Նիտու Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիտու Սինգհ
հինդի՝ नीतू सिंह
Neetu Singh.jpg
Ծնվել էհուլիսի 8, 1958(1958-07-08) (61 տարեկան)
ԾննդավայրԴելի, Հնդկաստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Ռիշի Կապուր
Երեխա(ներ)Ռանբիր Կապուր և Ռիդդհիմա Կապուր Սահանի

Նիտու Սինգհ (հինդի` नीतू सिंह, իրական անունը` Սոնյա Սինգհ, հուլիսի 8, 1958(1958-07-08), Դելի, Հնդկաստան), հնդկական կինոյի դերասանուհի: Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 60 ֆիլմերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիտու Սինգհը ծնվել է սիկհերի ընտանիքում։ Մանկության տարիներին հաճախել է Վիջայանթհիմալայի պարային դպրոցը։ Վիջայանթհիմալայի հրավերով սկսել է նկարահանվել կինոյում։ Առաջին անգամ էկրանին հայտնվել է «Արքայադուստրը և ավազակը» (1966 թ.) կինոնկարում ` կատարելով էպիզոդիկ դեր: Նրան հաջողություն բերեց 1968 թվականին նկարահանված «Երկու ծաղիկ» կինոնկարը, որտեղ նա կատարում էր երկվորյակ քույրերի երկակի դեր, ովքեր փորձում էին հաշտեցնել ծնողներին։ 1973 թվականին նկարահանված «Գտնել միմյանց» կինոնկարում Նիտու Սինգհը կրկին կատարել է էպիզոդիկ դեր, սակայն նրա պարային համարը գրավեց հասարակության ուշադրությունը, որը նրան թույլ տվեց կրկին վերադառնալ գլխավոր դերերի։ Ֆիլմերում նրա խաղընկերները եղել են իր ժամանակի առաջատար դերասանները։ Նրա հաջողված ֆիլմերից են «Անհետացում» (1975 թ.), «Սերը կյանք է» (1976 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Սիրո հավերժական հեքիաթը» (1977 թ.), «Անցյալի ստվերում» (1977 թ.), «Երդումներ և խոստումներ» (1978 թ.), «Այսպիսի ստախոս» (1979 թ.), «Սև քարը» (1979 թ.) և այլ կինոնկարներ։ «Սև քարը» կինոնկարում կերտած կերպարի համար Նիտու Սինգհը ներկայացվել է Filmfare Awards մրցանակի՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Իր ստեղծագործական կյանքի գագաթնակետին Նիտու Սինգհը լքեց կինոնկարահանման հրապարակը։ Այդ քայլը շատերը կապում էին այն բանի հետ, որ իբր Կապուրների ընտանիքում արգելված էր ամուսնացած կնոջը նկարահանվել կինոյում։ Սակայն Նիտու Սինգհը վստահեցնում էր, որ դա իր ընտրությունն է եղել։ Ըստ նրա խոսքերի, ինքն աշխատել է հինգ տարեկանից և ամուսնությունից հետո ցանկացել է հանգստանալ և իր ժամանակը տրամադրել երեխաներին։ 26 տարի անց Նիտու Սինգհը կրկին սկսել է նկարահանվել։ Վերջին տարիների նրա ֆիլմերից են «Սերը երեկ և այսօր» (2009 թ.), «Քանի դեռ ողջ եմ» (2012 թ.) և այլն։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Նիտու Սինգհը 21 տարեկանում ամուսնացել է Ռիշի Կապուրի հետ։ Վերջինիս հետ նա հանդիպել է 14 տարեկանից։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ Որդին՝ Ռանբիր Կապուրը, նույնպես դերասան է։

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1966 Արքայադուստրը և ավազակը Suraj Գիտա Սինգհը մանուկ հասակում
1966 Միլիոն ռուփի Dus Lakh Ռուպա
1968 Երկու ծաղիկ Do Kaliyaan Գանգա, Ջամունա
1969 Հավատք Waris Մուննի
1970 Սուրբ մեղսագործը Pavitra Paapi Վիդյա
1973 Գտնել միմյանց Yaadon Ki Baaraat պարուհի
1974 Անբարոյական օձը Zehreela Insaan Մարգարետ
1974 Գիտակցություն Hawas Նիտու Սինգհ
1975 Անհետացում Rafoo Chakkar Ռիտու
1975 Ողբերգական զուգադիպություն Khel Khel Mein Նիշա
1975 Պատ Deewaar Լինա Նարանգ
1976 Սերը կյանք է Kabhie Kabhie Պինկի Կապուր
1976 Ռամ և Շանկար Shankar Dada Ռուպա Վերմա
1976 Մեծն խարդախը Maha Chor Նիտու
1976 Արդարադատություն Aadalat Գիտա Վերմա
1977 Ամար, Աքբար, Անտոնի Amar Akbar Anthony դոկ. Սալմա Ալի
1977 Անցյալի ստվերում Doosara Aadmi Տիմսի
1977 Դաստիարակություն Parvarish Նիտու
1977 Սիրո հավերժական հեքիաթը Dharam Veer Ռուպա
1977 Ինչ է հիմա լինելու Ab Kya Hoga Չիտրալեկհա
1978 Երդումներ և խոստումներ Kasme Vaade Նիտա
1978 Ամուսինը, կինը և... Pati Patni Aur Woh երգչուհի
1978 Ամուսնալուծություն Priyatama Դոլլի
1978 Հիրալալ և Պաննալալ Heeralal Pannalal Նիլամ
1979 Մեծ խաղ The Great Gambler Մալա
1979 Այսպիսի ստախոս Jhoota Kahin Ka Անիտա Վերմա, Շիտալ Կհաննա
1979 Ձևացնողը Dhongee Նիլիմա Կապուր
1979 Անհայտ թշնամին Jaani Dushman Գաուրի
1979 Սև քարը Kaala Patthar Շանո
1979 Բախտը քո ձեռքերում է Duniya Meri Jeb Mein Նիտա
1980 Հարստության ծարավ Dhan Daulat Շանտի
1980 Կանչ Chunaoti Ռոշնի
1980 Բոցավառվող գնացքը The Burning Train Մադհու
1981 Ամուր ընկերություն Yaarana Կոմալ
1981 Ժամանակն է վերացնել բոլոր խոչընդոտները Waqt Ki Deewar Սոնի
1982 Գողը Chorni Դիպա
1982 Բարին ու չարը Teesri Aankh Նիշա Մալհոտրա
1982 Մահառաջայի ապարանքը Raj Mahal -
1983 Մայրական վիշտ Ganga Meri Maa -
2009 Սերը երեկ և այսօր Love Aaj Kal Հարլին Կաուր
2012 Քանի դեռ ես ողջ եմ Jab Tak Hai Jaan Միրայի մայրը
2013 26 կողոպտիչներ Special Chabbis Վասիմ Խանի կինը
2013 Անամոթը Besharam Բուլբուլ Չաուտալա