Նիկոլաե Չուկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաե Չուկե
 
Կուսակցություն՝ Ազգային լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Կարոլ I-ի անվան ազգային պաշտպանական համալսարան և Academia de Înalte Studii Militare?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Ռումինական ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր փետրվարի 7, 1967(1967-02-07) (57 տարեկան)
Ծննդավայր Plenița, Craiova Region, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն  Ռումինիա
 
Պարգևներ

Նիկոլաե Չուկե (ռումիներեն՝ Nicolae Ciucă; փետրվարի 7, 1967(1967-02-07), Plenița, Craiova Region, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն), ռումինացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ։ Ազգային Լիբերալ կուսակցության առաջնորդ։ Ռումինիայի Սենատի նախագահը 2023 թվականի հունիսի 13-ից։ Նախկինում՝ Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ից 23-ը, վարչապետ՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ից 2023 թվականի հունիսի 12-ը[4][5]։ Մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Իրաքում։ 2015-2019 թվականներին եղել է Ռումինիայի գլխավոր շտաբի պետ։ 2019 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2020 թվականի դեկտեմբեր՝ Ռումինիայի պաշտպանության նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Կրայովում ավարտել է Թուդոր Վլադիմիրեսկուի անվան ռազմական լիցեյը և 1988 թվականին Սիբիուի Նիկոլաե Բելչեսկուի անվան ցամաքային զորքերի ակադեմիան։ Իր ռազմական կարիերայի ընթացքում նա մասնակցել է Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում և Իրաքում առաքելություններին։ 2001 թվականից 2004 թվականներին նա եղել է 26-րդ հետևակային գումարտակի (հայտնի է նաև որպես Կարմիր Կարիճներ) հրամանատար, որի հետ մասնակցել Է Աֆղանստանում «Անխորտակելի ազատություն» գործողությանը և Իրաքում «Հին Բաբելոն» գործողությանը։ 2004 թվականի մայիսին Էն Նասիրիայում նա գլխավորել է առաջին ճակատամարտը, որին ռումինացի զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ակտիվորեն մասնակցել են[6]։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին նրան շնորհվել է գեներալի կոչում[6][7]։

2015 թվականին Չուկեն նշանակվել է գլխավոր շտաբի պետ[8]։ 2018 թվականին նախագահ Կլաուս Յոհանննեսը նրան վերանշանակեց այդ պաշտոնում[6][8], ինչը հանգեցրեց հակամարտության նախագահի, վարչապետ Վիորիկա Դենչիլեի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Գաբրելել-Բենիամին Լեշի միջև, որը մտադիր էր փոխել իր պաշտոնը[8]։

2019 թվականի նոյեմբերի 4-ին Ազգային Լիբերալ կուսակցության առաջարկով դարձել է Ռումինիայի պաշտպանության նախարար[9]։ 2020 թվականի հոկտեմբերին անդամագրվել է ազգային լիբերալ կուսակցությանը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Ռումինիայի Սենատում առաջադրվելու համար[10]։

2020 թվականի դեկտեմբերից եղել է ազգային Լիբերալ կուսակցության սենատոր։

Ռումինիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Լյուդովիկ Օրբանի հրաժարականից հետո, Կլաուս Յոհանիսը Նիկոլաե Չուկեին նշանակեց վարչապետի պաշտոնակատար։ Դեկտեմբերի 23-ին Ռումինիայի օրենսդիր մարմինների ընտրությունների արդյունքում ձևավորվեց կոալիցիոն նոր կառավարություն Ֆլորին Կիզուի գլխավորությամբ[11][12]։

Այն բանից հետո, երբ Կիզուի կաբինետը լուծարվեց 2021 թվականի հոկտեմբերի 5-ին անվստահության քվեի արդյունքում[13], Կլաուս Յոհանիսը հոկտեմբերի 21-ին առաջադրեց Չուկեի թեկնածությունը նշանակված վարչապետի պաշտոնում[14]։ Մինչ Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միությունը արագորեն համաձայնեց ազգային Լիբերալ կուսակցության հետ փոքրամասնության կառավարությունը թարմացնել, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Չուկեին առաջարկեց ժամանակավոր աջակցություն COVID-19 համաճարակի ընթացքում՝ որոշակի համաձայնության դիմաց[15]։ Նշանակված վարչապետը հոկտեմբերի 29-ին ներկայացրեց իր կառավարությունը[16]։ Չկարողանալով ստանալ սոցիալ-դեմոկրատների և Ռումինիայի փրկության Միության աջակցությունը, նոյեմբերի 1-ին Չուկեն հրաժարվեց նոյեմբերի 1-ին կառավարություն կազմելուց[17][18]։ Նոյեմբերի 22-ին նա կրկին առաջադրվել է նշանակված վարչապետի պաշտոնում[19], իսկ նոյեմբերի 25-ին հաստատվել է խորհրդարանի կողմից (318 մարդ «կողմ» է քվեարկել)՝ այդպիսով դառնալով կոալիցիոն կառավարության ղեկավար, որում ընդգրկված են Նացիոնալ-Լիբերալ կուսակցության[20], Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միության ներկայացուցիչներ[4][5]։ Մի քանի ժամ անց Նիկոլաե Չուկեն երդվել է՝ պաշտոնապես զբաղեցնելով վարչապետի պաշտոնը[21]։

2022 թվականի ապրիլին Նիկոլաե Չուկեն ընտրվել է Ազգային Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ[22]։

2022 թվականի օգոստոսի 26-ին Չուչեն ստորագրեց առաջին պայմանագրերը՝ ֆինանսավորելու «Angel Saligny ներդրումային ծրագիրը»՝ հիմնադրամը, որը նպատակ ունի զարգացնել բնակավայրերը Ռումինիայի քաղաքացիների համար, որը պաշտոնապես ստեղծվել է 2021 թվականին Ռումինիայում քաղաքական ճգնաժամի արդյունքում[23]։

2023 թվականի մարտի 1-ից որպես «պատվավոր խորհրդատու» ունի ION անունով արհեստական ինտելեկտով ռոբոտ[24]։

2023 թվականի հունիսի 12-ին CNR արձանագրության համաձայն՝ Չուկեն հրաժարական է տվել[25]։ Հունիսի 15-ին վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Մարչելչոլակուն։

Ռումինիայի Սենատի խոսնակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հունիսի 13-ին ընտրվել է Ռումինիայի Սենատի խոսնակ, փոխարինել է Ալինա Գորգիուին, որը ժամանակավորապես կատարել է պարտականությունները Ֆլորին Կիզուի հրաժարականից հետո՝ 2022 թվականի հունիսի 29-ին։ Չուկեի օգտին քվեարկել է 88 սենատոր, դեմ՝ 16-ը[26]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Խոսում է անգլերեն և ռումիներեն[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cine este Nicolae Ciucă, premierul interimar. A primit Ordinul Național de Merit al Republicii Franceze
  2. Ambassador Adrian Zuckerman at the Awarding of Legion of Merit to Acting Prime Minister Nicolae Ionel Ciuca
  3. Nicolae Ciucă (speaker profile)
  4. 4,0 4,1 Новое правительство Румынии приведено к присяге
  5. 5,0 5,1 Rosca, Matei (2021 թ․ նոյեմբերի 25). «Romanian parliament elects Nicolae Ciucă as prime minister». Politico. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Cozmei, Victor (2019/10/24). «Cine este Nicolae Ciucă, propus ministrul Apărării: militar de carieră, cunoscut ca "generalul deșertului", a condus în Irak prima bătalie a soldaților români după al doilea război mondial». Hotnews.ro (ռումիներեն).
  7. «Klaus Iohannis a semnat decretul privind trecerea în rezervă a generalului Nicolae Ciucă, propus ministru al Apărării». Digi24 (ռումիներեն). 2019/10/28.
  8. 8,0 8,1 8,2 Postelnicu, Valentina (2019/11/05). «Cine este Nicolae Ciucă, ministrul Apărării Naţionale. Militarul cu cel mai mare grad din Armată, este generalul român care a condus personal o misiune de luptă, în Irak». Libertatea (ռումիներեն).
  9. «Generalul-locotenent Daniel Petrescu, noul șef al Statului Major al Apărării» (ռումիներեն). Ministry of National Defence. 2019/11/29.
  10. «Ministrul apărării, Nicolae Ciucă, s-a înscris în PNL și va candida pentru Senat». Digi24 (ռումիներեն). 2020/10/18.
  11. «Nicolae Ciucă a fost numit prim-ministru interimar» (ռումիներեն). Digi24. 2020 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. «Noul Guvern de coaliție condus de Florin Cîțu a fost învestit de Parlament. Mesajul lui Iohannis, la ceremonia de învestire». Mediafax (ռումիներեն). 2020 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  13. Adam, Georgiana (2021 թ․ հոկտեմբերի 5). «Guvernul Cîțu a picat. Moțiunea de cenzură a trecut cu 281 de voturi». Antena 3 (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  14. Păcurar, Bogdan (2021 թ․ հոկտեմբերի 21). «Klaus Iohannis: "Am decis să-l desemnez drept candidat pentru funcția de prim-ministru pe Nicolae Ciucă"». Digi24 (ռումիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 21-ին.
  15. «PSD: Ciolacu a discutat telefonic cu premierul desemnat; i-a cerut includerea în programul de guvernare a 10 măsuri urgente» (ռումիներեն). Agerpres. 2021 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  16. «Nicolae Ciucă va merge în Parlament cu un guvern minoritar PNL-UDMR. Iată lista miniștrilor: USR nu votează noul cabinet». Economica. 2021 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. «Romania's crisis continues as latest PM-designate throws in the towel». Euronews. 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  18. «Ciucă: Am depus mandatul de premier desemnat. Biroul Executiv a cerut. Cîțu: Propunerea de premier va fi decizia partidului» (Romanian). Digi24. 2021 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Iohannis: Îl desemnez pe Nicolae Ciucă pentru a forma o echipă guvernamentală. S-a format o majoritate solidă PNL, PSD, UDMR și grupul minorităților / Ciucă: Sperăm ca de joi să ne apucăm serios de treabă» (ռումիներեն). G4 Media. 2021 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 22-ին.
  20. Roșca, Matei (2021 թ․ նոյեմբերի 25). «Romanian parliament elects Nicolae Ciucă as prime minister». Politico. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. «Romanian President Swears In New Government, Declares 'Political Crisis Over'». Radio Free Europe/Radio Liberty. 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 25-ին.
  22. «Nicolae Ciucă este noul președinte PNL». www.digi24.ro (ռումիներեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  23. «Premierul Nicolae Ciucă a semnat primele contracte de finanţare din Programul de Investiţii "Anghel Saligny"». www.antena3.ro (Romanian). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Иван Половинин (2023 թ․ մարտի 1). «Премьер Румынии назначил своим «почетным советником» робота с искусственным интеллектом». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 3-ին.
  25. «Nicolae Ciucă a demisionat din funcția de prim-ministru. Cătălin Predoiu, numit premier interimar». adevarul.ro (ռումիներեն). 2023 թ․ հունիսի 12. Վերցված է 2023 թ․ հունիսի 13-ին.
  26. «Спикером Сената Румынии избрали бывшего премьера Николая Чукэ». ТАСС. 2023 թ․ հունիսի 13. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.