Յուոզաս Գրուշաս
Յուոզաս Գրուշաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1901[1] |
Ծննդավայր | Šiauliai County, Լիտվա |
Վախճանվել է | մայիսի 21, 1986[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լիտվերեն |
Քաղաքացիություն | Լիտվա և ԽՍՀՄ |
Կրթություն | Վիտովտ Մեծի համալսարան և Šiauliai Gymnasium? |
Պարգևներ |
Յուոզաս Գրուշաս (լիտ.՝ Juozas Grušas, նոյեմբերի 29, 1901[1], Šiauliai County, Լիտվա - մայիսի 21, 1986[2], Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի գրող, խմբագիր, դրամատուրգ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող, Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուոզաս Գրուշասը ծնվել է 1901 թվականին։ Գրուշասի առաջին ոգեշնչող ուսուցիչը եղել է լիտվացի բանաստեղծ Յովորասը, ով սովորեցրել է նրան գրել և նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել գրականության հանդեպ։ 1920 թվականին ընդունվել է Շյաուլյայի գիմնազիան, որն ավարտել է 1924 թվականին։ 1924-1931 թվականներին սովորել է Լիտվայի համալսարանի (1930 թվականից՝ Վիտովտի անվան համալսարան) աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ 1928 թվականին ընտրվել է ուսանողական «Šatrija» կազմակերպության նախագահ։ 1930 թվականից սկսել է դասավանդել լիտվերեն։ 1931 թվականին Բալիս Սրուոգայի հետ հիմնադրել են Լիտվայի գրողների ընկերությունը, որը նախագահել է 1937-1938 թվականներին։ 1928-1938 թվականներին Գրուշասը եղել է «Mūsų laikraštis» («Մեր թերթը») քրիստոնեական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 1935 թվականին հրատարակել է Karjeristai («Կարիերիստը») երգիծական վեպը, որը լիտվական վեպերի շարքում համարվել է «առանցքային» ստեղծագործություն։
1940-1941 թվականներին աշխատել է պետական հրատարակչությունում որպես գեղարվեստական խմբագիր։ 1948 թվականին դարձել է Լիտվական ԽՍՀ գրողների միության անդամ։ 1949 թվականին վերադարձել է Կաունաս և վերսկսել գրել՝ դառնալով Լիտվայի առաջատար դրամատուրգներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, լեհերեն, լատվիերեն, էստոներեն, հայերեն։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1986 թվականին Կաունասում։ Թաղված է Կաունասի Պյատրաշյունսկոե գերեզմանատանը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիլաինիայի Յուոզաս Գրուշաս միջնակարգ դպրոցն անվանվել է գրողի պատվին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հերկուս Մանտաս»
- «Սեր, ջազ և սատանա»
- «Բարբորա Ռադվիլայտե»
- «Պիուսը խելոք չէր»
- «Կրկես»
- «Երջանիկը ես եմ»
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող
- Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Հանրապետական կրկնակի՝ (1957, 1976) և կոմերիտմիության մրցանակի դափնեկիր[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Նոյեմբերի 29 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Լիտվայում ծնվածներ
- Մայիսի 21 մահեր
- 1986 մահեր
- Կաունաս քաղաքում մահացածներ
- Վիտովո Մեծի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Լիտվացի գրողներ
- Խմբագիրներ
- Դրամատուրգներ
- Լիտվացի դրամատուրգներ
- Լիտվացի լրագրողներ