Ոչինչ չգնելու օր
Ոչինչ չգնելու օր | |
---|---|
![]() | |
Տեսակ | տոն և counter-celebration? |
Ենթադաս | իրադարձություն և օր |
Ամսաթիվ | fourth Friday in November? և fourth Saturday in November? |
Հաստատված | 1992 |
Ոչինչ չգնելու օրը սպառողականությանն ուղղված ոչ պաշտոնական տոն է, որ սերտորեն կապված է Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Գոհաբանության տոնի հետ և նշվում է Սև ուրբաթի հաջորդ օրը՝ նոյեմբերի վերջին շաբաթ օրը[1][2]։ Հյուսիսային Ամերիկայից բացի «Ոչինչ չգնելու օրը» նշվում է նաև Միացյալ Թագավորությունում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։
Ոչինչ չգնելու օրը նշելու ավանդույթը սկիզբ է դրվել Վանկուվերում՝ նկարիչ Թեդ Դեյվի կողմից[3], իսկ հետագայում աջակցություն է ստացել կանադական բնապահպանական «Adbusters» կազմակերպության կողմից[4]։
Առաջին «Ոչինչ չգնելու օրը» կազմակերպվել է 1992 թվականի սեպտեմբերին Կանադայում, «որպես հասարակության գերսպառման խնդիրը քննարկելու օր»։ 1997 թվականին այն տեղափոխեցին ամերիկյան Գոհաբանության տոնի ուրբաթ օրը, որը նաև կոչվում է սև ուրբաթ և Միացյալ Նահանգներում ամենաշատ գնումներ գրանցող օրերից մեկն է[5]։ 2000 թվականին «Adbusters» կազմակերպության կողմից «Ոչինչ չգնելու օրվա» գովազդային հոլովակները, բացառությամբ CNN-ի[1] մերժվեցին գրեթե բոլոր խոշոր հեռուստաընկերությունների կողմից։ Շուտով արշավներ սկսվեցին Միացյալ Նահանգներում, Իսրայելում, Ավստրիայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում։
Օրվա զբաղմունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոչինչ չգնելու օրը», ի նշան բողոքի գերսպառման դեմ, կազմակերպվում են տարբեր հավաքներ և բողոքի ակցիաներ։
- Անվճար, շահույթ չհետապնդող փողոցային հավաքույթներ
- Նստացույցեր
- «Ոչինչ չգնելու օրվա» քայլարշավ, որի մասնակիցները տոնում են երկրագնդի և բնության տոնը.
- «Ոչինչ չգնելու օրվա» վերարկուների փոխանակություն։ Ամբողջ նոյեմբերի ընթացքում հավաքվում են վերարկուներ այն մարդկանցից, որոնք ցանկանում են բարեգործություն անել, և յուրաքանչյուր նահանգում կուտակում տարբեր վայրերում՝ բարեգործական խանութներում և այլուր։ Գոհաբանության տոնի հաջորդ օրը շատերը հրաժարվում են գնումներ կատարելուց և փոխարենը բարեգործություն կամ կամավորական աշխատանք են կատարում։ Բոլոր նրանք, ում ձմեռային վերարկու է հարկավոր, կարող են փոխանակել իրենց վերարկուն կամ պարզապես գալ և վերարկու վերցնել։ Այս ավանդույթը սկիզբ է առել Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում, ապա տարածվել Կենտուկի, Յուտա և Օրեգոն նահանգներում։
Ոչինչ չգնելու Սուրբ Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ոչինչ չգնելու Սուրբ Ծնունդը» սկսել են ոչ պաշտոնապես նշել 1968 թվականից, երբ Էլլի Քլարկը և իր ընտանիքը որոշեցին հրապարակայնորեն անտեսել Սուրբ Ծննդյան տոնի բուռն առևտուրը[6]։ Միևնույն ժամանակ, «Adbusters» կազմակերպությունն առաջարկեց ամբողջ Սուրբ Ծնունդի տոնակատարության ժամանակաշրջանը հայտարարել «Ոչինչ չգնելու» օրեր[7]։ Շարժումը պաշտոնական դարձրեցին մի խումբ կանադացի մենոնիտականներ, որոնք ստեղծեցին շարժման կայքէջը և նրան անուն տվեցին[8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 "Campbell Duncan (24 November 2000)։ «Internet spreads word as networks shun adverts for Buy Nothing Day»։ The Guardian
- ↑ "Buy Nothing Day Archived November 21, 2018, at the Wayback Machine."Adbusters.org
- ↑ Crook, Barbara. "Can you say bye to buying 1 day a year?" Vancouver Sun. September 25, 1991
- ↑ Glasner Joanna (November 22, 2000)։ «Click Here to Buy Nothing»։ Wired
- ↑ Verdon Joan։ «The 10 Busiest Shopping Days At Stores: Why They Now Matter More To Stores Than Shoppers»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-04-07
- ↑ «About Us»։ Buynothingchristmas.org։ Վերցված է 2017-01-03
- ↑ Susan Alessandri (2012), Mary Kosut, ed։, Encyclopedia of Gender in Media, SAGE, p. 398, ISBN 9781506338286
- ↑ Priesnitz, Wendy. "A Buy Nothing Christmas." Archived 2020-07-27 at the Wayback Machine. Natural Life Magazine, November/December 2006. Retrieved 27 November 2008.