Նիկ Մորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկ Մորան
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 23, 1969(1969-12-23)[1] (54 տարեկան)
Ծննդավայր՝East End of London, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կարատեիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0602941

Նիկոլաս Ջեյմս (Նիկ) Մորան (անգլ.՝ Nicholas James (Nick) Moran, դեկտեմբերի 23, 1969(1969-12-23)[1], East End of London, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, ով հռչակավոր է դարձել «Խաղաքարտեր, փողեր, երկու զենք» (1998), «Հրացանակիրը» (2001), «Գոլ 3» (2009), «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» (2010) և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» (2011) ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկ Մորանը ծնվել է 1969 թվականին Իսթ Էնդում (Լոնդոն), վարսավիր մոր և Ավտոմոբիլային ասոցիացիայում աշխատող հոր ընտանիքում[2]։ Զբաղվում է կարատեով, բռնցքամարտով, ձիավարությամբ և սուսերամարտությամբ, ինչպես նաև երաժշտությամբ, հաճախ է լինում «London's Cafe De Paris» ակումբում և մասնակցում բարեգործական տարբեր ակցիաների։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորանը Ջոն Հըրթի նկարահանվել է հետ «Առաջին արյուն» (1999) սերիալում, ինչպես նաև Ջոզեֆ Ֆայնսի և Տառա Ֆիցջերալդի հետ «Rancid Aluminium» (2000) սերիալում։ 2001 թվականին նա խաղացել է Արամիսի դերը «Հրացանակիրը» ֆիլմում։ Խաղացել է նաև Ստրուպյարի դերը «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2000 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Սիեննա Գիլորիի հետ[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 ֆ Խաղաքարտեր, փողեր, երկու զենք Lock, Stock and Two Smoking Barrels Էդդի
2001 ֆ Հրացանակիրը The Musketeer Արամիս
2009 ֆ Գոլ, 3 Goal!3: Taking on the World Նիկ Էշվորթ
2010 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1 Harry Potter and the Deathly Hallows: Part 1 Ստրուպյար
2011 ֆ Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2 Harry Potter and the Deathly Hallows: Part 2 Ստրուպյար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141537493 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Nick Moran Biography (1969–)». Filmreference.com. 2010 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Biography for Nick Moran

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկ Մորան» հոդվածին։