Շալոմ Քոբոշվիլի
Շալոմ Քոբոշվիլի վրաց.՝ შალომ კობოშვილი | |
---|---|
Ծնվել է | 1876 |
Ծննդավայր | Ախալցխա |
Վախճանվել է | 1941 |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ակտիվ շրջան | 1937-1941 |
Shalom Koboshvili Վիքիպահեստում |
Շալոմ Քոբոշվիլի (1876, Ախալցխա - 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, որի գեղանկարներն ու գծանկարներն արտացոլում են Վրաստանում հրեաների կյանքը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շալոմ Քոբոշվիլին ծնվել է Ախալցխայում, հրեական ընտանիքում։ Վաղ հասակում թողել է կրոնական ուսմունքը և հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի նկատմամբ։ Ծնողները չեն խրախուսել արվեստի նկատմամբ նրա բնածին հակումները։ Արվեստի մասին բոլոր գիտելիքները ստացել է ինքնուրույն։ Տարբեր աշխատանքներ կատարելուց հետո (ասում են՝ 1910 թվականին հանդիպել է նկարիչ Նիկո Փիրոսմանին)[1], 1937 թվականին Քոբոշվիլին դառնում է Թբիլիսիի նորաստեղծ հրեական պատմա-ազգագրական թանգարանի հսկիչը։ Այս աշխատանքը նրան ոգեշնչում է իրեն նվիրելու արվեստին մինչև մահ[2]։
Քոբոշվիլու ստեղծագործությունները նաիվ ոճով են. ստեղծել է հրեական կյանքը պատկերող տեսարաններ՝ օգտագործելով յուղաներկ, ջրաներկ։ Տեսարաններում պատկերված են հրեական ամուսնություններ, տոնակատարություններ, հրեական կյանքը վրացական գյուղերում։
Երբ 1950-ական թվականներին Վրաստանի հրեական թանգարանը փակվեց, թանգարանի նմուշները, այդ թվում և Քոբոշվիլու ստեղծագործությունները տեղափոխվեցին Վրաստանի ազգային թանգարան։
2006 թվականին Թբիլիսիի թանգարաններից մեկում տեղի է ունեցել Քոբոշվիլու աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lela Tsitsuashvili, Shalom Koboshvili (1876-1941) for the 130th Anniversary, Tbilisi, 2006.
- Lily Magal (editor) In the Land of the Golden Fleece։ The Jews of Georgia, Tel-Aviv, 1992.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tsitsuashvili (2006), p. 14
- ↑ «ეროვნული მუზეუმის უცნობი კოლექციები: შალომ კობოშვილი». museum.ge. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.