Նորվեգիայի զինված ուժեր
Նորվեգիայի զինված ուժեր | |
---|---|
Զինանշան Նորվեգիա Դրոշ | |
Տեսակ | Զինված ուժեր |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված է | 1814 |
Կառուցվածք |
|
Գլխավոր շտաբ | Աքերսհուս, Օսլո, Նորվեգիա |
Տարեկան ծախսերի հանրագումար | 36 002 929 000 kr[1] |
Կայք | forsvaret.no/en(անգլ.) և forsvaret.no(նորվ.) |
Military of Norway Վիքիպահեստում |
Նորվեգիայի զինված ուժեր (նորվ.՝ Forsvaret, "Պաշտպանություն", բուկմոլ՝ Norges Forsvar), Նորվեգիայի թագավորության զորքերի ամբողջությունը, որը նախատեսված է պետության ազատության, անկախության, տարածքային ամբողջականության պաշտպանության համար։
Նորվեգիայի զինված ուժերը ստեղծվել են 1814 թվականին։ 1949 թվականի ապրիլի 4 -ից Նորվեգիան մտել է ՆԱՏՕ-ի կազմի մեջ։ 1999 թվականի ամռանը ՆԱՏՕ-ն սկսեց Կոսովոյի և Մետոխիայի հարցի կարգավորումը։ Նորվեգիան զորախումբ ուղարկեց KFOR զորախմբի կազմի մեջ։ Նորվեգիան մասնակցություն է ցուցաբերել Աֆղանստանի պատերազմում, 2001 թվականի վերջին կառավարությունը զորախումբ ուղարկեց ISAF-ի կազմի մեջ։ 2010 թվականի հունիսի 28-ի տվյալներով զորախմբի քանակը 500 զինծառայող էր[2], իսկ 2011 թվականի օգոստոսի 1-ից 111 զինծառայող[3]։ Նորվեգական զորախմբի կորուստները ISAF-ի կազմում եղել է 10 զոհված և ոչ պակաս քան 840 վիրավոր զինծառայող։ Բացի այդ, 2011 թվականի ապրիլի 1-ին Մազարի-Շարիֆում ՄԱԿ-ի առաքելության վրա հարձակման ժամանակ զոհվել է ՄԱԿ-ի ռազմական խորհրդատուն՝ Նորվեգիայի ռազմաօդային ուժերի փոխգնդապետ Սիրի Սկարեն (Siri Skare)[4]։ Նորվեգիան մասնակցել է Իրաքյան պատերազմին, 2003 թվականի հուլիսին կառավարությունը զորախումբ է ուղարկել միջազգային կոալիցիայի կազմի մեջ։ Զորախումբը դուրս է բերվել Իրաքից 2006 թվականի վերջին։ Բացի դրանից «NATO Training Mission-Iraq» ծրագրում Նորվեգիան Իրաք է ուղարկել 10 ռազմական հրահանգիչ և հատկացրել 196 հազար ամերիկյան դոլար Իրաքի անվտանգության ուսուցման ծրագրի ֆինանսավորման համար[5]։ 2008 թվականին ստեղծվել է Եվրամիության Հյուսիսային Եվրոպայի զորախումբ (Nordic Battle Group), որի կազմի մեջ ընդգրկվել են Նորվեգական զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ։ 2011 թվականին Նորվեգիան մասնակցել է Լիբիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական օպերացիային։ Նորվեգական ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ընդգրկվել են ՆԱՏՕ-ի խմբավորման կազմի մեջ և հարվածներ հասցրել Լիբիայի տարածքին[6]։
Ժամանակակից կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հունիսին Նորվեգիայի կառավարությունը սկսել է քննարկել կանանց զորակոչի մասին օրինագիծը, ըստ որի 2020 թվականից կանայք պետք է կազմեն երկրի զինծառայողների 20% -ը[7].։ 2014 թվականի հոկտեմբերին ընդունվել է օրենք, համաձայն որի 19-ից -44 տարեկան կանայք ենթակա են պարտադիր զորակոչի զինվորական ծառայության 7-ից 19-ը ամիս ժամկետով։ 2016 թվականին կլինի առաջին զորակոչը 1997 թվականին ծնվածների համար։ Նորվեգիան դարձել է 4-րդ երկիրը աշխարհում, որտեղ կանայք օրինական կարգով տանում են զինծառայություն[8]. ։
Զինված ուժերի կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցամաքային զորքեր-ստեղծվել է 1814թվականին (բոքմալ Hæren) վերականգնվել է 1905 թվականին Նորվեգիայի անկախացումից հետո։
- Ռազմածովային ուժեր (բոքմալ Sjøforsvaret)-հիմնականում ներառում է ռազմածովային նավատորմ, ռազմածովային ավիացիա, ծովային հետևակ և հատուկ նշանակության ջոկատներ
- Ռազմաօդային ուժեր -(բոքմալ Kongelige Norske Luftforsvaret) Նորվեգիան ունի փոքր բայց ժամանակակից ռազմաօդային ուժեր։ Որոնք հակաօդային պաշտպանության ուժերի հետ համատեղ մասնակցում են միջազգային օպերացիաների։ 1994 թվականից նորվեգական BBC -ին օգտագործվել է Բոսնիայում, Կոսովոյում և Աֆղանստանում։
- Տարածքային պաշտպանության ուժեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://forsvaret.no/fakta_/ForsvaretDocuments/Forsvarets%20aarsrapport%202015.pdf
- ↑ Четыре норвежских солдата погибли на севере Афганистана // РИА "Новости" от 28 июня 2010
- ↑ International Security Assistance Force (ISAF): Key Facts and Figures Արխիվացված 2022-01-20 Wayback Machine // официальный сайт НАТО, 1 августа 2013
- ↑ Michael Sandelson, Ramona Tancau. Military mourns fallen officer // "The Foreigner" от 7 апреля 2011
- ↑ Jeremy M. Sharp, Christopher M. Blanchard. Post-War Iraq: Foreign Contributions to Training, Peacekeeping, and Reconstruction - Congressional Research Service Report for Congress (September 25, 2007), стр.8
- ↑ Her flyr norske jagerfly mot Libya
- ↑ Парламент Норвегии одобрил законопроект о призыве женщин в армию // РИА "Новости" от 15 июня 2013
- ↑ «Norway Closes Gender Gap as Women Military Draft Starts». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.