Յոթներանգ ծաղիկը (մուլտֆիլմ)
Յոթներանգ ծաղիկը ռուս.՝ Цветик-семицветик | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ադապտացիա, ֆիլմ-հեքիաթ և հեքիաթ |
Հիմնված է | Յոթնագույն ծաղիկը |
Ռեժիսոր | Միխայիլ Ցեխանովսկի |
Սցենարիստ | Վալենտին Կատաև |
Հնչյունավորում | Նատալյա Զաշչիպինա և Տատյանա Բարիշևա |
Բեմադրող նկարիչ | Լև Միլչին |
Երաժշտություն | Յուրի Լևիտին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 20 րոպե |
Թվական | 1948 |
Յոթներանգ ծաղիկը (ռուս.՝ Цветик-семицветик), խորհրդային նկարված մուտֆիլմ, որը 1948 թվականին նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ըստ Վալենտին Կատաևի համանուն հեքիաթի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ աղջիկ Ժենյան կախարդական ծաղիկ է ստանում։ Դրա յոթ թերթիկները յոթ ցանկություններ են, որոնք նա կարող է իրականացնել։ Ժենյան միանգամից չի հասկանում է, թե ինչ է ընկել իր ձեռքը, և նրա առաջին վեց ցանկությունները դատարկ ու անիմաստ են լինում։ «Վեց տերևները կորցրի և ոչ մի բավականություն չստացա» եզրակացնում է նա։ Միայն վերջին տերևով է նա իսկապես լավ գործ կատարում. օգնում է Վիտյային` բուժելով նրա կաղությունը, որից հետո նրանք ուրախ խաղում են։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ` Վալենտին Կատաև
- Բանաստեղծության հեղինակ` Միխայիլ Վոլպին
- Ռեժիսոր` Միխայիլ Ցեխանովսկի
- Բեմադրող նկարիչներ` Լև Միլչին, Վերա Ռոջերո
- Կոմպոզիտոր` Յուրի Լևիտին
- Խորհրդատու ռեժիսոր` Վիկտոր Գրոմով
- Ռեժիսորի օգնական` Վերա Ցեխանովսկայա
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր` Ս. Ռենսկի
- Մոնտաժող` Լիդիա Կյակշտ
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ`
- Դմիտրի Բելով
- Լիդիա Ռեզցովա
- Ալեքսանդր Բելյակով
- Պյոտր Ռեպկին
- Ֆաինա Եպիֆանովա
- Տատյանա Տարանովիչ
- Լև Պոպով
- Տատյանա Ֆյոդորովա
- Ֆեոդոր Խիտրուկ
- Ետնանկարների հեղինակ` Իրինա Տրոյանովա
- Տեխնիկական օգնական` Նատալյա Օռլովա
- Դերերը հնչյունավորել են`
- Տատիկ` Տատյանա Բարիշևա
- Ժենյա` Նատալյա Զաշչիպինա
- Վիտյա` Բորիս Օմեխին
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 4-րդ միջազգային կինոփառատոն Մարիանսկե Լազնեում` մրցանակ լավագույն մանկական ֆիլմ անվանակարգում[1]։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն այլ էկրանավորումերի, այս մեկն առավելագույնն է հետևում սկզբնական տեքստին և փոխանցում է դրա ֆոլկլորիային ոգին, բայց միևնույն ժամանակ այն ունի հավելյալ ընդլայնված ավարտ։ Մուլտֆիլմն ավարտվում է հետևյալ տեսարանով. խաղի ժամանակ Վիտյան և Ժենյան հասկանում են, որ մոլորվել են։ Գլխավոր հերոսը որոշում է նորից կիրառել յոթներանգ ծաղիկը, բայց նկատում է, որ այդ ծաղիկի թերթիկները վերջացել են։
Այդ ժամանակ նրա առջև նորից է հայտնվում պառավ կինը և ասում ժենյային, որ նրա վեց ցանկությունները անօգուտ էին և այդ պատճառով, չնայած կախարդանքի խոսքերին, վեց թերթիկները չեն վերադառնա։ Սակայն վերջին թերթիկը նա օգտակար գործի համար է ծախսել` օգնել է Վիտյային, և այդ պատճառով այն վերադարձել է պառավի մոտ։
Նա տալիս է ծաղիկը երեխաներին, որից հետո երեխաները ցանում են թերթիկը նրա այգում։ Շատ շուտով հողից աճում է նոր յոթ թերթիկներով նոր ծաղիկ։ Վերջին տեսարանում Վիտյան և Ժենյան ծաղիկը ձեռքներին, իրար ձեռք բռնած` գնում են Մոսկվայի համայնապատկերի ֆոնին։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներից «Видеопрограмма Госкино СССР» ընկերությունն սկսել է թողարկել մուլտֆիլմը տեսաերիզի վրա։ 1990-ական թվականներին մուլտֆիլմը «Խոշոր պլան» ընկերության կողմից թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում։ DVD ձևաչափով մուլտֆիլմեը բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Михаил Цехановский // Энциклопедия отечественной мультипликации. — Алгоритм, 2006. — С. 699-700. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ DVD «Цветик-семицветик»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1.. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.. В. Катаев «Цветик-самоцветик» с.7-26.
- Катаев Валентин Петрович. Цветик-семицветик. — АСТ, 2013. — 48 с. — (Союзмультфильм представляет). — ISBN 978-5-17-078196-6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Յոթներանգ ծաղիկը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Յոթներանգ ծաղիկը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Цветик-семицветик» — Энциклопедия отечественного кино
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթներանգ ծաղիկը (մուլտֆիլմ)» հոդվածին։ |
|