Jump to content

Նատրիումի հիդրօքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատրիումի հիդրօքսիդ
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումկաուստիկ սոդա, կծու նատրոն
Քիմիական բանաձևNaOH
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակսպիտակ, պինդ նյութ
Մոլային զանգված6,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,13 ± 0,01 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան605 ± 1 ℉ և 323 °C[2] °C
Եռման ջերմաստիճան2534 ± 1 ℉ և 1388 °C[2] °C
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1310-73-2
PubChem14798
EINECS համար215-185-5
SMILES[OH-].[Na+]
ЕС215-185-5
RTECSWB4900000
ChEBI14114
IDLH10 ± 1 mg/m³
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նատրիումի հիդրօքսիդը (), որը հայտնի է նաև որպես կաուստիկ սոդա կամ կծու նատրոն անվանումներով, մետաղական հիմք է։

Ֆիզիկական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի հիդրօքսիդը սպիտակ, պինդ նյութ է։ Եթե սոդայի նատրոնի մի կտոր թողնենք օդի մեջ մնա, ապա այն շուտով կանաչում է է, քանի որ օդից խոնավություն է կլանում։ Կծու նատրոնը ջրի մեջ լավ է լուծվում (100 գ-ում՝ 109,2 գ, 20 °C)։ Լուծվում է նաև մեթիլ և էթիլ սպիրտներում։ Կծու նատրոնը շոշափելիքի վրա թողնում է լպրծուն հետք։ Քայքայում է մաշկը, լորձաթաղանթը, գրգռում շնչառական ուղիները։ Մեծ քանակով նատրիումի հիդրօքսիդի առկայությունը փոքրացնում է աղերի և օրգանական նյութերի լուծելիությունը ջրում։

Քիմիական հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի հիդրօքսիդը ալկալի է։

Նատրիումի հիդրօքսիդը չեզոքացման ռեակցիայի մեջ է մտնում բոլոր թթուների հետ՝ առաջացնելով աղեր և ջուր։ Օրինակ՝

Նա ռեակցիայի մեջ է մտնում նաև բոլոր թթուների անհիդրիդների հետ։ Այսպես, կծու նատրոնը օդից կլանում է ածխաթթու գազը, փոխարկվելով նատրիումի կարբոնատի (

Ջրային լուծույթներն ուժեղ հիմքեր են, փոխազդում են թթուների, թթվային օքսիդների, բազմաթիվ աղերի հետ, լուծում են ալյումինը, սիլիցիումը, քայքայում կաշին, թուղթը և այլ նյութեր։

Կծու նատրոնը ռեակցիայի մեջ է մտնում և շատ աղերի հետ, առաջացնելով նոր հիմք և նոր աղ։ Օրինակ՝

Նատրիումի հիդրօքսիդ ստանում են կերակրի աղի լուծույթի էլեկտրոլիզով կամ սոդայի լուծույթը կրակաթի հետ եռացնելով։

Առաջացնում է բյուրեղահիդրատներ, որոնցից կայուն է՝

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի հիդրօքսիդը ուժեղ քայքայում է մաշկը և հյուսվածքները։ Դրա համար էլ կծու նատրոնով կամ նրա լուծույթներով աշխատելիս պետք է զգույշ լինել, որ նրանք չընկնեն ձեռքների, դեմքի և հագուստի վրա։

Կծու նատրոնը քիմիական արդյունաբերության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Նրա գլխավոր սպառողներն են նավթարդյունաբերությունն ու օճառագործությունը։ Կաուստիկ սոդայի օգնությամբ կերոսինն ու այլ նավթանյութերը մաքրվում են թթուների խառնուրդներից, իսկ բուսական և կենդանական ճարպերից ստացվում է օճառ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յու․ Վ․ Խոդակով, Լ․ Ա․ Ցվետկով և ուրիշներ։ «Քիմիա», Երևան, 1961։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի հիդրօքսիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 199