Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ
Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ ռուս.՝ Российский государственный институт сценических искусств | |
---|---|
Տեսակ | համալսարան, դրամատիկական դպրոց և nonbuilding structure? |
Հիմնադրված է | 1779 |
Երկիր | Ռուսաստան |
Կայք | rgisi.ru |
Ռուսաստանի բեմական արվեստի պետական ինստիտուտ, բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն, որտեղ դասավանդում են թատերական մասնագիտություններ: Ընդգրկված է Եվրոպական թատերական դպրոցների և ակադեմիաների միության կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի պատմությունն սկսվել է Սանկտ Պետերբուրգի տարբեր մասնագիտությունների թատերական դպրոցից (ռուս.՝ Петербургская Театральная школа разных специальностей), որն ստեղծվել է 1779 թվականին պարային դպրոցի հիման վրա։ XIX դարում կոչվել է Սանկտ Պետերբուրգի կայսերական թատերական ուսումնարան (ռուս.՝ Санкт-Петербургское Императорское театральное училище)[1]։
1918 թվականին լուսավորության ժողովրդական կոմիսար Ա. Վ. Լունաչարսկին որոշում է ստորագրել 1888 թվականին հիմնադրված Դրամատիկական դասընթացների հիման վրա Դերասանական վարպետության դպրոցի (ռուս.՝ Школа актёрского мастерства (ШАМ)) կազմակերպման մասին[2]։ Այն եղել է խորհրդային իշխանությունների կողմից ստեղծված առաջին թատերական ուսումնական հաստատությունը։
1922 թվականին Դերասանական վարպետության դպրոցը բեմական բեմադրությունների վարպետության դասընթացների (լուսժողկոմին կից), Ռիթմի ինստիտուտի, Սորաբիսի դրամատիկական դպրոցի և խորեոգրաֆիկ տեխնիկումի հետ միավորվել է մեկ հաստատության կազմում, որը կոչվել է Բեմական արվեստների ինստիտուտ (ռուս.՝ Институт сценических искусств (ИСИ)[2]։ 1926 թվականին Բեմական արվեստների ինստիտուտը վերանվանվել է Բեմական արվեստների տեխնիկում (ռուս.՝ Техникум сценических искусств (ТСИ)[2]։
1936 թվականին Բեմական արվեստների տեխնիկումը Լենինգրադյան թատրոններին կից միջնակարգ թատերական ուսումնական հաստատությունների հետ միավորվել է Կենտրոնական թատերական ուսումնարանի (ռուս.՝ Центральное театральное училище (ЦТУ) կազմում[2]։
1939 թվականին կոչվել է Լենինգրադի պետական թատերական ինստիտուտ, ԽՍՀՄ Ժողովրդական կոմիսարների խորհրդի 1939 թվականի թվականի հունիսի 17-ի որոշմամբ և արվեստի գործերի կոմիտեի № 387 հրամանով (1939 թվականի հունիսի 29)[2]։
1948 թվականին ինստիտուտը կոչվել է է Ա. Ն. Օստրովսկու անվամբ (ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1948 թվականի մայիսի 11-ի № 1566 որոշում, ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության 1948 թվականի մայիսի 15-ի № 673 հրաման և ՌՍՖՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի գործերի կոմիտեի 1948 թվականի հունիսի 1-ի հրաման)[3]։
1962 թվականին ինստիտուտը վերանվանվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ռուս.՝ Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии (ЛГИТМиК) ԽՍՀՄ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության նախարարության № 295 հրամանով (24 հոկտեմբերի, 1961) և ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության № 937 հրամանը (1 նոյեմբերի, 1961)[4]։
1962 թվականին ինստիտուտին կից բացվել է «Մոխովայայի վրա» ուսումնական թատրոնը։
1984 թվականին ինստիտուտը կոչվել է Նիկոլայ Չերկասովի անվամբ (ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1984 թվականի հունիսի 26-ի № 274 որոշմամբ և ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության 1984 թվականի հուլիսի 26-ի № 446 հրամանով):
1990 թվականին գիտահետազոտական բաժին է հատկացվել Ռուսաստանի արվեստագիտության ինստիտուտում։
1991 թվականին ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության 1991 թվականի սեպտեմբերի 24-ի № 293 հրամանով ինստիտուտը վերանվանվել է Սանկտ Պետերբուրգի Ն. Կ. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (Սանկտ Պետերբուրգի պետական ինստիտուտ): 1993 թվականին Սանկտ Պետերբուրգի Ն. Կ. Չերկասովի անվան թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը վերանվանվել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ, ռուս.՝ Санкт-Петербургскую государственную академию театрального искусства), Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության պետական կոմիտեի 1993 թվականի օգոստոսի 31-ի № 177 հրամանով:
2015 թվականին Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան վերանվանվել է Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտ բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության 2015 թվականի հոկտեմբերի 13-ի № 2568 հրամանով[5]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]1899-1900 թվականներին ճարտարապետ Ռ. Ա. Բերզենը կառուցել է թիվ 33-35 տներն իշխան Վյաչեսլավ Նիկոլաևիչ Տենիշևի կողմից հիմնադրված Առևտրային դպրոցի համար։ Այս դպրոցում սովորել են բանաստեղծ Օ. է. Մանդելշտամը (1900-1907) և գրող Վ. Վ. Նաբոկովը (1911-1917)։ 1914 թվականին ուսումնարանի մեծ դահլիճում ցուցադրվել են Ա. Բլոկի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Балаганчик» և «Անծանոթուհին» (ռուս.՝ Незнакомка) ներկայացումները Վս. Մեյերհոլդ բեմադրությամբ։
1922 թվականին շենքը տրամադրվել է աշխարհում առաջին պրոֆեսիոնալ մանկական խաղացանկային թատրոններից մեկին՝ Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնին։ 1962 թվականին թատրոնը տեղափոխվել է հատուկ իր համար կառուցված շենք Պիոներսկայա հրապարակում, իսկ Մոխովայա փողոցի հին շենքում բացվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնը։ Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնին գոծելու օրերի մասին ներկայում հիշեցնում է Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնին հիմնադիր Ա. Ա. Բրյանցևին նվիրված հուշատախտակը։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտում գործում են ֆակուլտետները[6].
- Դերասանական արվեստի և ռեժիսուրայի ֆակուլտետ
- Երաժշտական թատրոնի և էստրադային արվեստի ֆակուլտետ
- Տիկնիկային թատրոնի ֆակուլտետ
- Բեմադրության և թատերական տեխնոլոգիայի ֆակուլտետ
- Թատերագիտության ֆակուլտետ
- Պրոդյուսերական ֆակուլտետ
- Բեմադրությունների վարպետության ֆակուլտետ
- «Մշակույթ» ազգային նախագծի շրջանակներում Վլադիվոստոկում, Կալինինգրադում և Կեմերովոյում ստեղծվել են Ռուսաստանի բեմական արվեստների պետական ինստիտուտի մասնաճյուղեր՝ Երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոցներ՝ Բալթյան երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոց (Կալինինգրադ), Սիբիրյան երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոց (Կեմերովո), Պրիմորսկի երաժշտական և թատերական արվեստի բարձրագույն դպրոց (Վլադիվոստոկ)[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2004 թվականի մարտի 3) – Սանկտ Պետերբուրգում մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և հիմնադրման 225-ամյակի կապակցությամբ[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Основные этапы истории Академии(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Клитин, 1973, Ленинградский институт театра, музыки и кинематографии, основан в 1918 как Школа актёрского мастерства, в 20—30-е гг. — училище, техникум, с 1939 — вуз, с 1948 — Ленинградский театральный институт им. А. Н. Островского, с 1962, после объединения с Ленинградским научно-исследовательским институтом театра, музыки и кинематографии, — Л. и. т., м. и к.
- ↑ Клитин, 1973, Ленинградский государственный институт театра, музыки и кинематографии, основан в 1918 как Школа актёрского мастерства, в 20—30-е гг. — училище, техникум, с 1939 — вуз, с 1948 — Ленинградский государственный театральный институт им. А. Н. Островского, с 1962, после объединения с Ленинградским государственным научно-исследовательским институтом театра, музыки и кинематографии, — Л. и. т., м. и к.
- ↑ Клитин, 1973, Ленинградский институт театра, музыки и кинематографии, основан в 1918 как Школа актёрского мастерства, в 20—30-е гг. — училище, техникум, с 1939 — вуз, с 1948 — Ленинградский государственный театральный институт им. А. Н. Островского, с 1962, после объединения с Ленинградским государственным научно-исследовательским институтом театра, музыки и кинематографии, — Л. и. т., м. и к.
- ↑ «История - Российский государственный институт сценических искусств». www.rgisi.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-01-18-ին. Վերցված է 2020-01-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Структура института Արխիվացված 2017-05-16 Wayback Machine на его официальном сайте
- ↑ «Филиалы - Российский государственный институт сценических искусств». www.rgisi.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին. Վերցված է 2021-01-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Решение от 3 марта 2004 года № Р-116 «О награждении Почётным дипломом Законодательного Собрания Санкт-Петербурга федерального государственного образовательного учреждения высшего профессионального образования «Санкт-Петербургская государственная академия театрального искусства»»». Արխիվացված է օրիգինալից 2022-09-04-ին. Վերցված է 2022-09-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ленинградский институт театра, музыки и кинематографии / Клитин С. С. // Куна — Ломами. — М.: Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия: [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
- Санкт-Петербургская государственная академия театрального искусства: Страницы истории. 1779 — 2009 / Сост. Т. Е. Кузовлева. — СПб.: СПбГАТИ, 2009. — ISBN 978-5-91492-063-7
|