Jump to content

Ռուսական Արկտիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական Արկտիկա
ՏեսակՌուսաստանի ազգային պարկ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԱրխանգելսկի մարզ
Հիմնվել է2009
Մակերես14 260 կմ²
75°42′N 60°54′E / 75.7°N 60.9°E / 75.7; 60.9
Ռուսական Արկտիկա is located in Ռուսաստան
Ռուսական Արկտիկա

Ռուսական Արկտիկա (ռուս.՝ Русская Арктика), ազգային պարկ Ռուսաստանի Արխանգելսկի մարզում։ Գտնվում է Նոր երկիր կղզու հյուսիսային հատվածում[1]։ Ստեղծվել է 2009 թվականի հունիսի 15-ին։

Տարածքի մակերեսը կազմում է 1 426 000 հեկտար, որից ցամաքը՝ 632 090 հեկտար, իսկ ծովային տարածքը՝ 793 910 հա[1]։ 2016 թվականի օգոստոսի 25-ին Ռուսաստանի կառավարության որոշումով Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզեխումբը նույնպես ներառվեց Ռուսական Արկտիկայի տարածքի մեջ։

Ստեղծման պատճառներ և նպատակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքներում են գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենամեծ թռչնաշուկաները (կայրաների և այդերուկների), ծովափղերի մակաղատեղիները, ապրում են սպիտակ արջեր, գրենլանդական կետեր, բևեռաղվեսներ, գրենլանդական ծովաշներ և փոկեր[2]։ Բուսականությունից հայտնի են մի քանի տեսակի մամուռներ, քարաքոսեր և քիչ քանակության ծաղկավորներ։

Ազգային պարկը ստեղծվել է, որպեսզի պահպանվի Արկտիկայի յուրօրինակ բնությունը։

Ծովափղեր Նորտբրուկ կղզում

Պարկի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է աշխարհագրագետ և բևեռախույզ Պյոտր Բոյարսկուն[3][4]։

Ազգային պարկի տարածքը հետաքրքիր չէ միայն բնությամբ. այստեղ են գտնվում նաև այնպիսի վայրեր և օբյեկտներ, որոնք կապված են ռուսական արկտիկայի բացահայտման և յուրացման պատմության հետ՝ սկսած XVI դարից։ Այստեղ են գործունեություն ծավալել Վլադիմիր Ռուսանովը, Գեորգի Սեդովը, Վիլեմ Բարենցը։

Այսպիսով, այս շրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում էկոլոգիական, գիտական և ճանաչողական տուրիզմի համար։ 2009 թվականին Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարներին առաջարկեց իրենց հերթական արձակուրդն անցկացնել այսպիսի շրջաններում[2]։

2016 թվականի օգոստոսի 25-ի № 840 որոշմամբ ՌԴ կառավարությունը վերացրեց Ֆրանց-Իոսիֆի որսարգելոցը և տարածքը ներառեց Ռուսական Արկտիկայի կազմում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «В России создан новый национальный парк „Русская Арктика“» — Российский национальный комитет содействия Программе ООН по окружающей среде
  2. 1 2 «В. Путин создаст на Новой Земле парк «Русская Арктика»» (ռուսերեն). rbc.ru. 15 июня 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 22 июня 2009-ին.
  3. Боярский, Пётр. ««Русская Арктика» — уникальна». // Интернет-издание «Вести.ру». 2009 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  4. Донских, Екатерина. Авантюрист в Арктике. Как из романтика вырос уникальный учёный // Аргументы и факты. — 2014. — № 9 (1738) за 26 февраля. — С. 62. (Ստուգված է 23 ապրիլի 2016)
  5. Постановление от 25 августа 2016 г. № 840 О расширении территории национального парка «Русская Арктика»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]