Նորտբրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Նորտբրուկ
ռուս.՝ Нортбрук

79°54′ հս․. լ. 50°54′ ավ. ե.HGЯO
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Արխանգելսկի մարզ
Կղզեխումբ Ֆրանց Իոսիֆի երկիր
Ջրատարածություն Բարենցի ծով
Մակերես 254 կմ2
Ամենաբարձր կետը 344 մ
Բնակչություն (2010) 0 մարդ
Ռուսաստան Ֆրանց Իոսիֆի երկիր դեռ չունի տեղորոշման քարտեզներ.
Commons-logo.svg Վիքիպահեստում

Նորտբրուկ (ռուս.՝ Но́ртбрук), անմարդաբնակ կղզի Ռուսաստանում։ Պատկանում է Ֆրանց-Իոսիֆի երկիր արշիպելագին։ Կղզու ամենաբարձր կետը 344 մետր է։ Արշիպելագի ամենահասանելի կղզիներից մեկն է համարվում իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։

Կղզու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռան ամիսներին կղզու ափերը՝ ազատվելով ձնածածկույթից, պատվում են կանաչ մամուռով[1], որի պատճառով էլ այն 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը գրեթե միշտ համարվել է բևեռային արշավախմբերի գլխավոր հենակետը։ Կղզին անվանակոչել են ի պատիվ կոմս Նորտրուկի (անգլ.՝ Thomas Baring, 1st Earl of Northbrook), որը 1890-ից 1893 թվականներն ընկած ժամանակահատվածում եղել է Թագավորական աշխարհագրական ընկերության նախագահը։

Նորտբրուկի ծովափ

2006 թվականին լուրեր տարածվեցին, որ կղզին բաժանվել է երկու մասի։ 2013 թվականին Հյուսիսային նավատորմիղի ջրաբանական ծառայությունն արշավախումբ կազմակերպեց և այս լուրը հաստատեց. կղզին բաժանվել էր արևմտյան և արևելյան հատվածների[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կղզու հյուսիսային ծայրակետը Լագերնի հրվանդանն է։
  • Կղզու արևելյան ծայրակետը՝ Բարենցի հրվանդանը։
  • Նորտբրուկ կղզու հյուսիս-արևմուտքում Մայերսի նեղուցն է։
  • Ամենաբարձր վայրը՝ 344 մետր։
  • Կլիման՝ արկտիկական։
  • Ռուսական Արկտիկա ազգային պարկի կազմում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]