Շելլի Հեննիգ (անգլ.՝ Shelley Hennig, հունվարի 2, 1987(1987-01-02)[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և մոդել[2]։ 2004 թվականին հաղթել է «Միսս Թինեյջեր ԱՄՆ» գեղեցկության մրցույթին[3]։ Նկարահանվել է «Մեր օրերի կյանքը» (Սթեֆանի Ջոնսոնի դերում)[4], «Գաղտնի շրջանը» (Դիանա Միդի դերում)[5] և Պատանի գայլը (Մալիա Թեյթ/Հեյլի դերում)[6] սերիալներում։
Շեյլի Հեննիգը ծնվել է 1987 թվականի հունվարի 2-ին, ԱՄՆ-ի Լուիզանա նահանգի Դեստրեհան քաղաքում Destrehan, Louisiana։ 2003 թվականին մասնակցել է «Միսս Լուիզանա ԱՄՆ» գեղեցկության մրցույթին և հաղթել։ 2004 թվականին Շեյլին Լուիզանա նահանգը ներկայացրել է «Միսս ԱՄՆ 2004» մրցույթին և հաղթել։ Դարձել է առաջին աղջիկը Լուիզանայում, ով հաղթել է միջազգային մրցույթում Ալի Լադրիից հետո (Միսս ԱՄՆ 1996)
Շեյլին դարձավ բավականին հայտնի։ Նրան հրավիրում էին տարբեր հեռուստաշոուների։ Աշխատում տարբեր կազմակերպություններում, շահույթ չհետապնդելով։
2005 թվականին Շեյլին հաղթանակի թագը փոխանցում է Ալլի ԼաՖորսին։
Շեյլլին սովորել է ավագ դպրոցում, Դեստրեհան քաղաքում։ Դպրոցական տարիներին սկսել է զբաղվել պարով և մասնակցել տարբեր պարային մրցույթների։ Շեյլլին նաև ստեղծագործել է։ Նրա ստեղծագործութնները տեղ են գտել երիտասարդ հեղինակների պոեզիայի ցանկում։
Շեյլլին 14 տարեկան էր, երբ կորցրեց ավագ եղբորը, ով մահացել է ավտովթարից՝ ոչ սթափ վարելու պատճառով։ Դրանից հետո Շեյլլին կսկսեց դեմ գնալ հարբեցողությանը, և դարձավ «CADA» կազմակերպության անդամ։
Թագը հանձնելուց հետո մասնակցել է MTV[7] հեռուստաալիքի «Տագից հետո» հեռուստաշոուին։
2007 թվականի ապրիլի 20-ին Շեյլլին սկսել է նկարահանվել «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Ստեֆանի Ջոնսոնի կերպարը։ 2011 - 2012 թթ մարմնավորել է գլխավոր դեր «Գաղտնի շրջանը» սերիալում (Դիանա Միդ), նկարահանված Լ.Ջ.Սմիթի գրքի հիման վրա։ Այս սերիալի 2-րդ սեզոնը որոշ պատճառներով չի նկարահանվում։ Շեյլլին սկսում է խաղալ «Զակ Ստոունը պատրաստվում է հայտնի դառնալ» սերիալում, մարմնավորելով Քրիսի Աքերմանի դերը։
Այժմ նկարահանվում է «Պատանի գայլը» սերիալում, որը ցուցադրվում է ամերիկյան MTV հեռուստաալիքով։ Մարմնավորում է Մալիա Թեյթի կերպարը, սկսած 4-րդ սեզոնից։