Յոժեֆ Կատոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոժեֆ Կատոնա
հունգ.՝ Katona József
Ծնվել էնոյեմբերի 11, 1791(1791-11-11)[1][2]
ԾննդավայրԿեչկեմետ, Հունգարիա
Վախճանվել էապրիլի 16, 1830(1830-04-16)[1][2] (38 տարեկան)
Վախճանի վայրԿեչկեմետ, Հունգարիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ և դերասան
Լեզուհունգարերեն
Քաղաքացիություն Հունգարիա
 József Katona Վիքիպահեստում

Յոժեֆ Կատոնա (հունգ.՝ Katona József, նոյեմբերի 11, 1791(1791-11-11)[1][2], Կեչկեմետ, Հունգարիա - ապրիլի 16, 1830(1830-04-16)[1][2], Կեչկեմետ, Հունգարիա), 19-րդ դարասկզբի հունգարացի թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոժեֆ Կատոնան ծնվել է հունգարական Կեչկեմետ բնակավայրում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պեշտի համալսարան, որտեղ ուսումնասիրել է իրավագիտություն և բուհն ավարտել է փաստաբանի որակավորումով։ Մայրաքաղաքում ուսանելու տարիներին հետաքրքրվել է թատերական կյանքով, հանդես եկել որպես դերասան, թատերագիր, գերմանական մելոդրամաներ է թարգմանել ու հարմարեցրել իրենց թատրոնի և ընդհանրապես հունգարական բեմի համար։

Իր գլուխգործոցը՝ «Բանկ բան» թատերգությունը, Կատոնան գրել է 1815 թվականին «Կոլոշվար» պարբերականի հայտարարած մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով, բայց նրա ստեղծագործությունը չի էլ հիշատակվել լավագույնների շարքում, թեև հեղինակը մրցույթի գլխավոր պահանջը կատարել էր՝ թատերգության նյութը վերցրել էր Հունգարիայի պատմությունից։ Կատոնան վերամշակել է դրաման և 1820 թվականին հրատարակել սեփական միջոցներով, սակայն ստեղծագործությունը դարձյալ աննկատ է մնացել։ Գրողը վերադարձել է հայրենի Կեչկեմետ և մինչև մահ՝ շուրջ տասը տարի թատրոնի համար այլևս ոչինչ չի գրել։ Մահացել է 1830 թվականի ապրիլի 16-ին, ինֆարկտից, որ հարվածել է նրան հենց իր փաստաբանական գրասենյակի շեմին։

Բանկ Բան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի բարդ հոգեկերտվածքը և նրա ներաշխարհում տեղի ունեցող խորախոր բախումը իր պարտքի և անձնական վշտի միջև՝ «Բանկ Բան» թատերգությունը դարձնում են հունգարական լավագույն դրամաներից մեկը։ Ստեղծագործությունը գրվել է այնպիսի ժամանակներում, երբ հունգար մտավորականությունը ընդվզում էր Հաբսբուրգների բացարձակ տիրապետության դեմ։ Թատերգության մեջ ներկայացված միջնադարյան ժամանակաշրջանում էլ Հունգարիայի ազնվականությունն է պայքարում օտար զավթիչների դեմ։ Թերևս հենց այդ պատճառով էլ իշխանությունները երկը «սև ցուցակ» էին նետել։ Վերջապես՝ 1848 թվականի մարտի 15-ի երեկոյան թատերգությունը հունգարական Ազգային թատրոնի բեմ բարձրացավ։ Դա խորհրդանշական իրադարձություն էր, հունգարական հեղափոխության մեկնարկի կարևոր դրվագներից մեկը։ Հետագայում՝ 1861 թվականին այդ երկի հիման վրա ստեղծվեց հունգարական ազգային հանրահայտ, նույնանուն օպերան։

Կատոնան հեղինակել է հաջողված ևս մի քանի թատերգություն՝ «Իշտվան Առաջին՝ Հունգարիայի արքա» (1813), «Երուսաղեմի ավերումը» և այլն։

Յոժեֆ Կատոնայի պատվին է անվանակոչվել Հունգարիայի մայրաքաղաքի թատրոններից մեկը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Aubigny Clementina, 1813
  • Ziska, 1813
  • Jeruzsálem pusztulása, 1814 («Ավերված Երուսաղեմը»)
  • A rózsa, vagy a tapasztalatlan légy a pókok között, 1814
  • Bánk bán (հունգարերեն տեքստը), 1815; վերջնական տարբերակ, 1819

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Катона, Йозеф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոժեֆ Կատոնա» հոդվածին։