Ամռան ամիսներին կղզու ափերը՝ ազատվելով ձնածածկույթից, պատվում են կանաչ մամուռով[1], որի պատճառով էլ այն 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գրեթե միշտ համարվել է բևեռային արշավախմբերի գլխավոր հենակետը։ Կղզին անվանակոչել են ի պատիվ կոմս Նորտրուկի (անգլ.՝ Thomas Baring, 1st Earl of Northbrook), որը 1890-ից 1893 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Թագավորական աշխարհագրական ընկերության նախագահը։
2006 թվականին լուրեր տարածվեցին, որ կղզին բաժանվել է երկու մասի։ 2013 թվականին Հյուսիսային նավատորմիղի ջրաբանական ծառայությունն արշավախումբ կազմակերպեց և այս լուրը հաստատեց. կղզին բաժանվել էր արևմտյան և արևելյան հատվածների[2]։