Նոտր Դամ դե լա Գարդ
| Նոտր Դամ դե լա Գարդ Notre-Dame de la Garde | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | բազիլիկ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Մարսել |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Roman Catholic Archdiocese of Marseille? |
| Օծման թվական | 1864, հունիսի 5 |
| Հիմնական ամսաթվերը | 1853 |
| Նվիրված | Մարիամ Աստվածածին |
| Ճարտարապետ | Անրի-Ժակ Էսպերանդյե |
| Ճարտարապետական ոճ | Նորբյուզանդական ոճ |
| Հիմնադրված | 1853 |
| Երկարություն | 52 մետր |
| Բարձրություն | 60 մետր |
| Շինանյութ | մարմար |
![]() | |
![]() | |
| 43°17′02″N 5°22′16″E / 43.283949745155°N 5.371232414157°E | |
Նոտր Դամ դե լա Գարդ (ֆրանսերեն՝ Notre-Dame de la Garde), բազիլիկ Մարսելում, Ֆրանսիա։ Տեղացիները կոչում են La Bonne Mère տաճար՝ այն համարելով քաղաքի պահապան[1]։
Տաճարը կառուցվել է 1853-1864 թվականներին նեո-բյուզանդական ոճով՝ ըստ ճարտարապետ Անրի-Ժակ Էսպերանդյեի նախագծի։ Շենքը կառուցված է հնագույն ամրոցի հիմքի վրա, քաղաքի ամենաբարձր կետում՝ կրաքարային լեռան վրա՝ տաճարը դարձնելով Մարսելի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը։ 1864 թվականի հունիսի 5-ին բազիլիկն օծվել է։ Մինչ դա Նոտր Դամ դե լա Գարդը մատուռ է եղել, որը կառուցվել էր 1214 թվականին, իսկ 1536 թվականին՝ վերափոխվել եկեղեցու[2]։
Բազիլիկի դամբարանը փորագրված է ժայռից և կառուցվել է հռոմեական ոճով։ Վերին եկեղեցին ունի նեո-բյուզանդական առանձնահատկություններ, զարդարված է խճանկարով։ 41 մ բարձրության վրա գտնվող քառակուսի աշտարակի վերևում կառուցվել է զանգակատունը, որն ունի 12.5 մ բարձրություն։ Դրա վրա կառուցվել է Մարիամ Աստվածածնի և մանկան ոսկեզօծ արձանը, բարձրությունը՝ 11 մ։
2001-2008 թվականներին բազիլիկը վերակառուցվել է։ Այսօր Նոտր Դամ դե լա Գարդը Մարսելում ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրն է[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Being Provencal. Niranjani Iyer. India Today Travel Plus. IN FOCUS: MARSEILLE. April 2008
- ↑ Abbé G there. Arnaud d' Agnel, Marseilles, Notre-Dame of Garde, ED. Tacussel, Marseilles, 1923, p.13-15
- ↑ Regis Bertrand, The Christ of Marseillais, Thune, Marseille, 2008, p. 204 ISBN 978-2-913847-43-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marseille Tourism highlights Արխիվացված 2017-06-16 Wayback Machine
- Cathedral's website
- Bells of Notre-Dame de la Garde
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոտր Դամ դե լա Գարդ» հոդվածին։ |
| ||||||

