Jump to content

Նիկոլայ Սիմոնով (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Սիմոնով
Ծնվել էնոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1901
ԾննդավայրՍամարա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 20, 1973(1973-04-20)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1923) և Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1924)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր և կինոդերասան
ԱշխատավայրԱլեքսանդրինյան թատրոն, Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն և Ալեքսանդրինյան թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ

Նիկոլայ Կոնստանտինի Սիմոնով (նոյեմբերի 21 (դեկտեմբերի 4), 1901, Սամարա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1973(1973-04-20)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971

Սովորել է Պետրոգրադի (Սանկտ-Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում (1919 - 19221924 թվականից եղել է Լենինգրադի Պուշկինի անվան դրամայի թատրոնի դերասան (1932 - 1933 թվականին՝ Կույբիշևի թատրոնում)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակիր (1941, 1947, 1950

Ստեղծել է սովետական առաջավոր մարդկանց վառ կերպարներ՝ Վերշինին (Իվանովի «Զրահագնացք 14-69»), Բերեստ (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), գեներալ Մուրավյով (Չիրսկովի «Հաղթողները») և այլն։ Սիմոնովի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել դասական խաղացանկի դերերը․ Պրոտասով (Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»), Նիկոլայ Սիմոնովը Պետրոս I-ի դերում (կադր «Պետրոս I» կինոնկարից, 1937 - 1939) Սատին (Գորկու «Հատակում»), Մատիտս Կլաուզեն (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»)։ Կինոյում նկարահանվել է 1924 թվականից։ Լավագույն դերը Պետրոս I-ն է («Պետրոս I», 1937 - 1939)։ Այլ դերերից են՝ Ժիխարյով («Չապաև», 1934), Չույկով («Ստալինգրադյան ճակատամարտ», 1949), Մոնտանելլի («Բոռ», 1955)։ Սիմոնովի արվեստն աչքի է ընկել հերոսական ռոմանտիկական բարձր ոգեշնչվածությամբ։

Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Симонов Николай Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սիմոնով (դերասան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։