Շակոտիս
Լիտվական խոհանոց, Լեհական խոհանոց | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | տորթ |
Ենթատեսակ | spit cake? |
Առաջացման երկիր | Լիտվա, Լեհաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | ձու, ալյուր |
Sękacz Վիքիպահեստում |
Շակոտիս (լիտվերեն՝ šakotis, լեհերեն՝ sękacz), ավանդական լեհական և լիտվական տորթ՝ ոչ սովորական ձևով՝ ձվային խմորից։ Պատրաստում են բաց կրակի վրա։ Հաճախ այն հարսանեկան տորթ է։ Լիտվերեն թարգմանվում է «Տերևային»։ Գրանցված է Լիտվական ազգային ֆոնդում՝ որպես խոհարարական ժառանգություն։
Շակոտիսի խմորը պատրաստվում է մեծ թվով ձվերից՝ 30-50 հատ և 1 կգ ալյուրից։ Տորթը թխում են փայտից շամփուրի վրա, որով շրջում են դեպի բաց կրակ։ Հոսելով՝ խմորը ստանում է տերևների ձև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղադրատոմսը ստեղծվել է Րեչ Պոսպոլիտայի ժամանակներում։ Լեգենդի համաձայն երիտասարդ խոհարար Յոնասը թխել է թխվածք Բարբարա թագուհու համար և ստացել է՝ որպես պարգև նախշ, որը նվիրել է իր սիրածին։ Տորթը պատահական է ստացվել։ Ստացվել է այն ժամանակ, երբ նա թափել է նուրբ խմորը՝ կրակի վրա պտտվող շամփուրի վրա։
Առաջին անգամ Շակոտիսի պատրաստման եղանակը հրատարակվել է 1692 թվականին՝ Գերմանիայում՝ Քիլ քաղաքի հրուշակագործի գրքում։ Գոյություն ունեն նաև տորթի պատրաստման գերմանական տարբերակը, որն ունի հարթ մակերես։
2008 թվականին լիտվական հրուշակագործները թխեցին 2 մետր 30 սմ-անոց Շակոտիս, որի վրա ծախսվեց 1200 ձու։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևելքի և արևմուտքի պատմություն. Լիտվական հարսանեկան տորթ «Շակոտիս» Արխիվացված 2011-09-13 Wayback Machine Радио Свобода, 22.01.2009 (ռուս.)
- Ինչու է Շակոտիսը համարվում լիտվական հարսանիքների գլխավոր զարդարանք ШколаЖизни.ру (ռուս.)
- Շակոտիսն ավելի բարձր է քան Սաբոնիսը Արխիվացված 2018-01-30 Wayback Machine Առաջին բալթիկական ալիք, 2008 թվականի դեկտեմբերի 12 (ռուս.)
- Klaus Klöppel։ Polnische Ostseeküste: Danzig, Masuren, Baedeker, ISBN 3-8297-1171-9 (գերմ.)