Jump to content

Շաղագու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Շաղագու
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԲուլանըխի գավառակ
Այլ անվանումներՇագուկ, Շախագու, Շախյաղուպ, Շաղուկ, Շեխաղուբ, Շեխեաղութ, Շեխյագուբ, Շեյխագա, Շեյխաղա, Շեխյաաղուբ, Շեյխ Յաղուբ, Շեխյաղուբ, Շեխյաղուպ, Շեյխյաղուբ Թենդուրեկ, Շեյխյաղուպ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Շաղագու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Կոփ գյուղաքաղաքից 4 կմ հարավ-արևելք՝ Կոփ գետի ափին, Խաչվա լճի հյուսիսարևելյան կողմում։

Իր մեծությամբ և բազմամարդությամբ Բուլանըխի գավառակի երկրորդ գյուղը, հարևանությամբ Կոփ և Մերբար գյուղերի։ Գտնվել է Խաչանայ լճակից հոսող գետակի ափին, ձորակի գլխին՝ բարդիներով շրջապատված, ունեցել է մի քանի ջրաղացներ։

Գյուղը հիմնադրվել է հայ վաճառական Սաֆարի նախաձեռնությամբ։

Զուտ հայկական գյուղ էր։ Գյուղն ավերվել և ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 50-ականներին ուներ 600 տուն, իսկ XX դարի սկզբներին՝ 114-200 տուն բնակչություն։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության գլխավոր զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր, զբաղվել են նաև հյուսնությամբ, բրուտագործությամբ, դարբնությամբ։

Հիմնական դավանքը հայ առաքելական եկեղեցի, փոքր մասը՝ բողոքականներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաղագուն ուներ եկեղեցի։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 62