Մուլտֆիլմը պատմում է կրիայի ու ոզնու մասին, որոնք խորամանկությամբ հաղթում են յագուարի ձագին։ Մայր յագուարն իր ձագին ասել էր, որ ոզնու հանդիպելու դեպքում նրան գցի ջուրը, իսկ կրիայի հանդիպելու դեպքում նրան դուրս քաշի իր զրահից։ Սակայն խորամանկ ոզնին ու կրիան փոխում են իրենց տեղերը և բոլորովին շփոթեցնում փոքրիկ յագուարին։
Վիկտոր Բերկովսկու և Մորիս Սինելնիկովի «На далёкой Амазонке» (հայերեն՝ «Հեռավոր Ամազոնկայում») երգը, որ գրվել է Ռեդյարդ Քիփլինգի բանաստեղծության՝ Սամուիլ Մարշակի թարգմանած տարբերակի հիման վրա, կատարում են Տատյանա և Սերգեյ Նիկիտինները։