Նիկոլաե Չուկե
Նիկոլաե Չուկե | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ազգային լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Կարոլ I-ի անվան ազգային պաշտպանական համալսարան և Academia de Înalte Studii Militare? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Ռումինական ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 7, 1967 (56 տարեկան) |
Ծննդավայր | Plenița, Craiova Region, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Նիկոլաե Չուկե (ռումիներեն՝ Nicolae Ciucă; փետրվարի 7, 1967, Plenița, Craiova Region, Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետություն), ռումինացի ռազմական, քաղաքական և պետական գործիչ։ Ազգային Լիբերալ կուսակցության առաջնորդ։ Ռումինիայի Սենատի նախագահը 2023 թվականի հունիսի 13-ից։ Նախկինում՝ Ռումինիայի վարչապետի պաշտոնակատար՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ից 23-ը, վարչապետ՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ից 2023 թվականի հունիսի 12-ը[1][2]։ Մասնակցել է մի քանի պատերազմների, այդ թվում՝ Իրաքում։ 2015-2019 թվականներին եղել է Ռումինիայի գլխավոր շտաբի պետ։ 2019 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2020 թվականի դեկտեմբեր՝ Ռումինիայի պաշտպանության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1985 թվականին Կրայովում ավարտել է Թուդոր Վլադիմիրեսկուի անվան ռազմական լիցեյը և 1988 թվականին Սիբիուի Նիկոլաե Բելչեսկուի անվան ցամաքային զորքերի ակադեմիան։ Իր ռազմական կարիերայի ընթացքում նա մասնակցել է Աֆղանստանում, Բոսնիա և Հերցեգովինայում և Իրաքում առաքելություններին։ 2001 թվականից 2004 թվականներին նա եղել է 26-րդ հետևակային գումարտակի (հայտնի է նաև որպես Կարմիր Կարիճներ) հրամանատար, որի հետ մասնակցել Է Աֆղանստանում «Անխորտակելի ազատություն» գործողությանը և Իրաքում «Հին Բաբելոն» գործողությանը։ 2004 թվականի մայիսին Էն Նասիրիայում նա գլխավորել է առաջին ճակատամարտը, որին ռումինացի զինվորները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ակտիվորեն մասնակցել են[3]։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին նրան շնորհվել է գեներալի կոչում[3][4]։
2015 թվականին Չուկեն նշանակվել է գլխավոր շտաբի պետ[5]։ 2018 թվականին նախագահ Կլաուս Յոհանննեսը նրան վերանշանակեց այդ պաշտոնում[3][5], ինչը հանգեցրեց հակամարտության նախագահի, վարչապետ Վիորիկա Դենչիլեի և այն ժամանակվա պաշտպանության նախարար Գաբրելել-Բենիամին Լեշի միջև, որը մտադիր էր փոխել իր պաշտոնը[5]։
2019 թվականի նոյեմբերի 4-ին Ազգային Լիբերալ կուսակցության առաջարկով դարձել է Ռումինիայի պաշտպանության նախարար[6]։ 2020 թվականի հոկտեմբերին անդամագրվել է ազգային լիբերալ կուսակցությանը՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Ռումինիայի Սենատում առաջադրվելու համար[7]։
2020 թվականի դեկտեմբերից եղել է ազգային Լիբերալ կուսակցության սենատոր։
Ռումինիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Լյուդովիկ Օրբանի հրաժարականից հետո, Կլաուս Յոհանիսը Նիկոլաե Չուկեին նշանակեց վարչապետի պաշտոնակատար։ Դեկտեմբերի 23-ին Ռումինիայի օրենսդիր մարմինների ընտրությունների արդյունքում ձևավորվեց կոալիցիոն նոր կառավարություն Ֆլորին Կիզուի գլխավորությամբ[8][9]։
Այն բանից հետո, երբ Կիզուի կաբինետը լուծարվեց 2021 թվականի հոկտեմբերի 5-ին անվստահության քվեի արդյունքում[10], Կլաուս Յոհանիսը հոկտեմբերի 21-ին առաջադրեց Չուկեի թեկնածությունը նշանակված վարչապետի պաշտոնում[11]։ Մինչ Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միությունը արագորեն համաձայնեց ազգային Լիբերալ կուսակցության հետ փոքրամասնության կառավարությունը թարմացնել, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Չուկեին առաջարկեց ժամանակավոր աջակցություն COVID-19 համաճարակի ընթացքում՝ որոշակի համաձայնության դիմաց[12]։ Նշանակված վարչապետը հոկտեմբերի 29-ին ներկայացրեց իր կառավարությունը[13]։ Չկարողանալով ստանալ սոցիալ-դեմոկրատների և Ռումինիայի փրկության Միության աջակցությունը, նոյեմբերի 1-ին Չուկեն հրաժարվեց նոյեմբերի 1-ին կառավարություն կազմելուց[14][15]։ Նոյեմբերի 22-ին նա կրկին առաջադրվել է նշանակված վարչապետի պաշտոնում[16], իսկ նոյեմբերի 25-ին հաստատվել է խորհրդարանի կողմից (318 մարդ «կողմ» է քվեարկել)՝ այդպիսով դառնալով կոալիցիոն կառավարության ղեկավար, որում ընդգրկված են Նացիոնալ-Լիբերալ կուսակցության[17], Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միության ներկայացուցիչներ[1][2]։ Մի քանի ժամ անց Նիկոլաե Չուկեն երդվել է՝ պաշտոնապես զբաղեցնելով վարչապետի պաշտոնը[18]։
2022 թվականի ապրիլին Նիկոլաե Չուկեն ընտրվել է Ազգային Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ[19]։
2022 թվականի օգոստոսի 26-ին Չուչեն ստորագրեց առաջին պայմանագրերը՝ ֆինանսավորելու «Angel Saligny ներդրումային ծրագիրը»՝ հիմնադրամը, որը նպատակ ունի զարգացնել բնակավայրերը Ռումինիայի քաղաքացիների համար, որը պաշտոնապես ստեղծվել է 2021 թվականին Ռումինիայում քաղաքական ճգնաժամի արդյունքում[20]։
2023 թվականի մարտի 1-ից որպես «պատվավոր խորհրդատու» ունի ION անունով արհեստական ինտելեկտով ռոբոտ[21]։
2023 թվականի հունիսի 12-ին CNR արձանագրության համաձայն՝ Չուկեն հրաժարական է տվել[22]։ Հունիսի 15-ին վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Մարչելչոլակուն։
Ռումինիայի Սենատի խոսնակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2023 թվականի հունիսի 13-ին ընտրվել է Ռումինիայի Սենատի խոսնակ, փոխարինել է Ալինա Գորգիուին, որը ժամանակավորապես կատարել է պարտականությունները Ֆլորին Կիզուի հրաժարականից հետո՝ 2022 թվականի հունիսի 29-ին։ Չուկեի օգտին քվեարկել է 88 սենատոր, դեմ՝ 16-ը[23]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Խոսում է անգլերեն և ռումիներեն[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Новое правительство Румынии приведено к присяге
- ↑ 2,0 2,1 Rosca Matei (2021-11-25)։ «Romanian parliament elects Nicolae Ciucă as prime minister»։ Politico։ Վերցված է 2021-11-25
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Cozmei Victor (2019/10/24)։ «Cine este Nicolae Ciucă, propus ministrul Apărării: militar de carieră, cunoscut ca "generalul deșertului", a condus în Irak prima bătalie a soldaților români după al doilea război mondial»։ Hotnews.ro (ռումիներեն)
- ↑ «Klaus Iohannis a semnat decretul privind trecerea în rezervă a generalului Nicolae Ciucă, propus ministru al Apărării»։ Digi24 (ռումիներեն)։ 2019/10/28
- ↑ 5,0 5,1 5,2 Postelnicu Valentina (2019/11/05)։ «Cine este Nicolae Ciucă, ministrul Apărării Naţionale. Militarul cu cel mai mare grad din Armată, este generalul român care a condus personal o misiune de luptă, în Irak»։ Libertatea (ռումիներեն)
- ↑ «Generalul-locotenent Daniel Petrescu, noul șef al Statului Major al Apărării» (ռումիներեն)։ Ministry of National Defence։ 2019/11/29
- ↑ «Ministrul apărării, Nicolae Ciucă, s-a înscris în PNL și va candida pentru Senat»։ Digi24 (ռումիներեն)։ 2020/10/18
- ↑ «Nicolae Ciucă a fost numit prim-ministru interimar» (ռումիներեն)։ Digi24։ 7 December 2020։ Արխիվացված է օրիգինալից 7 December 2020-ին։ Վերցված է 7 December 2020
- ↑ «Noul Guvern de coaliție condus de Florin Cîțu a fost învestit de Parlament. Mesajul lui Iohannis, la ceremonia de învestire»։ Mediafax (ռումիներեն)։ 23 December 2020։ Արխիվացված է օրիգինալից 2 January 2021-ին։ Վերցված է 7 January 2021
- ↑ Adam Georgiana (5 October 2021)։ «Guvernul Cîțu a picat. Moțiunea de cenzură a trecut cu 281 de voturi»։ Antena 3 (ռումիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 16 October 2021-ին։ Վերցված է 21 October 2021
- ↑ Păcurar Bogdan (21 October 2021)։ «Klaus Iohannis: "Am decis să-l desemnez drept candidat pentru funcția de prim-ministru pe Nicolae Ciucă"»։ Digi24 (ռումիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 21 October 2021-ին։ Վերցված է 21 October 2021
- ↑ «PSD: Ciolacu a discutat telefonic cu premierul desemnat; i-a cerut includerea în programul de guvernare a 10 măsuri urgente» (ռումիներեն)։ Agerpres։ 23 October 2021։ Արխիվացված է օրիգինալից 25 November 2021-ին։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Nicolae Ciucă va merge în Parlament cu un guvern minoritar PNL-UDMR. Iată lista miniștrilor: USR nu votează noul cabinet»։ Economica։ 29 October 2021։ Արխիվացված է օրիգինալից 8 December 2021-ին։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Romania's crisis continues as latest PM-designate throws in the towel»։ Euronews։ 25 November 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2021-ին։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Ciucă: Am depus mandatul de premier desemnat. Biroul Executiv a cerut. Cîțu: Propunerea de premier va fi decizia partidului» (Romanian)։ Digi24։ 1 November 2021։ Արխիվացված է օրիգինալից 2 November 2021-ին։ Վերցված է 2 November 2021
- ↑ «Iohannis: Îl desemnez pe Nicolae Ciucă pentru a forma o echipă guvernamentală. S-a format o majoritate solidă PNL, PSD, UDMR și grupul minorităților / Ciucă: Sperăm ca de joi să ne apucăm serios de treabă» (ռումիներեն)։ G4 Media։ 22 November 2021։ Արխիվացված է օրիգինալից 22 November 2021-ին։ Վերցված է 22 November 2021
- ↑ Roșca Matei (25 November 2021)։ «Romanian parliament elects Nicolae Ciucă as prime minister»։ Politico։ Արխիվացված է օրիգինալից 25 November 2021-ին։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Romanian President Swears In New Government, Declares 'Political Crisis Over'»։ Radio Free Europe/Radio Liberty։ 25 November 2021։ Արխիվացված է օրիգինալից 25 November 2021-ին։ Վերցված է 25 November 2021
- ↑ «Nicolae Ciucă este noul președinte PNL»։ www.digi24.ro (ռումիներեն)։ Վերցված է 2022-04-10
- ↑ «Premierul Nicolae Ciucă a semnat primele contracte de finanţare din Programul de Investiţii "Anghel Saligny"»։ www.antena3.ro (Romanian)։ Վերցված է 2022-08-26
- ↑ Иван Половинин (2023-03-01)։ «Премьер Румынии назначил своим «почетным советником» робота с искусственным интеллектом»։ Газета.Ru (ռուսերեն)։ Վերցված է 2023-03-03
- ↑ «Nicolae Ciucă a demisionat din funcția de prim-ministru. Cătălin Predoiu, numit premier interimar»։ adevarul.ro (ռումիներեն)։ 2023-06-12։ Վերցված է 2023-06-13
- ↑ «Спикером Сената Румынии избрали бывшего премьера Николая Чукэ»։ ТАСС։ 2023-06-13։ Վերցված է 2023-06-24