Շնագայլն ու ուղտը
Շնագայլն ու ուղտը ռուս.՝ Шакалёнок и верблюд | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ |
Թեմա | դավաճանություն և manipulativeness? |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Իգոր Բոլգարին և Լև Արկադև |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին և Գենադի Դուդնիկ |
Բեմադրող նկարիչ | Ռոման Կաչանով և Ալեքսանդր Վինոկուրով |
Երաժշտություն | Կարեն Խաչատրյան |
Օպերատոր | Եկատերինա Ռիզո |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 630 s |
Թվական | 1956 |
«Շնագայլն ու ուղտը» (ռուս.՝ «Шакалёнок и верблюд»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1956 թվականին հնդկական ժողովրդական հեքիաթի մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի ափին զբոսնելիս շնագայլն ու իր ընկերը՝ ուղտը, զգում են, որ սովածացել են։ Սակայն ամայի ափին չոր փշերից բացի ոչինչ չկա, իսկ հակադիր ափին թռչկոտում են համեղ ծովախեցգետինները, և աճել է քաղցր, հյութալի շաքարեղեգը։ Շնագայլը շատ է ցանկանում համտեսել ծովախեցգետիններ, սակայն մյուս ափն անցնել նա ի վիճակի չէ։
Որոշելով գետի մյուս ափն անցնել ուղտի մեջքին՝ փոքրիկ խորամանկը փորձում է նրան գայթակղել այնտեղ աճող շաքարեղեգով, սակայն այն պատկանում էր մարդկանց, և ուղտը վախենում էր դիպչել դրանց։ Շնագայլը խաբում է իր ընկերոջը, թե մարդիկ վաղուց հեռացել են այդ վայրերից, և շաքարեղեգի ոչ ոքի չի պատկանում։
Անցնելով գետի մյուս ափը՝ ուղտը գնում է շաքարեղեգ ուտելու, իսկ շնագայլն զբաղվում է ծովախեցգետինների որսով։
Հաջող որսից հետ կշտացած շնագայլը ցանկանում է վերադառնալ, բայց ուղտը չի ուզում է հետ լողալ, մինչև չուտի ամբողջ շաքարեղեգը։ Դժգոհ շնագայլը մտածում է, թե ինչպես արագ տուն հասնի, և տեսնում է դաշտում աշխատող մարդկանց։ Հնարամիտ շնագայլը գլխի է ընկնում, թե ինչպես կարող է ուղտին ստիպել թողնել շաքարեղեգն ու անցնել գետի մյուս ափը։ Ընդհանրապես չմտահոգվելով իր ընկերոջ մասին՝ նա սկսում է երգել՝ փորձելով գրավել մարդկանց ուշադրությունը։
Նրա մտահղացումն իրականանում է։ Շնագայլի երգը լսած մարդիկ նկատում են ուղտին և սկսում վտարել նրա։ Վախեցած ուղտը նետվում է գետը, որպեսզի լողա դեպի մյուս ափը։ Շնագայլը բարձրանում է նրա մեջքին։ Հասկանալով, թե ինչ չար կատակ է իր գլխին խաղացել նա, ում ընկեր էր համարվում, ուղտը ցանկանում է պատժել շնագայլին և գետի մեջտեղում նրան գցում է ջուրը։ Հենց դրան էր սպասում կոկորդիլոսը, որը վաղուց ատամ էր սրում չափազանց ինքնավստահ շնագայլի դեմ։ Եվ կոկորդիլոսը կուտեր վերջինիս, եթե ուղտը վրա չհասներ ու ափ չհաներ իր նախկին ընկերոջը։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ | Լև Արկադև, Իգոր Բոլգարին |
Երգի տեսքտի հեղինակ | Միխայիլ Վոլպին |
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Բեմադրող նկարիչներ | Ռոման Կաչանով, Ալեքսանդր Վինոկուրով |
Կոմպոզիտոր | Կարեն Խաչատրյան |
Օպերատորներ | Եկատերինա Ռիզո, Ն. Կլիմովա |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Գենադի Նովոժիլով, Վլադիմիր Կրումին, Կիրիլ Մալյանտովիչ, Բորիս Չանի, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Դմիտրի Բելով, Իգոր Պոդգորսկի |
Դերերը հնչյունավորել են | Գեորգի Վիցին՝ շնագայլ, Գենադի Դուդնիկ՝ ուղտ |
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմն ընդգրկվել է հետևյալ հավաքածուներում՝ «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (Studio PRO Video, VHS 1990-ական թվականներ), «Ուրախ գազանանոց» (DVD, «Союз Видео», 2006 թ.)[1], «Ամենասիրելի մուլտֆիլմերը», թողարկում 29 (DVD, «Союз Видео», 2009 թ.)[2], «Ара, бара, пух!» (DVD, «Крупный План», 2008 թ.)[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5. М.: «Искусство», 1958, 291 стр., илл.[4]
- Л. Аркадьев, И. Болгарин. «Шакалёнок и верблюд», фильм-сказка, художник К. Карпов. Москва. Издательство «Фламинго», 1995. По материалам мультфильма.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Շնագայլն ու ուղտը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Мультфильм «Шакалёнок и верблюд» на сайте Архива кино.
- Мультфильм «Шакалёнок и верблюд» на сайте памяти Георгия Вицина. Արխիվացված 2016-09-14 Wayback Machine
|