Վերջին թերթիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին թերթիկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հիմնված էՅոթնագույն ծաղիկը
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստՌոման Կաչանով
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա, Վլադիմիր Գուլյաև, Լյուսենա Օվչիննիկովա, Նինա Զորսկայա և Ագար Վլասովա
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1584 վայրկյան
Թվական1977

Վերջին թերթիկը (ռուս.՝ «Последний лепесток»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ նկարահանվել է Ռոման Կաչանովի կողմից 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Մուլտֆիլմն ստեղծվել է գրող Վալենտին Կատաևի «Յոթնագույն ծաղիկը» (ռուս.՝ «Цветик-семицветик») հեքիաթի մոտիվներով։

Ֆիլմում աշխարհը վարպետորեն ցուցադրվել է այնպես, ինչպես այն տեսնում է 5-6 տարեկան երեխան։ Նրբորեն փոխանցվել է մանկական հոգեբանությունը, երբ երեխան բախվում է «մեծահասակների» լուրջ խնդիրների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժենյան պատահականության բերումով բարի կախարդուհուց ստանում է բազմագույն թերթիկներով կախարդական ծաղիկ։ Յուրաքանչյուր պոկված թերթիկ կարող է իրականացնել մեկ ցանկություն։ Ժենյան վեց թերթիկները պոկում է՝ իրականացնելով մանկական չմտածված ու նույնիսկ անխոհեմ ցանկություններ․ մեկ նա ուզում է հայտնվել Հյուսիսային բևեռում, ապա վերադառնալ հետ։ Մեկ աշխարհի բոլոր խաղալիքները լցնում են քաղաքը, մեկ պետք է վերականգնել մայրիկի սիրելի ծաղկամանը, որ Ժենյան պատահաբար ջարդել է։ Ի վերջո մնում է մեկ թերթիկ, և Ժենյան մտածում է, թե ինչ երազանք պահի․ կամ պետք է ուզի պաղպաղակ, կամ էլ գազավորված ջուր։ Բայց նա նկատում է, որ Վիտյան միշտ նստած է նստարանին, որովհետև նրա ոտքերը հիվանդ են, և նա կարող է քայլել միայն անթացուպերի օգնությամբ։ Ժենյան պոկում է վերջին թերթիկն ու ցանկություն հայտնում, որ Վիտյան առողջանա[1]։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ռոման Կաչանով
  • Բեմադրող նկարիչներ՝ Ելենա Պրորոկովա, Կոնստանտին Կարպով
  • Նկարիչներ՝ Իննա Զարուբա, Դմիտրի Անպիլով, Պյոտր Կորոբաև, Ի․ Լիտովսկայա, Վ․ Մաքսիմովիչ, Ն․ Նազարովա, Տ․ Ցիգանկին
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիկտոր Լիխաչև, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով, Ալեքսանդր Պանով, Օլեգ Սաֆրոնով, Մարինա Ռոգովա, Վիկտոր Շևկով, Լեոնիդ Կայուկով
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Տնօրեն՝ Ֆեոդոր Իվանով
  • Մոտաժող՝ Լյուբով Գեորգիևա
  • Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Օլգա Գրոմովա – Ժենյա
    • Մարիա ՎինոգրադովաՎիտյա
    • Վլադիմիր Գուլյաև – ոստիկան
    • Լյուսենա Օվչիննիկով – Ժենյայի մայրը
    • Նինա Զորսկայա – պառավ
    • Թամարա Դմիտրիևա – տղա, որ պատրաստվում է գնալ Հյուսիսային բևեռ
    • Ագար Վլասովա – 2-րդ տղա, որ նույնպես պատրաստվում է գնալ Հյուսիսային բևեռ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журнал «Огонёк», Изд. «Правда», 1977 г., с. 16

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]