Նուովո ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուովո ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՀասցեVia Vittorio Emanuele III[1]
Վարչական միավորՆեապոլ[1]
Երկիր Իտալիա[1]
Կազմված է մասերիցtriumphal arch at Castel Nuovo?
Կառուցված1282
ՃարտարապետPierre d'Angicourt?
Ճարտարապետական ոճԳոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Կառլ I
Կայքwww.comune.napoli.it
Քարտեզ
Քարտեզ
 Castel Nuovo (Naples) Վիքիպահեստում

Նուովո ամրոց (Նոր ամրոց, իտալ.՝ Castel Nuovo, նաև՝ Մասկիո Անջինո, իտալ.՝ Maschio Angioino), միջնադարյան ամրոց Նեապոլի կենտրոնում՝ Մունիսիպիո հրապարակի և քաղաքապետարանի շենքի դիմաց (Սան Ջակոմո պալատ)։ 1279 թվականին կառուցված ամրոցը քաղաքի ճարտարապետական գլխավոր կոթողներից մեկն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1266 թվականին Կառլ I Անժուացու գահին տիրելը՝ Նեապոլի թագավորության մայրաքաղաքը Պալերմոն էր։ Կապուայի ամրոցը համարվում էր Նեապոլի թագավորական նստավայր։ Երբ մայրաքաղաքը տեղափոխվեց Նեապոլ, Կառլը հրամայեց պալատի համար կառուցել ծովից ոչ հեռու գտնվող նոր ամրոց։ Ֆրանսիացի ճարտարապետների ղեկավարությամբ շինարարական աշխատանքներն սկսվեցին 1279 թվականին և ավարտվեցին երեք տարի անց։

Սիցիլիական ժամասացների պատերազմի պատճառով նոր ամրոցը չբնակեցվեց մինչև 1285 թվական, երբ Կառլը մահացավ և նրան փոխարինեց որդին՝ Կառլ II-ը։ Նուովո ամրոցը շուտով դարձավ քաղաքի պատմական կենտրոն, որտեղ հաճախ տեղի էին ունենում հայտնի իրադարձություններ, օրինակ՝ 1294 թվականի դեկտեմբերի 13-ին Հռոմի Կելեստինոս V պապը հրաժարական է տվել այս ամրոցի դահլիճում։ Տասնմեկ օր անց Բոնիֆաս VIII-ը կարդինալ կոլեգիայի կողմից այստեղ ընտրվել է Հռոմի պապ և անմիջապես տեղափոխվել է Հռոմ՝ խուսափելու Անժուական իշխանությունից։

Նեապոլի Ռոբերտ թագավորի օրոք (թագավորել է 1309 թվականից) ամրոցն ընդլայնվել է՝ դառնալով արվեստի հովանավորչության կենտրոն։ 1347 թվականին Հունգարիայի Լյուդովիկ I-ի զորքերը թալանել են ամրոցը և թագուհի Ջովաննա I-ի վերադարձից հետո ամրոցը վերականգնելու անհրաժեշտություն է եղել։ Իրականացվող նոր աշխատանքների շնորհիվ թագուհին կարողացավ դիմադրել հունգարական երկրորդ պաշարումը։ Հետագա տարիներին ամրոցը բազմիցս պաշարել են։ 1399 թվականից այն եղել է Նեապոլի Վլադիսլավ թագավորի նստավայրը։

Արագոնների կառավարման օրոք (Ալֆոնսո V, 1442 թվական), ամրոցը նորոգվել է՝ դիմակայելու նոր հրետանուն։ Քանդակագործ Ֆրանչեսկո Լաուրանան ստեղծել է հայտնի հաղթակամարը, որն ավելացվել է հիմնական դարպասին՝ նշելու Ալֆոնսոի մուտքը Նեապոլ։ Ձևավորումն իրականացրել են քանդակագործներ Պերե Յոհանը և Գիլեմ Սագրերան, որոնց Ալֆոնսոն հրավիրել էր Կատալոնիայից։

Ամրոցի դահլիճներից մեկում է տեղի ունեցել Ալֆոնսոյի որդու՝ Ֆերդինանտ I-ի դեմ բարոնների կազմակերպած դավադրությունը, և թագավորը, բարոններին հրավիրելով տոնակատարության, փակել է դահլիճի բոլոր դռները, ձերբակալել և հետագայում մահապատժի ենթարկել բարոններին։ Բարոնների սենյակը մինչև 2006 թվականը եղել է Նեապոլի քաղաքային խորհրդի նստավայրը։

1494 թվականին Ֆրանսիայի թագավոր Կառլ VIII-ի զորքերի կողմից Նեապոլի թալանման ժամանակ Թագավորությունը բռնակցվել է Իսպանիային, իսկ ամրոցը դարձել է կարևոր ռազմական ամրաշինություն։ Այն եղել է իսպանացի թագավորների ժամանակավոր նստավայրը իրենց այցելությունների ժամանակ։ Ամրոցը կրկին որպես նստավայր է օգտագործվել Կառլ III-ի, հետագայում նաև դուքս Ստեֆանո դի Կոնցայի կողմից։ Վերջին անգամ ամրոցը վերանորոգվել է 1823 թվականին։

Հաղթական կամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասին ամրացված հաղթական կամարը

Միակողմանի սպիտակ մարմարե հաղթակամարը կառուցվել է 1470 թվականին՝ 1443 թվականին Ալֆոնսո Արագոնացու Նեապոլ մտնելու առթիվ։ Այն գտնվում է ամրոցի արևմտյան երկու աշտարակների միջև։ Հաղթակամարի դիզայնի հեղինակն է միլանցի ճարտարապետ Պիետրո դի Մարտինան կամ, ըստ Ջորջո Վազարիի, Ջուլիանո դա Մայանոն։ Ժամանակակից հեղինակներն այն վերագրում են Ֆրանչեսկո Լաուրանային։

Կամարն ունի 35 մետր բարձրություն և խոյանում է երկու կամարների միջև[2][3]։

Մուտքի երկու կողմերում կորինթոսյան սյուներն են, առաջին մակարդակում քանդակված է Ալֆոնսոյի քառաձի մարտակառքը, որի քանդակագործներն են Իզայա դա պիզան, Մերլիանոն, Դոմենիկո Գաինին, Անդրեա Ֆիորենտինոն և Սիլվեստո դել՛Ակիլյան:Քանդակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև արագոնցի քանդակագործներ։ Կենտրոնում Արագոնի խորհրդանշով պատկերված է վահան։ Ներքևի ֆրիզի վրա գրված է. ALFONSVS REX HISPANVS SICULVS ITALICUS PIVS CLEMENS INVICTUS վերևի ֆրիզին գրված է՝ ALFONSVS REGUM PRINCEPS HANC CONDIDIT ARCEM

Վերևի երկրորդ կամարը շրջապատված է առյուծներով և չորս որմնախորշերով, որտեղ կան Ալֆոնսոյի արժանիքները պատկերող արձաններ, որոնց վերևում կամարաձև ճակատաքարն է[4][5]։ Հաղթակամարի գագաթին Ալֆոնսոյի արձանն է։

Կամարն անցնելով՝ մտնում ենք բրոնզե դարպասներով հրապարակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Atlante castellano d'Italia
  2. A handbook for travellers in southern Italy, Seventh Edition (1873), By John Murray (Firm), page 97-98.
  3. Liberatore, R. page 9
  4. Real Museo Borbonico, Volume 13, By Raffaele Liberatore, Stamperia Reale (1843), Antonio Niccolini, Editor, page 1-35.
  5. John Murray handbook page 97.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուովո ամրոց» հոդվածին։