Ոչինչ չգնելու օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոչինչ չգնելու օր

Տեսակտոն և հակատոնակատարություն
Ենթադասիրադարձություն և օր
Ամսաթիվնոյեմբերի չորրորդ ուրբաթ և նոյեմբերի չորրորդ շաբաթ օր
Հաստատված1992

Ոչինչ չգնելու օրը սպառողականությանն ուղղված ոչ պաշտոնական տոն է, որ սերտորեն կապված է Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Գոհաբանության տոնի հետ և նշվում է Սև ուրբաթի հաջորդ օրը՝ նոյեմբերի վերջին շաբաթ օրը[1][2]։ Հյուսիսային Ամերիկայից բացի «Ոչինչ չգնելու օրը» նշվում է նաև Միացյալ Թագավորությունում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Ոչինչ չգնելու օրը նշելու ավանդույթը սկիզբ է դրվել Վանկուվերում՝ նկարիչ Թեդ Դեյվի կողմից[3], իսկ հետագայում աջակցություն է ստացել կանադական բնապահպանական «Adbusters» կազմակերպության կողմից[4]։ Առաջին «Ոչինչ չգնելու օրը» կազմակերպվել է 1992 թվականի սեպտեմբերին Կանադայում, «որպես հասարակության գերսպառման խնդիրը քննարկելու օր»։ 1997 թվականին այն տեղափոխեցին ամերիկյան Գոհաբանության տոնի ուրբաթ օրը, որը նաև կոչվում է սև ուրբաթ և Միացյալ Նահանգներում ամենաշատ գնումներ գրանցող օրերից մեկն է[5]։ 2000 թվականին «Adbusters» կազմակերպության կողմից «Ոչինչ չգնելու օրվա» գովազդային հոլովակները, բացառությամբ CNN[1] մերժվեցին գրեթե բոլոր խոշոր հեռուստաընկերությունների կողմից։ Շուտով արշավներ սկսվեցին Միացյալ Նահանգներում, Իսրայելում, Ավստրիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում։

Օրվա զբաղմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոչինչ չգնելու օրվա» ցուցանակ Walmart-ի պատին՝ փակցված ակտիվիստի կողմից

«Ոչինչ չգնելու օրը», ի նշան բողոքի գերսպառման դեմ, կազմակերպվում են տարբեր հավաքներ և բողոքի ակցիաներ։

  • Անվճար, շահույթ չհետապնդող փողոցային հավաքույթներ
  • Նստացույցեր
  • «Ոչինչ չգնելու օրվա» քայլարշավ, որի մասնակիցները տոնում են երկրագնդի և բնության տոնը.
  • «Ոչինչ չգնելու օրվա» վերարկուների փոխանակություն։ Ամբողջ նոյեմբերի ընթացքում հավաքվում են վերարկուներ այն մարդկանցից, որոնք ցանկանում են բարեգործություն անել, և յուրաքանչյուր նահանգում կուտակում տարբեր վայրերում՝ բարեգործական խանութներում և այլուր։ Գոհաբանության տոնի հաջորդ օրը շատերը հրաժարվում են գնումներ կատարելուց և փոխարենը բարեգործություն կամ կամավորական աշխատանք են կատարում։ Բոլոր նրանք, ում ձմեռային վերարկու է հարկավոր, կարող են փոխանակել իրենց վերարկուն կամ պարզապես գալ և վերարկու վերցնել։ Այս ավանդույթը սկիզբ է առել Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում, ապա տարածվել Կենտուկի, Յուտա և Օրեգոն նահանգներում։

Ոչինչ չգնելու Սուրբ Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոչինչ չգնելու Սուրբ Ծնունդը» սկսել են ոչ պաշտոնապես նշել 1968 թվականից, երբ Էլլի Քլարկը և իր ընտանիքը որոշեցին հրապարակայնորեն անտեսել Սուրբ Ծննդյան տոնի բուռն առևտուրը[6]։ Միևնույն ժամանակ, «Adbusters» կազմակերպությունն առաջարկեց ամբողջ Սուրբ Ծնունդի տոնակատարության ժամանակաշրջանը հայտարարել «Ոչինչ չգնելու» օրեր[7]։ Շարժումը պաշտոնական դարձրեցին մի խումբ կանադացի մենոնիտականներ, որոնք ստեղծեցին շարժման կայքէջը և նրան անուն տվեցին[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Campbell, Duncan (2000 թ․ նոյեմբերի 24). «Internet spreads word as networks shun adverts for Buy Nothing Day». The Guardian.
  2. "Buy Nothing Day Արխիվացված Նոյեմբեր 21, 2018 Wayback Machine"Adbusters.org
  3. Crook, Barbara. "Can you say bye to buying 1 day a year?" Vancouver Sun. September 25, 1991
  4. Glasner, Joanna (2000 թ․ նոյեմբերի 22). «Click Here to Buy Nothing». Wired.
  5. Verdon, Joan. «The 10 Busiest Shopping Days At Stores: Why They Now Matter More To Stores Than Shoppers». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  6. «About Us». Buynothingchristmas.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 3-ին.
  7. Susan Alessandri (2012), Mary Kosut (ed.), Encyclopedia of Gender in Media, SAGE, էջ 398, ISBN 9781506338286
  8. Priesnitz, Wendy. "A Buy Nothing Christmas." Արխիվացված 2020-07-27 Wayback Machine Natural Life Magazine, November/December 2006. Retrieved 27 November 2008.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]