Նիտու Սինգհ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիտու Սինգհ հինդի՝ नीतू सिंह | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան |
Կրթություն | Hill Grange High School? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ամուսին(ներ) | Ռիշի Կապուր |
Երեխա(ներ) | Ռանբիր Կապուր և Ռիդդհիմա Կապուր Սահանի |
Նիտու Սինգհ (հինդի` नीतू सिंह, իրական անունը` Սոնյա Սինգհ, հուլիսի 8, 1958[1], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), հնդկական կինոյի դերասանուհի։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 60 ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիտու Սինգհը ծնվել է սիկհերի ընտանիքում։ Մանկության տարիներին հաճախել է Վիջայանթհիմալայի պարային դպրոցը։ Վիջայանթհիմալայի հրավերով սկսել է նկարահանվել կինոյում։ Առաջին անգամ էկրանին հայտնվել է «Արքայադուստրը և ավազակը» (1966 թ.) կինոնկարում ` կատարելով էպիզոդիկ դեր։ Նրան հաջողություն բերեց 1968 թվականին նկարահանված «Երկու ծաղիկ» կինոնկարը, որտեղ նա կատարում էր երկվորյակ քույրերի երկակի դեր, ովքեր փորձում էին հաշտեցնել ծնողներին։ 1973 թվականին նկարահանված «Գտնել միմյանց» կինոնկարում Նիտու Սինգհը կրկին կատարել է էպիզոդիկ դեր, սակայն նրա պարային համարը գրավեց հասարակության ուշադրությունը, որը նրան թույլ տվեց կրկին վերադառնալ գլխավոր դերերի։ Ֆիլմերում նրա խաղընկերները եղել են իր ժամանակի առաջատար դերասանները։ Նրա հաջողված ֆիլմերից են «Անհետացում» (1975 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Անցյալի ստվերում» (1977 թ.), «Երդումներ և խոստումներ» (1978 թ.), «Այսպիսի ստախոս» (1979 թ.), «Սև քարը» (1979 թ.) և այլ կինոնկարներ։ «Սև քարը» կինոնկարում կերտած կերպարի համար Նիտու Սինգհը ներկայացվել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։
Իր ստեղծագործական կյանքի գագաթնակետին Նիտու Սինգհը լքեց կինոնկարահանման հրապարակը։ Այդ քայլը շատերը կապում էին այն բանի հետ, որ իբր Կապուրների ընտանիքում արգելված էր ամուսնացած կնոջը նկարահանվել կինոյում։ Սակայն Նիտու Սինգհը վստահեցնում էր, որ դա իր ընտրությունն է եղել։ Ըստ նրա խոսքերի, ինքն աշխատել է հինգ տարեկանից և ամուսնությունից հետո ցանկացել է հանգստանալ և իր ժամանակը տրամադրել երեխաներին։ 26 տարի անց Նիտու Սինգհը կրկին սկսել է նկարահանվել։ Վերջին տարիների նրա ֆիլմերից են «Սերը երեկ և այսօր» (2009 թ.), «Քանի դեռ ողջ եմ» (2012 թ.) և այլն։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականին Նիտու Սինգհը 21 տարեկանում ամուսնացել է Ռիշի Կապուրի հետ։ Վերջինիս հետ նա հանդիպել է 14 տարեկանից։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ Որդին՝ Ռանբիր Կապուրը, նույնպես դերասան է։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1966 | Արքայադուստրը և ավազակը | Suraj | Գիտա Սինգհը մանուկ հասակում |
1966 | Միլիոն ռուփի | Dus Lakh | Ռուպա |
1968 | Երկու ծաղիկ | Do Kaliyaan | Գանգա, Ջամունա |
1969 | Հավատք | Waris | Մուննի |
1970 | Սուրբ մեղսագործը | Pavitra Paapi | Վիդյա |
1973 | Գտնել միմյանց | Yaadon Ki Baaraat | պարուհի |
1974 | Անբարոյական օձը | Zehreela Insaan | Մարգարետ |
1974 | Գիտակցություն | Hawas | Նիտու Սինգհ |
1975 | Անհետացում | Rafoo Chakkar | Ռիտու |
1975 | Ողբերգական զուգադիպություն | Khel Khel Mein | Նիշա |
1975 | Պատ | Deewaar | Լինա Նարանգ |
1976 | Սերը կյանք է | Kabhie Kabhie | Պինկի Կապուր |
1976 | Ռամ և Շանկար | Shankar Dada | Ռուպա Վերմա |
1976 | Մեծն խարդախը | Maha Chor | Նիտու |
1976 | Արդարադատություն | Aadalat | Գիտա Վերմա |
1977 | Ամար, Աքբար, Անտոնի | Amar Akbar Anthony | դոկ. Սալմա Ալի |
1977 | Անցյալի ստվերում | Doosara Aadmi | Տիմսի |
1977 | Դաստիարակություն | Parvarish | Նիտու |
1977 | Սիրո հավերժական հեքիաթը | Dharam Veer | Ռուպա |
1977 | Ինչ է հիմա լինելու | Ab Kya Hoga | Չիտրալեկհա |
1978 | Երդումներ և խոստումներ | Kasme Vaade | Նիտա |
1978 | Ամուսինը, կինը և... | Pati Patni Aur Woh | երգչուհի |
1978 | Ամուսնալուծություն | Priyatama | Դոլլի |
1978 | Հիրալալ և Պաննալալ | Heeralal Pannalal | Նիլամ |
1979 | Մեծ խաղ | The Great Gambler | Մալա |
1979 | Այսպիսի ստախոս | Jhoota Kahin Ka | Անիտա Վերմա, Շիտալ Կհաննա |
1979 | Ձևացնողը | Dhongee | Նիլիմա Կապուր |
1979 | Անհայտ թշնամին | Jaani Dushman | Գաուրի |
1979 | Սև քարը | Kaala Patthar | Շանո |
1979 | Բախտը քո ձեռքերում է | Duniya Meri Jeb Mein | Նիտա |
1980 | Հարստության ծարավ | Dhan Daulat | Շանտի |
1980 | Կանչ | Chunaoti | Ռոշնի |
1980 | Բոցավառվող գնացքը | The Burning Train | Մադհու |
1981 | Ամուր ընկերություն | Yaarana | Կոմալ |
1981 | Ժամանակն է վերացնել բոլոր խոչընդոտները | Waqt Ki Deewar | Սոնի |
1982 | Գողը | Chorni | Դիպա |
1982 | Բարին ու չարը | Teesri Aankh | Նիշա Մալհոտրա |
1982 | Մահառաջայի ապարանքը | Raj Mahal | - |
1983 | Մայրական վիշտ | Ganga Meri Maa | - |
2009 | Սերը երեկ և այսօր | Love Aaj Kal | Հարլին Կաուր |
2012 | Քանի դեռ ես ողջ եմ | Jab Tak Hai Jaan | Միրայի մայրը |
2013 | 26 կողոպտիչներ | Special Chabbis | Վասիմ Խանի կինը |
2013 | Անամոթը | Besharam | Բուլբուլ Չաուտալա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիտու Սինգհ» հոդվածին։ |
|