Յոնջալու (Բուլանըխի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոնջալու (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Յոնջալու | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Բուլանըխի գավառակ | |
Այլ անվանումներ | Յոնճալու, Յունգալի, Յունջալու, Օնջալու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Յոնջալու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Կոփ գյուղաքաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի ձախակողմյան վտակ Կոփի արգավանդ հովտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնջալուն հանդիսացել է գավառակի նշանավոր գյուղերից։ Գյուղում հայտնաբերվել է մ.թ.ա. 1114 թ.-ի Ասորեստանի Թգլաթապասար թագավորի սեպագիր արձանագրություն, որտեղ ասվում է, որ վերջինս գրավել է Նաիրի աշխարհը։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղը ավերվել է, իսկ բնակիչները կողոպտվել են կամ տարագրվել։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 300 տուն բնակիչ, որից 263-ը՝ հայեր էին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոնջալուն ուներ եկեղեցի։ Գյուղի մոտերքում գտնվում էր Թադեոս Առաքյալ մատուռը։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 934
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 128)։ |
|