Ոստեղավանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստեղավանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Ոստեղավանք (Սուրբ Լուսավորիչ վանք), վանք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառի Օձտեղ (Օստեղ) գյուղում, քարաժայռի վրա[1]։

Վանքի եկեղեցու և քարաժայռի վրա 19-րդ դարի առաջին կեսերին պահպանվում էին իրար փաթաթված օձերի քանդակներ։ Ըստ ավանության այստեղ շատ օձեր են եկել, որոնք մի ճգնավորի սուրբ աղոթքով քարացել են, որից էլ առաջացել են գյուղի և վանքի անունները։ Գրիգոր Դարանաղցին (17-րդ դար) հիշատակում է Ոստեղավանք ձևով։ Ղևոնդ Ալիշանը սխալմամբ Օձտեղ և Վահանաշեն գյուղերը նույնացնելով նրան՝ դարձյալ սխալմամբ նույնացվել են նաև այս և Վահանաշենի Սուրբ Ստեփանոս վանքերը[1]։

Սուրբ Օհան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստեղավանքի մոտ գտնվել է սուրբ Օհան անունով ուխտատեղի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 425, էջեր 425 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։