Շտեյն Էրիկ Հագեն (նորվ.՝ Stein Erik Hagen, հուլիսի 22, 1956(1956-07-22)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գործարար։ Օռկլա[Ն 1] ընկերության խորհրդի նախագահ, որտեղ նա հանդիսանում է հիմնական բաժնետեր, և մեծ բաժնետոմսեր ունի Սթին և Սթրոմ, Ջերնիադան․՝ Steen & Strøm և Ջերնիա ընկերություններում՝ իր ընտանեկան Մարմարիսպ.՝ Canica ընկերության միջոցով։ Ըստ Կապիտալ լրատվական ամսագրի՝ Հագենի կարողությունը կազմում է 24 միլիարդ կրոն, ինչը նրան դարձնում է Նորվեգիայի երկրորդ ամենահարուստ մարդը[5]։
Շտեյն Էրիկ Հագենը ծնվել է 1956 թվականի հուլիսի 22-ին Օսլո Նորվեգիա։ Հագենը կրթություն է ստացել Կյոպմանսիում, նորվ.՝ Kjøpmannsinsituttet, որն այժմ Նորվեգիայի մենեջմենթի դպրոցի մասն է կազմում[6]։ Հոր հետ միասին նա 1970-ական թվականներին հիմնեց Ռիմի զեղչերի խանութների ցանցը և պահպանեց սեփականությունը մինչև 2000-ական թվականը։ Այդ խանութների ցանցը նա վաճառեց շվեդական Իկա Գրուպ և Աոլդընկերություններին։ Գումարի մեծ մասը ներդրվել է Օրկլայում։ Հայտնի է, որ Հագենն ունի Եվրոպայի ամենամեծ առագաստանավերից մեկը, իսկ ժամանակին ուներ Կարիբյան ծովում գտնվող իր կղզին։ Նա 2005 թվականին Նորվեգիայի ընտրություններում ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Լիբերալ կուսակցությանը, իսկ 2006 թվականին՝ Լիբերալ, Քրիստոնեական ժողովրդական, Պահպանողական և Առաջադիմական կուսակցություններին[7]։
Հագենն ունի երեք երեխա իր առաջին ամուսնությունից և մեկ որդի՝ ավելի ուշ հարաբերություններից։ 2004 թվականին նա ամուսնացավ Միլ-Մարի Տրեշոուի հետ։ 2012 թվականին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին։ 2015 թվականի հոկտեմբերին Հագենը հայտնվեց նորվեգական-շվեդական Սկավլան[Ն 2]թոք շոուում։ Ավելի ուշ այդ օրը նա ավելացրեց, որ ինքը երկսեռ է, և որ իր նախկին կանայք և ընտանիքը տարիներ շարունակ գիտեին նրա երկսեռամոլության մասին[8]։
↑Օռկլա՝ Նորվեգիայի խոշորագույն հանրային արդյունաբերական ընկերություններից մեկը՝ հոլդինգը։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Օսլոյում։ Հիմնադրվել է 17-րդ դարում։
↑Սկավլան նորվեգական-շվեդական հեռուստատեսային թոք շոու է, որը վարում է նորվեգացի լրագրող Ֆրեդրիկ Սկավլանը։ Նրա պրեմիերան տեղի ունեցավ Շվեդիայում 2009 թվականի հունվարին և շոուում առաջինը հայտնված հյուրերն էին Շվեդիայի նախկին վարչապետ Գորան Պերսսոնը և նրա կինը՝ Անիտրա Սթինը։