Շակոտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շակոտիս
լիտ.՝ šakotis, լեհ.՝ sękacz
Լիտվական խոհանոց, Լեհական խոհանոց
Ծագում
Տեսակտորթ
Ենթատեսակspit cake?
Առաջացման երկիրԼիտվա Լիտվա, Լեհաստան Լեհաստան
Բաղադրամասեր
Հիմնականձու, ալյուր
 Sękacz Վիքիպահեստում

Շակոտիս (լիտվերեն՝ šakotis, լեհերեն՝ sękacz), ավանդական լեհական և լիտվական տորթ՝ ոչ սովորական ձևով՝ ձվային խմորից։ Պատրաստում են բաց կրակի վրա։ Հաճախ այն հարսանեկան տորթ է։ Լիտվերեն թարգմանվում է «Տերևային»։ Գրանցված է Լիտվական ազգային ֆոնդում՝ որպես խոհարարական ժառանգություն։

Շակոտիսի խմորը պատրաստվում է մեծ թվով ձվերից՝ 30-50 հատ և 1 կգ ալյուրից։ Տորթը թխում են փայտից շամփուրի վրա, որով շրջում են դեպի բաց կրակ։ Հոսելով՝ խմորը ստանում է տերևների ձև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրատոմսը ստեղծվել է Րեչ Պոսպոլիտայի ժամանակներում։ Լեգենդի համաձայն երիտասարդ խոհարար Յոնասը թխել է թխվածք Բարբարա թագուհու համար և ստացել է՝ որպես պարգև նախշ, որը նվիրել է իր սիրածին։ Տորթը պատահական է ստացվել։ Ստացվել է այն ժամանակ, երբ նա թափել է նուրբ խմորը՝ կրակի վրա պտտվող շամփուրի վրա։

Առաջին անգամ Շակոտիսի պատրաստման եղանակը հրատարակվել է 1692 թվականին՝ Գերմանիայում՝ Քիլ քաղաքի հրուշակագործի գրքում։ Գոյություն ունեն նաև տորթի պատրաստման գերմանական տարբերակը, որն ունի հարթ մակերես։

2008 թվականին լիտվական հրուշակագործները թխեցին 2 մետր 30 սմ-անոց Շակոտիս, որի վրա ծախսվեց 1200 ձու։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]