Ոլորտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոլորտ
անգլ.՝ The Circle
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր և դրամա
ՀիմքThe Circle?
Թվականապրիլի 28, 2017[1], մայիսի 25, 2017[1], սեպտեմբերի 7, 2017[2], ապրիլի 27, 2017[3] և 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames Ponsoldt?[4]
ՊրոդյուսերԳարի Գոեցման
Սցենարի հեղինակJames Ponsoldt? և Dave Eggers?[5]
ԴերակատարներԹոմ Հենքս[6], Էմմա Ուոթսոն[6], Ջոն Բոյեգա[6], Քարեն Գիլան, Փաթոն Օսվալտ, Բիլ Փեքսթոն, Գլեն Հեդլի, Էլլար Քոլթրեյն, Poorna Jagannathan?, Jimmy Wong?, Նեյթ Քորդրի[5], Ellen Wong?[5], Սմիթ Չո[5] և Nick Valensi?
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժLisa Lassek?
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո և Եվրոպա
Նկարահանման վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունLikely Story, Playtone, Imagenation Abu Dhabi?, Q21100229? և EuropaCorp
Տևողություն110 րոպե
Շահույթ33 900 000 $
 The Circle Վիքիպահեստում

«Ոլորտ» (անգլ.՝ The Circle), ռեժիսոր Ջեյմս Պոնսոլդտի ֆիլմը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Դեյվ Էգերսի համանուն վեպի վրա։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 28-ին[7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջը վերջերս ավարտած Մեյ Հոլլանդն աշխատանքի է ընդունվում «Ոլորտ» տեխնոլոգիական հզոր ընկերությունում, որը մի համակարգի մեջ է միավորում իր օգտատերերի է էլեկտրոնային փոստը, սոցիալական կայքերի էջերը, բանկային քարտերի ու գնումների մասին տեղեկությունները։ Այդ գործընթացի արդյունքում ստացվում է մարդու ունիվերսալ առցանց-իդենտիֆիկատորը։ Բայց գործնականում ամեն ինչ չէ հարթ ընթանում... Ծնողները հավանություն չեն տալիս նրա ընտրությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմա Ուոթսոն – Մեյ Հոլլանդ
  • Թոմ Հենքս – Էյմոն Բեյլի
  • Քերեն Գիլան – Էննի Էլլերթոն
  • Պատոն Օսվալտ – Թոմ Սթենտոն
  • Ջոն Բոյեգա – Թայ Լաֆիթ
  • Էլլար Քոլթրեյն – Մերսեր
  • Բիլլ Փեքսթոն – Վիննի Հոլլանդ, Մեյի հայրը
  • Գլեն Հեդլի – Բոննի Հոլլանդ, Մեյի մայրը
  • Պուրնա Ջագանաթան – բժիշկ Ջեսիկա Վիլլալոբոս
  • Էլլեն Վոնգ – Ռենատա
  • Ջուդի Ռեյես – Սանթոսի կոնգրեսի անդամ

Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ և ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 15-ին Deadline ընկերությունը հաղորդել է, որ Թոմ Հենքսը պետք է նկարահանի Դեյվ Էգերսի «Ոլորտ» վեպի էկրանավորումը[8]։ 2015 թվականի մայիսի 11-ին հայտարարվել է, որ Image Nation Abu Dhabi ընկերությունն Ուոլթեր Պերկեսի ու Լորի Մակդոնալդի հետ կֆինանսավորի ֆիլմը[9]։ Որոշ ժամանակ անց IM GLOBAL ստուդիան իրավունքները վաճառել է տարբեր դիստրիբյուտորների[10]։ 2015 թվականի մայիսի 23-ին Deadline ընկերությունը հաղորդել է, որ պրոդյուսերները ֆիլմում կանացի գլխավոր դերն առաջարկել են Էմմա Ուոթսոնին։ 2015 թվականի հունիսին ռեժիսոր Պոնսոլդը հայտնել է, որ Ուոթսոնը ֆիլմում գլխավոր դերը չի խաղալու, բայց կմասնակցի նկարահանումներին։ 2015 թվականի հունիսի 24-ին Variety հաստատել է, որ Ուոթսոնը պաշտոնապես նշանակվել է որպես գլխավոր դերակատար[11][12]։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Ջոն Բոյեգան միացել է դերասանական կազմին, իսկ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Էննի դերակատար է ընտրվել Կարեն Գիլլանը[13]։ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Պատոն Օսվալտը ևս միացել է դերասանական կազմին, որպեսզի խաղա Թոմ Սթենտոնի՝ Ոլորտի 3 հիմնադիրներից մեկի դերը[14], իսկ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Բիլլ Փեքսթոնն նշանակվել է Ուոթսոնի հոր դերակատար[15][16]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին Էլլար Քոլթրեյնը միացել է ֆիլմին որպես Մերսերի դերակատար[17]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԿատարող(ներ) Տևողություն
1. «Dreams»  Beck 5:14
2. «Alabama Railroad Town»  Doug Firebaugh 1:19
3. «Would You Want Me»  Generationals 3:53
4. «Something Old, Something New»  Lonnie Russ 2:26
5. «Farewell Transmission»  Songs: Ohia 7:22
6. «18th»  Supreme Cuts 3:57
7. «Metal Guru»  T. Rex 2:29

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կինոքննադատներից ստացել է բացասական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն արժանացել է ընդամենը 17 % դրական արձագանքների՝ հիմնված 112 գրախոսականների վրա[18]։ Metacritic կայքում 32 արձագանքների հիման վրա ունի 100 հնարավորից ունի 43 միավոր[19]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 – «Teen Choice Awards» մրցանակ «Լավագույն դրամատիկ դերասանուհի» կատեգորիայում (Էմմա Ուոթսոն
  • 2018 – «Ոսկե ազնվամորի» անվանակարգ «Ամենավատ դերասանուհի» կատեգորիայում (Էմմա Ուոթսոն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt4287320/releaseinfo?ref_=tt_ov_inf
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. http://www.imdb.com/title/tt4287320/
  5. 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. 6,0 6,1 6,2 http://www.imdb.com/title/tt4287320/fullcredits
  7. «Tom Hanks & Emma Watson Thriller 'The Circle' Sets Spring 2017 Release».
  8. Fleming Jr, Mike (2014 թ․ դեկտեմբերի 15). «Tom Hanks Eyes David Eggers' Novel 'The Circle' With James Ponsoldt: Hot Package». deadline.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  9. McNary, Dave (2015 թ․ մայիսի 11). «Cannes: Tom Hanks Thriller 'The Circle' Gets Financing from Image Nation». variety.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  10. Otterson, Joe (2015 թ․ մայիսի 20). «Cannes: Tom Hanks' 'The Circle' Sold Worldwide to Independent Territories by IM Global». thewrap.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  11. McNary, Dave (2015 թ․ հունիսի 24). «Emma Watson Joins Tom Hanks in Thriller 'The Circle'». variety.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  12. NEMIROFF, PERRI (2015 թ․ հունիսի 18). «THE CIRCLE: James Ponsoldt Updates on Emma Watson's Involvement; Confirms Fall Start». collider.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  13. Hipes, Patrick (2015 թ․ սեպտեմբերի 1). «Karen Gillan Completes 'Circle', Lands Final Lead In James Ponsoldt Pic». deadline.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Hipes, Patrick (2015 թ․ սեպտեմբերի 11). «Patton Oswalt Joins James Ponsoldt's 'The Circle'». deadline.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. Kroll, Justin (2015 թ․ սեպտեմբերի 16). «Bill Paxton Joins Tom Hanks in 'The Circle' (EXCLUSIVE)». variety.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. «Actor Bill Paxton died on Saturday. He was 61». Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  17. Kit, Borys (2015 թ․ սեպտեմբերի 29). «'Boyhood' Star Joins Emma Watson, Tom Hanks in 'The Circle' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. The Circle (2017)
  19. The Circle

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոլորտ (ֆիլմ)» հոդվածին։