Կապուայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Կապուայի ամրոց
Napoli - Castel Capuano.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորՆեապոլ
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՊատվիրողWilliam I of Sicily?
Castel Capuano Վիքիպահեստում

Կապուայի ամրոց (իտալ.՝ Castel Capuano), ամրոց Իտալիայի Նեապոլ քաղաքում։ Անվանումն ստացել է դեպի Կապուա քաղաք տանող ճանապարհի քաղաքային պատերի մոտ գտնվելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը գտնվում է Նեապոլի պատմական Տրիբունալի փողոցի (Via dei Tribunali) հարավարևմտյան եզրին, որտեղ մինչև վերջին տարիներին գտնվում էր Նեապոլի արդարադատության կենտրոնը, որն այժմ տեղափոխվել է նոր Centro Direzionale քաղաքային կենտրոն։

12-րդ դարում ամրոցը կառուցել է Նեապոլի թագավորության առաջին միապետ Ռոժեր II-ի որդին՝ Ուիլյամ I-ը[1][2]։ Այն ընդարձակվել է Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի օրոք՝ դառնալով թագավորական պալատներից մեկը։ 1432 թվականի օգոստոսի 19-ին Ջովաննի Կարաչչոլոն Կապուայի ամրոցի իր սենյակում ծառայության ժամանակ դանակահարվել է չորս ասպետների կողմից։

16-րդ դարում Իսպանիայի փոխարքա Պեդրո Ալվարես դե Տոլեդոյի օրոք քաղաքի բոլոր իրավական գրասենյակներն ու գերատեսչությունները համախմբված էին այս կառույցում, և այն դարձավ արդարադատության կենտրոն՝ հայտնի որպես «Vicaria», որի նկուղներն օգտագործվում էին որպես բանտ։ Ամրոցի մուտքի վերևում դեռևս տեսանելի է 1535 թվականին Նեապոլ այցելած Կառլոս V կայսեր զինանշանը։

Վերջին վերականգնողական աշխատանքներն ամրոցում իրականացվել են 1860 թվականին՝ պահպանելով նրա նախնական տեսքը։ Փոխանորդության սյունը (իտալ.՝ Colonna della Vicaria) մի պարզ սյուն էր, որ գտնվում էր մուտքի մոտ. այն օգտագործվել է պարտապաններին ստորացնելու և պատժելու համար։ Կառույցի ետևի կողմում՝ դեպի Էնրիկո դե Նիկոլա հրապարակ նայող հատվածում է գտնվում Նեապոլի Fontana del Formiello պատմական շատրվանը:։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gennaro Ruggiero, I castelli di Napoli, Newton Compton editori, Roma, 1995. ISBN 88-7983-760-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castel Capuano - Napoli Unplugged»։ Napoli Unplugged (en-US)։ Վերցված է 2016-06-13 
  2. «Castel Capuano in Naples - Attractions | Frommer's»։ www.frommers.com։ Վերցված է 2016-06-13