Շանի Մութու
Շանի Մութու անգլ.՝ Shani Mootoo | |
---|---|
Ծնվել է | 1957[1][2][3] |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
Մասնագիտություն | նկարչուհի, լուսանկարիչ, գրող, վիպասան, վիդեոնկարիչ և հեռուստատեսային պրոդյուսեր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Կանադա |
Կրթություն | Արևմտյան Օնտարիոի համալսարան և Գուելֆի համալսարան |
Աշխատավայր | Ալբերտայի համալսարան |
Shani Mootoo Վիքիպահեստում |
Շանի Մութու (անգլ.՝ Shani Mootoo, 1957[1][2][3], Դուբլին, Իռլանդիա), կանադացի նկարիչ և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Տրինիդադ և Տոբագոյում։ Վաղ տարիքից Մութուն նկարելու և գրելու տաղանդ ուներ է ունենցել։ Արդեն տասը տարեկան հասակում նա նկարիչ դառնալու ցանկություն է հայտնել։ Վաղ տարիքում նրան աջակցել է մայրը՝ Ինդրան։ Մութուի հայրը՝ Ռամեշ Մութուն, բժիշկ էր և տրինիդադցի քաղաքական գործիչ։ Շանի Մութուի անձնական և գրական կյանքի մեծ մասը կենտրոնացած էր քաղաքական գործունեության վրա։ 19 տարեկանում նա տեղափոխվել է Վանկուվեր։ Բակալավրի աստիճան է ստացել Արևմտյան Օնտարիոյի համալսարանից (1980): 1994 թվականից մինչև 1999 թվականը բնակվել է Նյու Յորքում։ Մագիստրոսի կոչում է ստացել Գելֆի համալսարանից (2010):
Նրա առաջին գրական հրատարակությունը՝ «Out at Main Street» պատմվածքների ժողովածուն, տպագրվել է 1993 թվականին՝ Press Gang հրատարակչության կողմից։ Նրա առաջին լիամետրաժ վեպը՝ Cereus Blooms Night-ը, հրատարակվել է Press Gang-ի կողմից 1996 թվականին։ Այս վեպը լույս է տեսել 15 երկրներում։
Մութուի մուլտիմեդիա ստեղծագործությունները ցուցադրվել են Իսպանիայի Պորտ քաղաքում, Նյու Յորքում, Վենետիկում և Վանկուվերում։
Ապրում է Տորոնտոյում, համալսարանում դասավանդում է գրական հմտություններ։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա արվեստը ճանաչվել է միջազգայնորեն։ Մութուի վեպերը թարգմանվում են բազմաթիվ լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Photographers’ Identities Catalog
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NUKAT — 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանի Մութու» հոդվածին։ |
|