Շոլոխովի պողոտա (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոլոխովի փողոց (այլ կիրառումներ)
Շոլոխովի պողոտա ռուս.՝ Проспект Шолохова | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով, Պրոլետարսկի շրջան և Պերվոմայսկի շրջան (Դոնի Ռոստով) |
Երկարություն | 7,8 ± 0,1 կմ |
Սկիզբ | Էներգետիկների հրապարակ |
Ավարտ | Ակսայսկի պողոտա |
Նախկին անվանում | Օկտյաբրսկայա փողոց |
Անվանվել է | Միխայիլ Շոլոխով |
Wikimapia-ում | |
OpenStreetMap-ում | |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Շոլոխովի պողոտա (ռուս.՝ Проспект Шолохова), պողոտա Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որն անցնում է քաղաքի Պրոլետարսկի և Պերվոմայսկի շրջաններով։ Երկարությամբ երկրորդ փողոցն է Դոնի Ռոստովում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվում է Էներգետիկների հրապարակում (Տեատրալնի պողոտայի հետ հատման վայրում) և ավարտվում Ակսայսկի պողոտայի հետ հատումով, որը դուրս է գալիս դաշնային Մ-4 «Դոն» մայրուղի։ Շոլոխովի պողոտայի երկարությունը 7,8 կիլոմետր է[2]։ Ելքը դեպի դաշնային մայրուղի պայմանավորում է պողոտայի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը, ըստ որի` դեպի քաղաքի կենտրոն շարժվում է ավտոտրանսպորտի մեծ հոսք Մ-4 «Դոն» մայրուղուց։ Մասնավորապես, նրանով են անցնում բոլոր միջքաղաքային ավտոբուսային երթուղիները Ռոստովի մարզի հյուսիսից, որոնք անցնում են մինչև պողոտայի սկիզբը և հետո թեքվում դեպի Կրասնոարմեյսկայա փողոց։ Պողոտայով շարժվում են ավտոմոբիլային տրանսպորտը և տրոլեյբուսներ («Օլիմպ-2» մարզադաշտից մինչև օդանավակայան)։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 թվականի հուլիսի 3-ին ի կատարումն ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշման Դոնի Ռոստովում հավերժացվել է խորհրդային մեծանուն գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի անունը, և Օկտյաբրսկայա փողոցը վերանվանվել է Շոլոխովի պողոտա[2]։
Օբյեկտներ պողոտայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոստովի օդանավակայան
- Հին ավտոկայան (ներկայումս հիմնականում օգտագործվում է մերձքաղաքային հաղորդակցության համար)
- Պողոտայի երկայնքով գտնվում են քաղաքի` տարածքով ամենամեծ զբոսայգիներից մեկը` Նիկոլայ Օստրովսկու անվան զբոսայգին, ինչպես նաև Օդագնացների զբոսայգին` 1942-1943 թվականներին Ռոստովի երկնքի պաշտպանների հուշարձանով (կառուցված է պողոտայի կողքին)
- Շոլոխովի պողոտա, 158 հասցեում է գտնվում Եսենինի անվան քաղաքային գրադարանը, որը հիմնադրվել է 1949 թվականին
- Ակսայսկի պողոտայի հետ խաչմերուկի մոտ գտնվում է «Լենտա» հիպերմարկետը
- Շոլոխովի պողոտայում է գտնվում Ռոստովի գլխավոր ֆուտբոլային մարզադաշտը` «Օլիմպ-2»-ը
- 14-րդ գիծ փողոցի հետ հատման վայրում գտնվում է Հայկական գերեզմանատունը
- Սելմաշ պողոտայի հետ հատման վայրում գտնվում է Հոկտեմբերյան հրապարակը, որտեղ կազմակերպված է օղակաձև երթևեկություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Старый Ростов». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
- ↑ 2,0 2,1 Литературные улицы Ростова