Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բոյեգա (անգլ. ՝ John Adedayo Bamidele Adegboyega . մարտի 17 , 1992 (1992-03-17 ) [1] [2] , Լոնդոն , Միացյալ Թագավորություն ), նիգերիական ծագումով բրիտանացի դերասան և պրոդյուսեր ։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «Աստղային պատերազմներ» սագայի եռանկար սիքվելը կազմող «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» (2015), «Աստղային պատերազմներ. վերջին ջեդին» (2017) և «Աստղային պատերազմներ. Սքայուոքերի վերելքը» (2019) ֆիլմերում Ֆիննի դերի տպավորիչ կատարոման շնորհիվ։ Նրա հիշարժան աշխատանքներից է նաև «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ 2» (2018) ֆանտաստիկ կինոնկարի գլխավոր հերոսի՝ Ջեյք Պենտեկոստի կերպարի մարմնավորումը։
Ջոն Բոյեգան ծնվել է 1992 թվականի մարտի 17 -ին Լոնդոնի Փեքհեմ շրջանում։ Ավարտել է Վեստմինիստերի քաղաքային դպրոցը և Հարավային Թեմզայի քոլեջը։ Որպես դերասան՝ աշխատել է նախ՝ Փեքհեմի թատրոնում, այնուհետև՝ Ազգային թատրոնում, ընդ որում՝ 2010 թվականին հանդես է եկել նաև Օթելլոյի դերի կատարմամբ[4] ։
Հեռուստատեսային բեմադրություններում սկսել է խաղալ 2011 թվականից ։ 2012 թվականին արժանացել է «Black Reel Awards» մրցանակի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Օտարներ են հայտնվել շրջանում» ֆիլմում դերասանական տպավորիչ աշխատանքով աչքի ընկնելու համար[5] [6] ։ 2015 թվականին ստեղծագործական մի նոր նվաճում է համարվել գրոհային Ֆիննի կերպարի բոյեգայական մարմնավորումը «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» կինոնկարում[7] [8] [9] [10] [11] , որի շարունակությունը՝ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդին» ֆիլմը, դարձյալ նրա մասնակցությամբ, նկարահանվել է երկու տարի անց և հենց 2017 թվականին էլ էկրան է բարձրացել։
Տարին
Պարգևը
Անվանակարգը
Կատարապ դերը
Արդյունքը
2011
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ
Ամենախոստումնալից առաջնելույթ
Օտարներ են հայտնվել շրջանում
Առաջադրված
[12]
2012
Black Reel Awards
Լավագույն դերասան
Հաղթանակ[5]
Լավագույն ճեղքում
Առաջադրված
[5]
«Կայսրություն»
Տղամարդկային լավագույն առաջնելույթ
Առաջադրված
[13]
Evening Standard British Film Awards
Լավագույն առաջնելույթ
Առաջադրված
[14]
Կինոքննադատների լոնդոնյան շրջանակի մրցանակ
Տարվա լավագույն բրիտանացի երիտասարդ դերասան
Առաջադրված
[15]
2015
Golden Schmoes Awards
Տարվա լավագույն դերակատար
«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը»
Առաջադրված
2016
BAFTA
Բարձրացող աստղ
Հաղթանակ[16]
«Սատուրն» մրցանակ
Լավագույն դերասան
Առաջադրված
«Կայսրություն» («Իմպերիա») մրցանակ
Տղամարդկային լավագույն առաջնելույթ
Հաղթանակ[17]
Առցանց կինոյի և հեռուստատեսության ընկերակցության մրցանակ (Online Film & Television Association Award)
Տղամարդկային լավագույն ճեղքում
Առաջադրված
MTV Movie Awards
Տարվա լավագույն ճեղքում
Առաջադրված
[18]
Լավագույն էքշն դեր
Առաջադրված
[18]
Screen Nation Awards
Տղամարդու դերի լավագույն կատարում
Հաղթանակ
Kids’ Choice Awards
Սիրված դերասան
Առաջադրված
↑ 1,0 1,1 MAK (польск.)
↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
↑ The HeyUGuys Interview: John Boyega – “Black people can be in superhero suits too” — 2013.
↑ «JOHN BOYEGA: BRITISH-NIGERIAN ACTOR IN KEY ROLE IN «STAR WARS EPISODE VII»» ։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-25-ին։ Վերցված է 2016-01-15
↑ 5,0 5,1 5,2 «Past Winners» ։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-11-ին։ Վերցված է 2015-07-20
↑ Keeping It Real With Aliens in the ’Hood
↑ «‘Star Wars Episode VII’: Actors Battle for Lead Role» ։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-26-ին։ Վերցված է 2016-01-01
↑ «Get to know 'Star Wars' star John Boyega» ։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-24-ին։ Վերցված է 2015-07-20
↑ «' Star Wars Episode VII' actor John Boyega takes aim at 'black Stormtrooper' racism» ։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-01-01
↑ «Meet John Boyega: The Young Actor Just Cast In 'Star Wars: Episode VII' » ։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-01
↑ «John Boyega, the Hero of ‘Star Wars: Episode VII,’ Has the Force» ։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է 2016-01-01
↑ «Nominations for Most Promising Newcomer» ։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-12
↑ «Jameson Empire Award Nominations 2012» ։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-06-ին։ Վերցված է 2016-01-12
↑ «Evening Standard Film Awards — Most Promising Newcomers» ։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-01-12
↑ «32nd London Critics' Circle Film Awards nominations announced» ։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-15-ին։ Վերցված է 2016-01-12
↑ «EE Rising Star Award in 2016» ։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-28-ին։ Վերցված է 2016-01-12
↑ «Star Wars and Mad Max win big at the 2016 Jameson Empire Awards» ։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-11-ին։ Վերցված է 2016-03-28
↑ 18,0 18,1 «Here Are Your 2016 MTV Movie Awards Nominees» ։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին։ Վերցված է 2016-03-14
Ֆոտո, վիդեո և աուդիո Թեմատիկ կայքեր