Նիկոլայ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Աղաջանյան
Ծնվել էհունվարի 28, 1928(1928-01-28)
Խաչմաս, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2014(2014-12-27) (86 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիոլոգ, բժիշկ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՌԴ ԳԱ բժշկակենսաբանական հիմնահարցերի ինստիտուտ, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն[1], ավիացիոն բժշկագիտություն[1], human physiology?[1], Մարդու էկոլոգիա[1] և Տիեզերագնացություն[1]
Ալմա մատերԴաղստանի պետական բժշկական համալսարան (1951) և Դաղստանի պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Գիտական ղեկավարV. V. Parin?
Պարգևներ
Պատվո շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԺՏՆՑ ոսկե մեդալ Honoured Worker of Higher Professional Education of the Russian Federation ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Նիկոլայ Ալեքսանդրի Աղաջանյան (հունվարի 28, 1928(1928-01-28), Խաչմաս, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2014(2014-12-27), Մոսկվա, Ռուսաստան), հայ ֆիզիոլոգ, տիեզերական բժշկության հիմնադիրներից։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր։ ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս։ ՌԴ գիտության, ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ[3][4]։

Էթնիկ, ֆիզիոլոգիական գիտությունների նոր ուղղության հիմնադիրն է[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Աղաջանյանը ծնվել 1928 թվականին Հին Խաչմաս գյուղում։ 1951 թվականին ավարտել է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտը։ 1963-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահութան նախարարության բժշկակենսաբանական հիմնահարցերի ինստիտուտի լաբորատորիայի բաժնի վարիչ, 1981 թվականից՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ հարմարվողականության էկոլոգակենսաբանական հիմնահարցերի լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար[6]։

Աշխատանքները վերաբերում են բարձրությունից կախված հարմարվողականության չափանիշների մշակման, ծայրահեղ պայմաններում հարմարվող, ռեակցիաների ձևավորման ժամանակի գործոնի դերի, ինչպես նաև մարդու էկոլոգիական նկարագրի առանձնահատկությունների ամբողջականության ներկայացման հարցերին[7][8]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ անդամ
  • Միջազգային ԳԱ անդամ
  • Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի անդամ
  • ՌԴ էկոլոգիայի ակադեմիայի անդամ
  • Բևեռային բժշկության և մարդու ծայրահեղ էկոլոգիայի ակադեմիայի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յու. Ա. Գագարինի մեդալ
  • Ա. Պ. Կորոլյովի մեդալ
  • Մ. Վ. Կելդիշի մեդալ
  • Ա. Դ. Սպերանսկու մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Առողջապահության գերազանցիկ շքանշան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Ալեքսանդր Աղաջանյան (ծն. 1894 թվականին)
  • Մայր՝ Աղաջանյան Սոֆյա (ծն. 1908 թվականին)
  • Կին՝ Ամալյա Բագրատի Աղաջանյան (ծն. 1934 թվականին)
  • Դուստր՝ Գայանե Աղաջանյան (ծն. 1957 թվականին)
  • Դուստր՝ Սոֆյա Աղաջանյան (ծն. 1962 թվականին)
  • Թոռներ՝ Քրիստինա (1986), Արսեն (1989), Մարիա (2001)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Активный образ жизни и здоровье студента / Агаджанян, Н. А. и др.; Под ред. Г. Ф. Коротько, Н. В. Данилова. Н. В. Медицина УзССР, 1985.
  • Атлас по нормальной физиологии / А. В. Коробков, С. А. Чеснокова; Под ред. Н. А. Агаджаняна. Москва: Высшая школа, 1986.
  • Биологические ритмы: В 2-х т. / Под ред. Ю. Ашоффа; Пер. с англ. А. М. Алпатова и др. Москва: Мир, 1984.
  • Биоритмы, спорт, здоровье / Н. А. Агаджанян, Н. Н. Шабатура. Москва: Физкультура и спорт, 1989.
  • Организм и газовая среда обитания / Н. А. Агаджанян. Москва: Медицина, 1972.
  • Резервы нашего организма / Н. А. Агаджанян, А. Ю. Катков. Москва: Знание, 1979.
  • Ритмы жизни и здоровье / Н. А. Агаджанян. Москва: Знание, 1975.
  • Ритмы космоса стучат в нашем сердце / Н. А. Агаджанян, А. Н. Соколов. Приокское кн. изд-во, 1989.
  • Словарь-справочник по физиологии и патофизиологии дыхания / Н. А. Агаджанян, М. М. Багиров, В. А. Березовский и др.; Под общ. ред. В. А. Березовского. Киев : Наук. думка, 1984.
  • Функции организма в условиях гипоксии и гиперкапнии / Н. А. Агаджанян, А. И. Елфимов: Москва: Медицина, 1986.
  • Функциональные резервы и адаптация : Материалы науч. конф., г. Киев, 13-15 ноября 1990 г. / Под. ред.: Н. А. Агаджаняна и др. Киев : Б. и., 1990.
  • Человек и биосфера : Медико-биологические аспекты / Н. А. Агаджанян. Москва: Знание, 1987.
  • Человек и окружающая среда / М. М. Миррахимов, Н. А. Агаджанян. Фрунзе: Кыргызстан, 1974.
  • Человеку жить всюду / Н. А. Агаджанян. Москва: Советская Россия, 1982.
  • Մարդը կարող է ապրել ամենուր։ [Մարդկային օրգանիզմի հնարավորությունները տարբեր աշխարհագրական, կլիմայական և արտադրական պայմաններին հարմարվելու բնագավառում], Աղաջանյան Նիկոլայ Ալեքսանդրի, Հարությունյան Ռաֆայել Հարությունի, Մանվելյան Ա. Հ., Երևան։ Հայաստան, 1985։
  • Մեր օրգանիզմի ռեզերվները, Աղաջանյան Նիկոլայ Ալեքսանդրի, Կատկով Ալեքսեյ Յուրիի, Երևան, «Հայաստան», 1983։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  3. «Биография Николай Агаджанян». www.peoples.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  4. «Николай Агаджанян». www.mecenat-and-world.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Աղաջանյան, Նիկոլայ Ալեքսանդրի, 1928- (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. %20%D5%86%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%20%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB, %22 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
  8. «Николай Агаджанян». www.mecenat-and-world.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.