Նոտր Դամ դե լա Գարդ
Նոտր Դամ դե լա Գարդ Notre-Dame de la Garde | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | բազիլիկ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Մարսել |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Marseille? |
Օծման թվական | 1864, հունիսի 5 |
Հիմնական ամսաթվերը | 1853 |
Ճարտարապետ | Անրի-Ժակ Էսպերանդյե |
Ճարտարապետական ոճ | Նորբյուզանդական ոճ |
Հիմնադրված | 1853 |
Երկարություն | 52 մետր |
Բարձրություն | 60 մետր |
Շինանյութ | մարմար |
Basilique Notre-Dame de la Garde Վիքիպահեստում |
Նոտր Դամ դե լա Գարդ (ֆր.՝ Notre-Dame de la Garde), բազիլիկ Մարսելում, Ֆրանսիա։ Տեղացիները կոչում են La Bonne Mère տաճար՝ այն համարելով քաղաքի պահապան[1]։
Տաճարը կառուցվել է 1853-1864 թվականներին նեո-բյուզանդական ոճով՝ ըստ ճարտարապետ Անրի-Ժակ Էսպերանդյեի նախագծի։ Շենքը կառուցված է հնագույն ամրոցի հիմքի վրա, քաղաքի ամենաբարձր կետում՝ կրաքարային լեռան վրա՝ տաճարը դարձնելով Մարսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ 1864 թվականի հունիսի 5-ին բազիլիկն օծվել է։ Մինչ դա Նոտր Դամ դե լա Գարդը մատուռ է եղել, որը կառուցվել էր 1214 թվականին, իսկ 1536 թվականին՝ վերափոխվել եկեղեցու[2]։
Բազիլիկի դամբարանը փորագրված է ժայռից և կառուցվել է հռոմեական ոճով։ Վերին եկեղեցին ունի նեո-բյուզանդական առանձնահատկություններ, զարդարված է խճանկարով։ 41 մ բարձրության վրա գտնվող քառակուսի աշտարակի վերևում կառուցվել է զանգակատունը, որն ունի 12.5 մ բարձրություն։ Դրա վրա կառուցվել է Մարիամ Աստվածածնի և մանկան ոսկեզօծ արձանը, բարձրությունը՝ 11 մ։
2001-2008 թվականներին բազիլիկը վերակառուցվել է։ Այսօր Նոտր Դամ դե լա Գարդը Մարսելում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրն է[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Being Provencal. Niranjani Iyer. India Today Travel Plus. IN FOCUS: MARSEILLE. April 2008
- ↑ Abbé G there. Arnaud d' Agnel, Marseilles, Notre-Dame of Garde, ED. Tacussel, Marseilles, 1923, p.13-15
- ↑ Regis Bertrand, The Christ of Marseillais, Thune, Marseille, 2008, p. 204 ISBN 978-2-913847-43-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marseille Tourism highlights Արխիվացված 2017-06-16 Wayback Machine
- Cathedral's website
- Bells of Notre-Dame de la Garde
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ դե լա Գարդ» հոդվածին։ |
|