Շտեյն Հագեն
Շտեյն Հագեն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1956[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Նորվեգիայի մենեջմենթի դպրոց |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, մենեջեր և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Mille-Marie Treschow?[2] |
Երեխաներ | Caroline Hagen Kjos?[3][4] |
Շտեյն Էրիկ Հագեն (նորվ.՝ Stein Erik Hagen, հուլիսի 22, 1956[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գործարար։ Օռկլա[Ն 1] ընկերության խորհրդի նախագահ, որտեղ նա հանդիսանում է հիմնական բաժնետեր, և մեծ բաժնետոմսեր ունի Սթին և Սթրոմ, Ջերնիա դան․՝ Steen & Strøm և Ջերնիա ընկերություններում՝ իր ընտանեկան Մարմար իսպ.՝ Canica ընկերության միջոցով։ Ըստ Կապիտալ լրատվական ամսագրի՝ Հագենի կարողությունը կազմում է 24 միլիարդ կրոն, ինչը նրան դարձնում է Նորվեգիայի երկրորդ ամենահարուստ մարդը[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շտեյն Էրիկ Հագենը ծնվել է 1956 թվականի հուլիսի 22-ին Օսլո Նորվեգիա։ Հագենը կրթություն է ստացել Կյոպմանսիում, նորվ.՝ Kjøpmannsinsituttet, որն այժմ Նորվեգիայի մենեջմենթի դպրոցի մասն է կազմում[6]։ Հոր հետ միասին նա 1970-ական թվականներին հիմնեց Ռիմի զեղչերի խանութների ցանցը և պահպանեց սեփականությունը մինչև 2000-ական թվականը։ Այդ խանութների ցանցը նա վաճառեց շվեդական Իկա Գրուպ և Աոլդընկերություններին։ Գումարի մեծ մասը ներդրվել է Օրկլայում։ Հայտնի է, որ Հագենն ունի Եվրոպայի ամենամեծ առագաստանավերից մեկը, իսկ ժամանակին ուներ Կարիբյան ծովում գտնվող իր կղզին։ Նա 2005 թվականին Նորվեգիայի ընտրություններում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիբերալ կուսակցությանը, իսկ 2006 թվականին՝ Լիբերալ, Քրիստոնեական ժողովրդական, Պահպանողական և Առաջադիմական կուսակցություններին[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հագենն ունի երեք երեխա իր առաջին ամուսնությունից և մեկ որդի՝ ավելի ուշ հարաբերություններից։ 2004 թվականին նա ամուսնացավ Միլ-Մարի Տրեշոուի հետ։ 2012 թվականին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ 2015 թվականի հոկտեմբերին Հագենը հայտնվեց նորվեգական-շվեդական Սկավլան[Ն 2] թոք շոուում։ Ավելի ուշ այդ օրը նա ավելացրեց, որ ինքը երկսեռ է, և որ իր նախկին կանայք և ընտանիքը տարիներ շարունակ գիտեին նրա երկսեռամոլության մասին[8]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Օռկլա՝ Նորվեգիայի խոշորագույն հանրային արդյունաբերական ընկերություններից մեկը՝ հոլդինգը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Օսլոյում։ Հիմնադրվել է 17-րդ դարում։
- ↑ Սկավլան նորվեգական-շվեդական հեռուստատեսային թոք շոու է, որը վարում է նորվեգացի լրագրող Ֆրեդրիկ Սկավլանը։ Նրա պրեմիերան տեղի ունեցավ Շվեդիայում 2009 թվականի հունվարին և շոուում առաջինը հայտնված հյուրերն էին Շվեդիայի նախկին վարչապետ Գորան Պերսսոնը և նրա կինը՝ Անիտրա Սթինը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ https://www.seher.no/kjendis/bare-formalia-som-gjenstar-for-vi-er-skilt/64263717
- ↑ https://www.forbes.com/profile/caroline-hagen-kjos/?list=billionaires
- ↑ https://www.bloomberg.com/billionaires/profiles/stein-erik-hagen/
- ↑ «Hagen sier ekskonene visste at han var bifil». www.vg.no (գրքային նորվեգերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Stein Erik Hagen». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Askheim, Svein; Brekke, Stian (2020 թ․ սեպտեմբերի 25). «Stein Erik Hagen» (գրքային նորվեգերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Nymo, Jarl (2015 թ․ հոկտեմբերի 2). «Stein Erik Hagen står frem som homofil». NRK (գրքային նորվեգերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Forbes List Directory». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- «Investor goes public with cancer diagnosis». www.newsinenglish.no. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
|