Jump to content

Նունե Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Սարգսյան
 
Կրթություն՝ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ‎, Գոլդսմիթի համալսարան և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ բանասեր, մանկագիր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 26, 1954(1954-03-26) (70 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Արմեն Սարգսյան
 
Կայք՝ nounehsarkissian.com
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Նունե Սարգսյան (մարտի 26, 1954(1954-03-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արվեստաբան, գրող։ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի կինը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նունե Սարգսյանը ծնվել է 1954 թվականի մարտի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը։ Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում։ Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում։ Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում։

Հեղինակ է ժամանակակից արվեստի, մշակույթի և երաժշտության գործիչների մասին բազմաթիվ հոդվածների և ակնարկների, որոնք տպագրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, եվրոպական տարբեր երկրներում։ Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաև դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում։

Հեղինակ է երկու տասնյակից ավելի մանկական գրքերի՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Նրա հեքիաթները լույս են տեսել ոչ միայն արևելահայերենով ու արևմտահայերենով, այլ նաև՝ Արցախի, Գավառի, Գյումրու բարբառներով։

Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս համալսարանական տարիներից հոդվածներ է գրում արվեստի, երաժշտության և մշակույթի մասին, ինչպես նաև հեքիաթներ ու պատմություններ երեխաների համար։ Իր ստեղծագործություններում Նունե Սարգսյանն արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ։ Նրա պատմությունները «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն, գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին[1]։

  • Թզուկ-մզուկ
  • Սադափ
  • Հերոսներ
  • Երեք վիշապներ
  • Վիշապ Նեսին
  • Նռան հատիկներ
  • Թագավորն ու վիշապը
  • Թե ինչպես փղիկը ճիշտ շնչել սովորեց
  • Կափիղկա
  • Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս
  • Մրջնակերներ[2]
  • Կախարդական կոճակներ[3]
  • Քաչալ ոզնին[4]
  • Զմրուխտյա մկրատը[5]

1978 թվականին ամուսնացել է Արմեն Սարգսյանի հետ։ Ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները, երեք թոռնիկ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Մանկագիր Նունե Սարգսյան. անգլերենից մինչև Ղարաբաղի բարբառ
  2. «Մրջնակերներ». zangak.am.
  3. «Կախարդական կոճակներ». zangak.am.
  4. «Քաչալ ոզնին». zangak.am.
  5. Զմրուխտյա մկրատը
  6. Writer and ambassador’s wife Nouneh Sarkissian on her journey from Soviet Armenia to London

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նունե Սարգսյան» հոդվածին։