Նորվեգիայի ազգային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի ազգային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Նորվեգիա
Գտնվելու վայրըՕսլո
ՃարտարապետՀենրիկ Բուլ
 Nationaltheatret Վիքիպահեստում

Նորվեգիայի ազգային թատրոն (նորվ.՝ Nationaltheatret), դրամատիկական թատրոն հիմնված Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 1899 թվականին[1]։

Ազգային բեմի հետ միասին թատրոնը Նորվեգիայի խոշորագույն թատերական կենտրոնն է[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը բացվել է հատուկ այդ նպատակով Կարլ Յոհանի փողոցում կառուցված շենքում[2]:. Շենքի ճարտարապետն է Հենրիկ Բուլը (նորվ.՝ Henrik Bull): 1983 թվականին այն ընդգրկվել է պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում։

Թատրոնի բացման օրը՝ սեպտեմբերի 1-ին, բեմադրվել է Լյուդվիգ Հոլբերգի կատակերգական ներկայացումը, իսկ երկրորդ օրը ներկայացվել է Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին» դրաման։ Երրորդ օրը բեմադրվել է Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Սիգուրդ Խաչակիրը» ներկայացումը։ Այդ երեք օրերին թատրոնում են եղել Բյոռնսոնն ու Իբսենը, իսկ առաջին օրը ներկայացումը դիտել է նաև Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր Օսկար II-ը։

Ազգային թատրոնը հիմնվել է անձնական նախաձեռնությամբ և սկզբնական շրջանում գործել է նվիրատվությունների շնորհիվ։ 1906 թվականին՝ Շվեդիայից Նորվեգիայի անկախացումից 1 տարի հետո թատրոնը հայտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ։

Թատրոնի բեմում բեմադրվել են տեղական և արտասահմանյան լավագույն դրամատիկական ներկայացումները՝ Նուրդալ Գրիգի «Վարվարա»-ն (1927), «Մեր պատիվը մեր հզորությունն է» (1935), Ֆրիդրիխ Վոլֆի «Պրոֆեսոր Մամլոկը» (1935), Պեր Լագերկոիստի «Դահիճը» (1935), «Հաղթանակը մթության մեջ» (1939), Կարել Չապեկի «Մայրը» (1940), Ալեքսանդր Հելիանդի «Աստված և նրա սպասավորները» (1955)[1]։

1940 թվականի ապրիլի 9-ին Նացիստական Գերմանիան գրավում է Նորվեգիան։ Օկուպացիայի ժամանակաշրջանում թատրոնի շենքը նացիստական զորքերի կողմից օգտագործվել է որպես զորանոց։ Ավելի ուշ նացիստները մի քանի ներկայացումներ են կազմակերպում, այդ թվում՝ Ռիխարդ Վագների օպերան։ 1941 թվականի մայիսին թատրոնի 6 աշխատողներ Գեստապոի կողմից կասկածվեցին ըմբոստության մեջ և անմիջապես հեռացվեցին աշխատանքից։ Նույն թվականի մայիսի 24-ին ձերբակալվեցին 13 աշխատակիցներ, ովքեր ազատ արձակվեցին միայն 2 շաբաթ անց։

1980 թվականի հոկտեմբերի 9-ին թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց՝ ոչնչացնելով բեմը և թատերական սարքավորումները։ Հանդիսականների հատվածը գրեթե չտուժեց, քանի որ ժամանակին կարողացան իջեցնել վարագույրը։ Հրդեհը առաջացել էր լամօի այրվելուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 18. Никко — Отолиты. 1974. 632 стр., илл.; 30 л. илл. и карт. 1 карта-вкл.
  2. 2,0 2,1 Театральная энциклопедия. Гл. ред. П. А. Марков. Т. 4 — М.: Советская энциклопедия, Нежин — Сярев, 1965, 1152 стб. с илл., 6 л. илл.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի ազգային թատրոն» հոդվածին։