Նասիֆ ալ-Յազիջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նասիֆ ալ-Յազիջի
ناصيف اليازجي
Ծննդյան անունարաբ․՝ ناصيف بن عبد الله بن ناصيف بن جنبلاط بن سعد اليازجي‎‎[1][2][3]
Ծնվել էմարտի 25, 1800(1800-03-25)[4][5][6]
ԾննդավայրKfarshima, Բաաբդայի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Վախճանվել էփետրվարի 8, 1871(1871-02-08)[4][5] (70 տարեկան)
Վախճանի վայրԲեյրութ, Լիբանան
Մասնագիտությունբանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, գեղագիր և ուսուցիչ
Լեզուարաբերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Գրական ուղղություններՆահդա
Ուշագրավ աշխատանքներ«Վայրի ավանակի որովայնը»
ԱշխատավայրԲեյրութի ամերիկյան համալսարան
ԶավակներIbrahim al-Yaziji?, Khalīl Yāzijī?, Habib al-Yaziji? և Warda al-Yaziji?
 Nasif al-Yaziji Վիքիպահեստում

Նասիֆ ալ-Յազիջին (մարտի 25, 1800(1800-03-25)[4][5][6], Kfarshima, Բաաբդայի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - փետրվարի 8, 1871(1871-02-08)[4][5], Բեյրութ, Լիբանան), լիբանանցի քրիստոնյա գրող էր և մանկավարժ, համարվում է ժամանակակից արաբական գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասիֆ ալ-Յազիջին ծնվել է Լեռնալիբանանում՝ հույն կաթոլիկ ընտանիքում։ Դեռ մանկուց դրսևորվում է նրա հակվածությունը դեպի արաբական գրականությունը, բայց նա այդպես էլ չի սովորում եվրոպական լեզուներ չնայած այն հանգամանքին, որ հետագայում նրա որդիները ստացել են եվրոպական կրթություն։ Նա անգիր գիտեր Ղուրանը ինչը հազվադեպ երևույթ էր քրիստոնյայի ընտանիքում։ Անգիր գիտեր նաև ալ-Մութանաբբիի բանաստղծությունները։ 16 տարեկանում նա իրեն այնքան լավ է դրսևորում, որ որպես քարտուղար աշխատում է հույն կաթոլիկ պատրիարքի մոտ, իսկ 1828 թ-ից քարտուղարի պաշտոն է զբաղեցնում Բաշիր 2-րդի մոտ։

Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակի հետ նա կազմում է արաբական քերականության մասին որն ունի «Վերջնական որոշում» (արաբերեն՝ فصل الخطاب, Ֆասլ ալ-Խիտաբ)։ Այս գիրքն առաջին փորձն է մուսուլմանական հասարակությանը ներկայացնել արաբական գրականությունը՝ գրված քրիստոնյայի կողմից։ Այնուհետև Բաշիրը գնաց Լիբանան՝ Բեյրութ։ Այստեղ նա ծավալում է բավականն բեղմնավոր գործունեություն հանդես է գալով որպես նորարաբական վերածննդի հեղինակավոր սյուն։

Այդ ժամանակ արաբ քրիստոնյա հեղինակները հասկանում էին մի չարզ ճշմարտություն այն որ պահանջվում էր որպեսզի քրիստոնյաների կողմից ստեղծված արաբական գրականությունը իր նոր գաղափարական բովանդակությամբ գրվի այնպիսի գրական լեզվով որը մուսուլմանների կողմից հարգանքի կարժանանա որ մուսուլմանը իրավունք չունենա նետել հետևյալ արտահայտությունը «դա քրիստոնյաների քերականական խոսակցությունն է» (արաբերեն՝ نخف النصارى, «Նախֆ ան-Նասարա» այսինքն յուրատեսակ ժարգոն)։

1840-1860 թթ Նասիֆ ալ-Յազիջին նոր արաբական գրականությանը տվեց հիանալի արաբերենի դասական և անթերի դասագրքեր և ստեղծագործում էր այնպիսի գեղեցիկ լեզվով ստեղծագործություններ որ նույնիսկ մուսուլմանների համար էր դժվար դրանք քննադատել։ Մուսուլմանակն աշխարհը թեկուզ տհաճությամբ բայց պետք է խոստովաներ որ քրիստոնյա արաբները կարողանում են գրել արաբ մուսուլմաններից ոչ վատ և գուցե ավելի լավ և որ նրանց ստեղծած գրականությունը ոչ միայն ծիծաղելի չեն իրենց ձևով այլև պատիվ են բերում արաբ ազգին և որ հաշվի չնստել քրըստոնեական արաբական գրականության հետ արաբական աշխարհը չի կարող։ Սրանում է Շեյխ Նասիֆի հանրաճանաչ պատմա-գրական խոշոր վաստակը։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասիֆ ալ-Յազիջիի փիլիսոփայական աշխատանքերի մեջ հատկապես աչքի է ընկնում «Վայրի ավանակի որովայնը» բանաստեղծությունը։ Նա այսպես է անվանել ստեղծագործությունը բեդվինական իմաստով որպես «հաջող որս»։ Բայց ինչու հենց այս տարօրինակ անվանումը։ Որովհետև նախաիսլամական քոչվոր պատնեշը այն էին համարում հսկող, որի ժամանակ սպանել բեդվինների համար այնքան համեղ որս (միս), ինչպիսին վայրի ավանակն է։ Ավելացնելով այս բանաստեղծությանը քերականական իր արձակ մեկնաաժբանությունը և դրանք միավորելով մեկ գրքում և այս 2 ստեղծագործությունների՝ բանաստեղծականի և արձակի համադրման համար բեդվինական կոլորիտը պահպանելու նպատակով փոխեց անվանումը այսպես՝ «Հյուրընկալ կրակը վայրի ավանակի որովայնը զատելու ժամանակ»։ Դրա միջոցով նա ընթերցողի երևակայության մեջ արթնացնում է հետևյալ տեսարանը։ Բեդուին արաբները որսի ժամանակ սպանել են վայրի ավանակի նրանք ուրախ պատրաստվում են ուտել կենդանուն և մաս-մաս են անում միսը արդեն կրակ են վառել խորովելու համար եթե հայտնվի օտար մեկը, մի ճանապարհորդ հույս ունենալով մասնակցել ապա նրանք թույլ կտան նրան քանի որ հյուրասեր են։ Ստեղծագործությունը այսչես անվանելով նա փորձել է ցույց տալ մուսուլման ընթերցողին թե որքան է ինքը քրիստոնյա լինելով մտերմացել արաբական դասական հին միջավայրին։ Դա հարգանք է ներշնչում քրիստոնյա հեղինակի նկատմամբ։

Սակայն Նասիֆ ալ-Յազիջիի սահմանած գրական լեզուն իր ողջ մաքրությամբ դժվար էր ընկալվում նոր արագ զարգացող առօրյա կյանքի պայմաններում։ 1850-ական թթ նրա գրական գործունեության և փառքի գագաթնակետի շրջանն էր։ Շարունակում էին լույս տեսնել նրա ուղեցույցները դասական լեզվի, դասական ճարտասանության, դասական ոճի համար։ Լույս տեսավ նրա մակամաները՝ հրաշալի ժողովածու «Երկու ծովերի փայլատակումը» (արաբերեն՝ مجمعة البحرين, «մաջմաաթ ալ-բահրեյն»)։

Հարիրիի ոճին բնորոշ հանգավոր արյակով պատմվածքների ժողովածուն որը միջնադարյան գրականագետ ավանտյուրիստների անխիղճ արարքների մասին է։ Հիշատակվում է նաև նրա բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու որտեղ տեղ են գտել նրա լավագույն գործերը։ Նասիֆ ալ-Յազիջիի «Քարոզիչ»-ը մակաման շատ նման է Հարիրիի 11-րդ մակամային, որ ծավալով փոքր էր իսկ Նասիֆ ալ-Յազիջիին ստեղծել է այդ փոքր թեմայով խալիֆայության կենցաղի հետաքրքիր պահերի մի ամբողջ շարք որոնց մասին Հարիրիի մոտ անգամ չի ակնարկվում։ Հետագայի իր մակամաներում նա ավելի մեծ չափով է իրեն թույլ տալիս տարբերություններ Հարիրիից ինչպես նաև Ֆաբուլայում որը նա փոխում է և հնարում նորը։ 1850-ական թթ կեսից նա այլևս մակամաներ չի գրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. الجنان, al-Janān, al-Jinān, al-Ǧinān (արաբ.) / ب. البستاني, س. البستاني, س. البستانيبيروت: 1871. — Vol. 2, Iss. 5. — P. 150.
  2. سركيس ي. إ. معجم المطبوعات العربية والمعربة (արաբ.): وهو شامل لأسماء الكتب المطبوعة في الأقطار الشرقية والغربية مع ذكر أسماء مؤلفيها ولمعة من ترجمتهم وذلك من يوم ظهور الطباعة الى نهاية السنة الهجرية 1339 الموافقة لسنة 1919 ميلاديةالقاهرة: مكتبة سركيس, 1928. — Vol. 2.
  3. Türkiye Diyanet Vakfı Türkiye Diyanet Vakfı İslâm Ansiklopedisi (тур.)Ankara: Türkiye Diyanet Vakfı.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասիֆ ալ-Յազիջի» հոդվածին։