Յուոզաս Գրուշաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուոզաս Գրուշաս
Ծնվել է նոյեմբերի 29, 1901(1901-11-29)
Ծննդավայր Šiauliai County, Լիտվա
Վախճանվել է մայիսի 21, 1986(1986-05-21) (84 տարեկանում)
Վախճանի վայր Կաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող
Քաղաքացիություն Flag of Lithuania.svg Լիտվա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Վիտովտ Մեծի համալսարան

Յուոզաս Գրուշաս (լիտ.՝ Juozas Grušas, նոյեմբերի 29, 1901(1901-11-29), Šiauliai County, Լիտվա - մայիսի 21, 1986(1986-05-21), Կաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի գրող, խմբագիր, դրամատուրգ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող, Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուոզաս Գրուշասը ծնվել է 1901 թվականին։ Գրուշասի առաջին ոգեշնչող ուսուցիչը եղել է լիտվացի բանաստեղծ Յովորասը, ով սովորեցրել է նրան գրել և նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել գրականության հանդեպ։ 1920 թվականին ընդունվել է Շյաուլյայի գիմնազիան, որն ավարտել է 1924 թվականին։ 1924-1931 թվականներին սովորել է Լիտվայի համալսարանի (1930 թվականից՝ Վիտովտի անվան համալսարան) աստվածաբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ 1928 թվականին ընտրվել է ուսանողական «Šatrija» կազմակերպության նախագահ։ 1930 թվականից սկսել է դասավանդել լիտվերեն: 1931 թվականին Բալիս Սրուոգայի հետ հիմնադրել են Լիտվայի գրողների ընկերությունը, որը նախագահել է 1937-1938 թվականներին։ 1928-1938 թվականներին Գրուշասը եղել է «Mūsų laikraštis» («Մեր թերթը») քրիստոնեական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 1935 թվականին հրատարակել է Karjeristai («Կարիերիստը») երգիծական վեպը, որը լիտվական վեպերի շարքում համարվել է «առանցքային» ստեղծագործություն։

1940-1941 թվականներին աշխատել է պետական հրատարակչությունում որպես գեղարվեստական խմբագիր։ 1948 թվականին դարձել է Լիտվական ԽՍՀ գրողների միության անդամ։ 1949 թվականին վերադարձել է Կաունաս և վերսկսել գրել՝ դառնալով Լիտվայի առաջատար դրամատուրգներից մեկը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, լեհերեն, լատվիերեն, էստոներեն:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1986 թվականին Կաունասում։ Թաղված է Կաունասի Պյատրաշյունսկոե գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլաինիայի Յուոզաս Գրուշաս միջնակարգ դպրոցն անվանվել է գրողի պատվին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գերկուս Մանտաս»
  • «Սեր, ջազ և սատանա»
  • «Բարբորա Ռադվիլայտե»
  • «Պիուսը խելոք չէր»
  • «Կրկես»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող
  • Լիտվական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Հանրապետական կրկնակի՝ (1957, 1976) և կոմերիտմիության մրցանակի դափնեկիր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բալթիական էտյուդ, Հանուն բարեկամության, Լիտվական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]