Սև ուրբաթ (մեծ զեղչեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սև ուրբաթ, լինում է ԱՄՆ-ում Գոհաբանության տոնի ուրբաթ օրը: Դրանից սկսվում է ավանդական ամանորի զեղչերի տոնավաճառը: Սև ուրբաթ կազմակերպելու ավանդույթը այդ օրը հաստատվել է դեռևս 19-րդ դարում, իսկ տերմինը՝ «Սև ուրբաթ», հայտնվել է 1966 թվականին և օգտագործվում էր հիմնականում ԱՄՆ-ի արևելյան մասում: Այն պատճառով, որ Գոհունակության օրը նշվում է նոյեմբերի 4-րդ ուրբաթ օրը, դրա համար Սև ուրբաթը ընկնում է նոյեմբերի 23-30 ժամանակահատվածում: Սև ուրբաթը չի համարվում ավանդական տոն, բայց աշխատողների մեծամասնությունը այդ օրը արձակուրդ են վերցնում, բացառությամբ մանրածախ առևտրի աշխատակիցներից, քանի որ այդ օրը գնորդների թիվը զգալիորեն մեծանում է: Սև ուրբաթի օրը խանութները բացվում են շատ շուտ, մոտ առավոտյան 5-ին, իսկ որոշ մեծ առևտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին: Առաջին գնորդներին առաջարկվում են մեծ զեղչեր՝ 50-80%, դա արվում է նրա համար, որ խանութ ներգրավեն ավելի շատ գնորդների: «Սև ուրբաթ» տերմինը առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր ճանապարհների խցանում ուրբաթ օրը Գոհունակության տոնից հետո[1][2]: Ռուսաստանում մի շարք ընկերություններ 2010-ական թվականներին անցկացրին նմանատիպ զեղչեր[3]:

Զանազան զեղչերը ԱՄՆ-ում (վիճակագրություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ հրապարակում է Գոհունակության տոնի վաճառքի տվյալները: [4].

Տարի Ժամկետ Հրապարակման

ժամկետներ

Գնորդներ

(մլն)

Միջին

ծախս

Ամբողջությամբ

ծախսվածը

(մլրդ $)

Հաճախորդների

հարցադրումը

Վիճակագրական

վրիպում

2005 25 նոյեմբեր 27 նոյեմբեր 132 $302,81 26,8 տվյալներ չկան
2006 24 նոյեմբեր 26 նոյեմբեր 140 $360,15 34,4 3090 1,5 %
2007 23 նոյեմբեր 25 նոյեմբեր 147 $347,55 34,6 2395 1,5 %
2008 28 նոյեմբեր 30 նոյեմբեր 172 $372,57 41,0 3370 1,7 %
2009 27 նոյեմբեր 29 նոյեմբեր 195 $343,31 41,2 4985 1,4 %
2010 26 նոյեմբեր 28 նոյեմբեր 212 $365,34 45,0 4306 1,5 %
2011 25 նոյեմբեր 27 նոյեմբեր 226 $398,62 52,5 3826 1,6 %
2012 23 նոյեմբեր 25 նոյեմբեր 247 $423,66 59,1 4005 1,6 %
2013 29 նոյեմբեր 1 դեկտեմբեր 249 $413,02 61,4 4864 1,7 %
2014 28 նոյեմբեր 30 նոյեմբեր 233 $380.95 50,9 4631 1,5 %
2015 27 նոյեմբեր
2016 25 նոյեմբեր
2017 24 նոյեմբեր

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի մանրածախ առևտրի շուրջ 20%- կատարվում է «Սև ուրբաթ»-ի և Ամանորի միջև ընկած ժամանակահատվածում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[1966] «Black Friday» (day after Thanksgiving)» (անգլերեն)։ American Dialect Society։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-19 
  2. Ben Zimmer։ «The Origins of "Black Friday"» (անգլերեն)։ Thinkmap Visual Thesaurus։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-19 
  3. Почему «черная пятница» не работает в России и ждать ли улучшений — Мнение управляющего директора Criteo // vc.ru, 4 ноября 2016
  4. «Black Friday Weekend Shines as Shoppers Line up for Deals»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-17-ին