Նիկոլա Դյուվոշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլա Դյուվոշել
ֆր.՝ Nicolas Duvauchelle
Ծնվել էմարտի 27, 1980(1980-03-27)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՓարիզ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1999 - այժմ
Համատեղ ապրող(ներ)Լյուդիվին Սանե
Պարգևներ և մրցանակներ

Նիկոլա Դյուվոշել (ֆր.՝ Nicolas Duvauchelle, մարտի 27, 1980(1980-03-27)[1], Փարիզ[1], Փարիզ), ֆրանսիացի դերասան։ Նա սկսել է իր կարիերան 1999 թվականին «Փոքրիկ գող» (ֆր.՝ Le Petit Voleur) ֆիլմում գլխավոր դերով։ 2004 թվականին «Կրքոտ մարմիններ» ֆիլմում իր դերի համար Դյուվոշելը առաջադրվել է «Սեզար» ֆրանսիական ազգային մրցանակաբաշխությունում «Լավագույն սկսնակ դերասան» կատեգորիայում[3]։

Նիկոլա Դյուվոշելը երկարատև հարաբերություններ է ունեցել դերասանուհի Լյուդիվին Սանյեի հետ։ 2005 թվականին նրանք դուստր են ունեցել են Բոննին, բայց ավելի ուշ զույգը բաժանվել է[4]։

2006 թվականին Դյուվոշելը կատարել է գլխավոր դերերից մեկը «Դժոքխ» ֆիլմում, որը ժամանակակից ֆրանսուհի գրող Լոլիտա Պիի ստեղծագործության էկրանավորումն էր և պատմում էր փարիզյան «Ոսկե երիտասարդության» երկու ներկայացուցիչների ողբերգական սիրո պատմության մասին։

2009 թվականին էկրան բարձրացավ «Սպիտակ նյութ» ֆիլմը, որում Դյուվոշելը խաղաց Մանուել Վիալյայի դերը։ Նրա գործընկերները նկարահանման հրապարակում Քրիստոֆեր Լամբերը և Իզաբել Յուպտերն էին։ Ֆիլմը առաջադրվել է «Ոսկե առյուծ» մրցանակի՝ Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1999 Գեղեցիկ աշխատանք Beau Travail լեգեոներ
2001 Անհաջողություններ ամեն օր Trouble Every Day Երվան
2003 Կրքոտ մարմիններ Les Corps impatients Պոլ
2003 Սնոուբորդիստ Snowboarder Գասպար
2004 Վանդակի տեքստ À tout de suite Ալեն
2005 Ավանտյուրա Une aventure Ժյուլյեն
2006 Դժոխք Hell ԱՆդրե
2006 Մեծ Մոլն Le Grand Meaulnes Ավգուստին Մոլն
2007 Վրեժ չծնվածին À l'intérieur ոստիկան
2007 Երկրորդ շնչառություն Le Deuxième Souffle Անտուան
2008 Պետության գաղտնիքներ Secret défense Պիեր / Ազիզ
2009 Մետրոյի գծի դուստրը La Fille du RER Ֆրանկ
2009 Վայրի խոտեր Les Herbes folles Ժան-Մի
2009 Սպիտակ նյութ White Material Մանուել Վիալ
2010 Մի քանի երջանիկ մարդ Happy Few Վինսենտ
2011 Նրա մոր աչքերը Les Yeux de sa mère Մեթյու
2011 Հողափորի դուստրը La Fille du puisatier Ժակ Մազել
2011 Փոլիս Polisse Մեթյու
2012 Պատմեք ձեր մասին Parlez-moi de vous Լյուկա
2012 Հարսանիք Մենդոզայում Mariage à Mendoza Անտուան
2012 Ինչպես եղբայրներ fr:Comme des frères Էլի
2013 Հանուն կնոջ fr:Pour une femme Ժան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Դյուվոշել» հոդվածին։