպոզիտորներ