Նիկոլայ Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Աղաջանյան
Ծնվել էհունվարի 28, 1928(1928-01-28)
Խաչմաս, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2014(2014-12-27) (86 տարեկանում)
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ և գիտնական
Հաստատություն(ներ)ՌԴ ԳԱ բժշկակենսաբանական հիմնահարցերի ինստիտուտ, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան և Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Ալմա մատերԴաղստանի պետական բժշկական համալսարան և Դաղստանի պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր և բժշկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան ԺՏՆՑ ոսկե մեդալ Պատվո շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Honoured Worker of Higher Professional Education of the Russian Federation? ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ

Նիկոլայ Ալեքսանդրի Աղաջանյան (հունվարի 28, 1928(1928-01-28), Խաչմաս, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2014(2014-12-27)), հայ ֆիզիոլոգ, տիեզերական բժշկության հիմնադիրներից: Բժշկական գիտությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր: ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս: ՌԴ գիտության, ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ[1][2]:

Էթնիկ, ֆիզիոլոգիական գիտությունների նոր ուղղության հիմնադիրն է[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Աղաջանյանը ծնվել 1928 թվականին Հին Խաչմաս գյուղում: 1951 թվականին ավարտել է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահութան նախարարության բժշկակենսաբանական հիմնահարցերի ինստիտուտի լաբորատորիայի բաժնի վարիչ, 1981 թվականից՝ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ՝ հարմարվողականության էկոլոգակենսաբանական հիմնահարցերի լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար[4]։

Աշխատանքները վերաբերում են բարձրությունից կախված հարմարվողականության չափանիշների մշակման, ծայրահեղ պայմաններում հարմարվող, ռեակցիաների ձևավորման ժամանակի գործոնի դերի, ինչպես նաև մարդու էկոլոգիական նկարագրի առանձնահատկությունների ամբողջականության ներկայացման հարցերին[5][6]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բնական ԳԱ անդամ
  • Միջազգային ԳԱ անդամ
  • Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի անդամ
  • ՌԴ էկոլոգիայի ակադեմիայի անդամ
  • Բևեռային բժշկության և մարդու ծայրահեղ էկոլոգիայի ակադեմիայի անդամ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յու. Ա. Գագարինի մեդալ
  • Ա. Պ. Կորոլյովի մեդալ
  • Մ. Վ. Կելդիշի մեդալ
  • Ա. Դ. Սպերանսկու մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Առողջապահության գերազանցիկ շքանշան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Ալեքսանդր Աղաջանյան (ծն. 1894 թ.)
  • Մայր՝ Աղաջանյան Սոֆյա (ծն. 1908 թ.)
  • Կին՝ Ամալյա Բագրատի Աղաջանյան (ծն. 1934 թ.)
  • Դուստր՝ Գայանե Աղաջանյան (ծն. 1957 թ.)
  • Դուստր՝ Սոֆյա Աղաջանյան (ծն. 1962 թ.)
  • Թոռներ՝ Քրիստինա (1986 թ.), Արսեն (1989 թ.), Մարիա (2001 թ.)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Активный образ жизни и здоровье студента / Агаджанян, Н. А. и др.; Под ред. Г. Ф. Коротько, Н. В. Данилова. Н. В. Медицина УзССР, 1985.
  • Атлас по нормальной физиологии / А. В. Коробков, С. А. Чеснокова; Под ред. Н. А. Агаджаняна. Москва: Высшая школа, 1986.
  • Биологические ритмы: В 2-х т. / Под ред. Ю. Ашоффа; Пер. с англ. А. М. Алпатова и др. Москва: Мир, 1984.
  • Биоритмы, спорт, здоровье / Н. А. Агаджанян, Н. Н. Шабатура. Москва: Физкультура и спорт, 1989.
  • Организм и газовая среда обитания / Н. А. Агаджанян. Москва: Медицина, 1972.
  • Резервы нашего организма / Н. А. Агаджанян, А. Ю. Катков. Москва: Знание, 1979.
  • Ритмы жизни и здоровье / Н. А. Агаджанян. Москва: Знание, 1975.
  • Ритмы космоса стучат в нашем сердце / Н. А. Агаджанян, А. Н. Соколов. Приокское кн. изд-во, 1989.
  • Словарь-справочник по физиологии и патофизиологии дыхания / Н. А. Агаджанян, М. М. Багиров, В. А. Березовский и др.; Под общ. ред. В. А. Березовского. Киев : Наук. думка, 1984.
  • Функции организма в условиях гипоксии и гиперкапнии / Н. А. Агаджанян, А. И. Елфимов: Москва: Медицина, 1986.
  • Функциональные резервы и адаптация : Материалы науч. конф., г. Киев, 13-15 ноября 1990 г. / Под. ред.: Н. А. Агаджаняна и др. Киев : Б. и., 1990.
  • Человек и биосфера : Медико-биологические аспекты / Н. А. Агаджанян. Москва: Знание, 1987.
  • Человек и окружающая среда / М. М. Миррахимов, Н. А. Агаджанян. Фрунзе: Кыргызстан, 1974.
  • Человеку жить всюду / Н. А. Агаджанян. Москва: Советская Россия, 1982.
  • Մարդը կարող է ապրել ամենուր: [Մարդկային օրգանիզմի հնարավորությունները տարբեր աշխարհագրական, կլիմայական և արտադրական պայմաններին հարմարվելու բնագավառում], Աղաջանյան Նիկոլայ Ալեքսանդրի, Հարությունյան Ռաֆայել Հարությունի, Մանվելյան Ա. Հ., Երևան: Հայաստան, 1985:
  • Մեր օրգանիզմի ռեզերվները, Աղաջանյան Նիկոլայ Ալեքսանդրի, Կատկով Ալեքսեյ Յուրիի, Երևան, «Հայաստան», 1983:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]